Երեմիայի մարգարեության մեկնություն 1:7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

7-8․ «Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա՝ ես երիտասարդ եմ, որովհետև պիտի գնաս, ում մոտ էլ քեզ ուղարկեմ, և պիտի ասես այն ամենը, ինչ քեզ կհրամայեմ»»։ [7] «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Տեր Աստված հանդարտեցնում է Երեմիայի շփոթմունքը՝ խոստանալով, որ նա կկարողանա իրագործել Աստծու կամքը, որովհետև այդ գործում հենց Ինքը՝ Աստված է օգնելու նրան և փրկելու թշնամիների հարձակումներից։

   «Պիտի գնաս» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել հրամայական եղանակով՝ «գնա՛», իսկ «պիտի ասես»-ը՝ «խոսի՛ր»։

--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես:
(Արարատ թարգմ.) Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. Ես մանուկ եմ, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Մի ասեր եթէ մանուկ եմ ես. զի առ ամենեսեան առ որս առաքեցից զքեզ՝ երթիցես. եւ ըստ ամենայնի զոր միանգամ պատուիրեցից քեզ՝ խաւսեսցիս։