Ովսեեի մարգարեության մեկնություն 10:15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ահա թե ինչ պիտի անի ձեզ Բեթելը՝ ձեր ծայրահեղ անօրենության համար։ (Սինոդական թարգ․)[15]
   
       «Ահա թե ինչ պիտի անի ձեզ Բեթելը» («beith-el») բառերի փոխարեն սլավոներենում «նույն կերպ էլ ձեզ հետ կվարվեն, ո՜վ Իսրայելի տուն» տարբերակն է։ Յոթանասնիցը եբրայեերն «beith-el» բառը ազատորեն «οίκος τσΰ ᾿Ισραήλ»՝  «Իսրայելի տուն» տարբերակով է թարգմանել։։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»:
(Արարատ թարգ․) Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։
(Գրաբար) նո՛յնպէս արասցեն ձեզ տունդ Իսրայէլի. յերեսաց չարեաց ձերոց ընկեցա՛ն։