Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ահա թե ինչ պիտի անի ձեզ Բեթելը՝ ձեր ծայրահեղ անօրենության համար։ (Սինոդական թարգ․)[15]
«Ահա թե ինչ պիտի անի ձեզ Բեթելը» («beith-el») բառերի փոխարեն սլավոներենում «նույն կերպ էլ ձեզ հետ կվարվեն, ո՜վ Իսրայելի տուն» տարբերակն է։ Յոթանասնիցը եբրայեերն «beith-el» բառը ազատորեն «οίκος τσΰ ᾿Ισραήλ»՝ «Իսրայելի տուն» տարբերակով է թարգմանել։։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»:
(Արարատ թարգ․) Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։
(Գրաբար) նո՛յնպէս արասցեն ձեզ տունդ Իսրայէլի. յերեսաց չարեաց ձերոց ընկեցա՛ն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: