Արարիչ երկնի և երկրի և որ ինչ յերկնի և յերկրի.
Այսինքն՝ իմանալի և զգալի արարածների: «Ամեն ինչ Նրանով և Նրա համար հաստատվեց» (Կողոս. 1:16), ինչպես ասում է առաքյալը: Այստեղից նույնպես Արարչի և արարածի՝ միմյանցից ազատ լինելն է իմացվում: Քանզի «Հայր» անունը բնությամբ Որդուն Իրեն արարչակից է ցույց տալիս և անտեսանելի ու տեսանելի արարածների հանդեպ անզուգական առավելություն ունեցող, Տիրոջ պատվով աստվածաբար գեղեցկացած՝ ամեն ինչից առավել, և էությամբ ու անվամբ ճշմարի՛տ Որդի և ո՛չ թե, ինչպես մենք, որդեգրության շնորհի միջոցով՝ միայն անվամբ: Որովհետև թեև կոչվում ենք [Աստծո որդի], սակայն ո՛չ անփոփոխ կերպով. իսկ Նրա անունը ճշմարտապես հստակ է, ուստիեւ ավելացվում է.
Հաջորդը՝
3․ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին.
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: