2․ Իբրև երկնքի և երկրի և երկնքում ու երկրում գտնվողների Արարչի.

Արարիչ երկնի և երկրի և որ ինչ յերկնի և յերկրի.

 

Այսինքն՝ իմանալի և զգալի արարածների: «Ամեն ինչ Նրանով և Նրա համար հաստատվեց» (Կողոս. 1:16), ինչպես ասում է առաքյալը: Այստեղից նույնպես Արարչի և արարածի՝ միմյանցից ազատ լինելն է իմացվում:  Քանզի  «Հայր»  անունը  բնությամբ Որդուն Իրեն արարչակից է ցույց տալիս և անտեսանելի ու տեսանելի արարածների հանդեպ անզուգական առավելություն ունեցող, Տիրոջ պատվով աստվածաբար գեղեցկացած՝ ամեն ինչից առավել, և էությամբ ու անվամբ ճշմարի՛տ Որդի և ո՛չ թե, ինչպես մենք, որդեգրության շնորհի միջոցով՝ միայն անվամբ: Որովհետև թեև կոչվում ենք [Աստծո որդի], սակայն ո՛չ անփոփոխ կերպով. իսկ Նրա անունը ճշմարտապես հստակ է, ուստիեւ ավելացվում է.

 

Հաջորդը՝

3․ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին.

Նախորդը՝

1․ Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը.