Աբդիուի մարգարեության մեկնություն 1:13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Դու չպիտի մտնեիր Իմ ժողովրդի դարպասներից ներս նրա դժբախտության օրը և նույնիսկ նայեիր նրա չարչարանքներին նրա կործանման օրը և չպիտի դիպչեիր նրա ունեցվածքին իր նեղության օրը։ (Սինոդական թարգ․) [13]
   
   13−րդ համարում «նրա չարչարանքներին» (եբրայերենում` «beraatho») արտահայտության փոխարեն սլավոներենում հանդիպում է (մի՛ արհամարհիր) «նրանց խմբին» տարբերակը. Յոթանասնիցը, հավանաբար, «beraatho» արտահայտությունը ծագեցրել է «rab»  (շատերը) արմատից։ Այս պատճառով էլ թարգմանությունը «thn sunagwghn autwn − նրանց խմբին» տեսքն է ստացել: «Չպիտի դիպչեիր (al−thischlachnah) նրա ունեցվածքին (bechelo)». եբրայերեն «thischlachnah» (իգական սեռ, հոգնակի թիվ, 2−րդ դեմք) արտահայտությունը 13−րդ համարում համապատասխան բառը չունի, ինչի պատճառով էլ աղավաղված է համարվում. Այդ պատճառով մի շարք մեկնիչներ (Էվալդ, Մարտի) «Al−thischlachnah» արտահայտության փոխարեն առաջարկում են ընթերցել «al−thischlach jad – մի՛ մեկնիր ձեռքերդ» (մի՛ դիպչիր), ինչպես ռուսերեն թարգմանության մեջ: Յոթանասնիցը եբրայերեն «аl − thischlachnah bechelo» -ն թարգմանել է «kai mh sunepiqh epi thn dunamin autwn» (սլավ.՝ «մի՛ միացիր նրանց ուժին»):  Ինչպես 11-րդ համարում, «chel» արտահայտությունը, Յոթանասնիցի, ինչպես և Վուլգաթայի կողմից ընկալվել է «զորք» իմաստով:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Պէտք չէ ներս մտնէիր ժողովրդի դռներից նրանց ցաւերի ժամանակ, պէտք չէ տեսնէիր նրանց հաւաքը նրանց սպանութեան օրը եւ պէտք չէ հարուած հասցնէիր նրանց զօրութեանը նրանց կորստի օրը:
(Արարատ թարգ․) Նրանց աղետի օրը դու չպիտի մտնեիր իմ ժողովրդի դարպասով. նրա աղետի օրը դու էլ չպիտի նայեիր արհամարհանքով նրա տանջանքին և նրա աղետի օրը ձեռք չպիտի երկարացնեիր նրա ապրանքին։
(Գրաբար) և մի՛ մտանիցես ընդ դրունս ժողովրդոց յաւուր ցաւոց նորա. և մի՛ տեսցես զժողովս նոցա յաւուր սատակման նոցա. և մի՛ ի վերայ հարկանիցիս զօրութեան նոցա յաւուր կորստեան նոցա։