Աբդիուի մարգարեության մեկնություն 1:13

Ա․ Լոպուխին

«Դու չպետք է ներս մտների Իմ ժողովրդի դարպասներից ներս նրա դժբախտության օրը և, նույնիսկ, չպետք է նայեիր նրա տանջանքների վրա նրա կործանման օրը, չպետք է դիպչեիր նրա ունեցվածքին նրա աղետների օրը», (Սինոդական թարգ․) [13]
   
   13−րդ համարում «նրա տանջանքների վրա» (եբրայերենում` «beraatho») արտահայտության փոխարեն սլավոներենում (մի՛ արհամարհիր) «նրանց խմբին» տարբերակն է. Յոթանասնիցը, հավանաբար, «beraatho» արտահայտությունը ծագեցրել է «rab»  (շատերը) արմատից։ Այս պատճառով էլ թարգմանությունը «thn sunagwghn autwn − նրանց խմբին» տեսքն է ստացել: «Չպետք է դիպչեիր (al−thischlachnah) նրա ունեցվածքին (bechelo)». եբրայերեն «thischlachnah» (իգական սեռ, հոգնակի թիվ, 2−րդ դեմք) արտահայտությունը 13−րդ համարում համապատասխան բառը չունի, ինչի պատճառով էլ աղավաղում է համարվում. «Al−thischlachnah» արտահայտության փոխարեն առաջարկում են (Էվալդ, Մարտի) ընթերցել «al−thischlach jad – մի՛ մեկնիր ձեռքերդ» (մի՛ դիպչիր)։ Ռուսերեն թարգմանության մեջ էլ է այս տարբերակը: Եբրայերեն «аl − thischlachnah bechelo» արտահայտությունը Յոթանասնիցը «mhdesunepiqh epi thn dunamin autwn» (սլավոներեն՝ «չպետք է հարվածեիր նրանց ուժին») տարբերակով է թարգմանել: 11−րդ համարի նմանությամբ՝ «chel» արտահայտությունը Յոթանասնիցի, ինչպես նաև Վուլգաթայի կողմից այստեղ էլ  է «զորք» իմաստով ընկալվել:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Պէտք չէ ներս մտնէիր ժողովրդի դռներից նրանց ցաւերի ժամանակ, պէտք չէ տեսնէիր նրանց հաւաքը նրանց սպանութեան օրը եւ պէտք չէ հարուած հասցնէիր նրանց զօրութեանը նրանց կորստի օրը:
(Արարատ թարգ․) Նրանց աղետի օրը դու չպիտի մտնեիր իմ ժողովրդի դարպասով. նրա աղետի օրը դու էլ չպիտի նայեիր արհամարհանքով նրա տանջանքին և նրա աղետի օրը ձեռք չպիտի երկարացնեիր նրա ապրանքին։
(Գրաբար) և մի՛ մտանիցես ընդ դրունս ժողովրդոց յաւուր ցաւոց նորա. և մի՛ տեսցես զժողովս նոցա յաւուր սատակման նոցա. և մի՛ ի վերայ հարկանիցիս զօրութեան նոցա յաւուր կորստեան նոցա։