Գիրք` 8. Հռութ

Ներածութիւն

   
   Հռութի պատմութիւունը մեզ փոխադրում է այն ժամանակաշրջանը, երբ դատաւորները, ինչպէս կոչում էին նրանց, առաջնորդում էին իսրայէլացի ժողովրդին։ Սակայն այս գործը գրուել է աւելի ուշ, այնպիսի մի թուականի, որ դժուար է որոշակիօրեն ճշտել։
   Գրքի նպատակներից մէկն է ցոյց տալ, թէ ինչպէս օտարերկրացի մի կին մուտք է գործել իսրայէլական համայնք։ Այս իմաստով պատմուածքը շեշտը դնում է մովաբացի Հռութի ցուցաբերած օրինակելի ուղղամտութեան վրայ իր ամուսնու, ընտանիքի, ինչպէս նաեւ Իսրայէլի Աստծու նկատմամբ։ Գրքում նկարագրուած է, թէ Աստուած ինչ ձեւով է վարձատրում նրա ուղղամտութիւնը։ Հռութը եւ նրա սկեսուր Նոյեմին, որոնք սկզբնապէս դժբախտութեան մէջ էին գտնւում, աստիճանաբար ձեռք են բերում բարեկեցիկ ու երջանիկ կեանք։ Պատմուածքը, որը շարադրուած է կենդանի ու գրաւիչ ոճով, մարդկային յարաբերութիւններում հաւատարմութեան եւ Աստծու հանդէպ վստահութեան ուսանելի մի օրինակ է։
   Պատմուածքն աւարտւում է Հռութի որդու ծննդով, որը յետագայում դառնալու է Դաւիթ թագաւորի պապը։ Այսպիսով, մովաբացի Հռութը, մաս կազմելով Դաւթի նախնիներին, իր տեղն է ունենում Յիսուսի ազգաբանութեան մեջ։