Հարց. Ի՞նչ է, որ ասում է. Ահա Կույսը պետք է հղանա և որդի ծնի /Է 14ա/.
Պատասխան. Հրեաները կամենում են այս խոսքը հեռացնել Տիրոջ Մոր կուսական ծննդից:Նախ պատրվակ են բռնում ասելով, թե առհասարակ բոլոր կանայք սկզբից կույս են լինում և ապա հղանում և ծննդաբերում:Ըստ այսմ ասում են, թե խոսքը վերաբերում էր ընդհանուրին, և համաձայն էր բնության կարգին, ուստի դա հրաշք չէր, քանզի հրաշքը վեր է բնությունից:Սակայն մարգարեն ասում է, թե Տերն մեզ ըստինքյան նշան /հրաշք/ է տալու/ Է 14բ/, այսինքն՝ նույն ինքը՝ Տերը նշան եղավ և մեզ փրկեց մարդանալով ու ծնվելով, ապա ուրեմն հայտնի է, որ այս խոսքը ընդհանուրին չի վերաբերում:Դարձյալ ասում է, թե ըստ որոշ թարգմանիչների ,,Աղջիկն պիտի հղանա և ծնի,, է, ուրեմն խոսքը Կույսի մասին չէ, այլ ՝բոլոր կանանց, որ հղանում և ծնում են:Սրա վերաբերյալ կասենք. նախ քանի որ չի հիշում տղամարդու՝ թող որ ասի ,,կույս,, ,կամ ,,աղջիկ,, ,կամ ,,կին,,՝ բացորոշ կերպով ցույց է տալիս առանց տղամարդու սերմի [եղած] ծնունդը:Դարձյալ ասենք, թե Ռեբեկայի համար եղբայրներն ասում են հարսնատեսներին.աղջիկը թող գա և խոսի/ տե՛ս Ծնդ. ԻԴ 57/:Ինչպես այնտեղ է կույսը աղջիկ կոչվում, այնպես էլ ՝ այստեղ:Դարձյալ հակառակվում են, թե՝ սա ասվեց Աքազի կնոջ համար, որ ծնեց Եզեկիային:Սրա վերաբերյալ կասենք, թե Եզեկիան ե՞րբ Էմանվել կոչվեց, կամ ե՞րբ սկզբից բարին կամ չարը ճանաչեց.Անարգեց չարը և ընտրեց բարին/Է 16/:Նաև ժամանակն է հանդիմանում նրանց, որովհետև Աքազը թագավորեց տասնվեց տարի, և նրա թագավորության ժամանակ կատարվեց նրա մասին մարգարեությունը:Իսկ Եզեկիան թագավորեց քսանհինգ տարեկան հասակում, ինչից հայտնի է դառնում, որ նա ինն տարեկան էր Աքազի թագավորելու ժամանակ:Բայց արդ, թողնենք նրանց բարբաջանքը, և տեսնենք այս մարգարեի խոսքը, որ ասված է սուրբ կույս Մարիամի համար:Որովհետև ասում է. Դու քեզ համար Տիրոջից նշան խնդրիր խորխորատում լինի թե բարձունքում/Է 11/,այսինքն՝ Բանն Աստված, որ բարձունքում էր, Հոր ծոցում, խոնարհեցրեց իրեն, մարդ դարձավ երկրի վրա ու նշան ՝ մարդկային ցեղի փրկության համար, որի մասին նախ գուշակում է մարգարեն ասելով. Ահա կույսը պիտի հղանա/Է14/:Ահա բառը ստուգությունն է ցույց տալիս, որ կարծեք մատով ցույց տալու նշան է, ինչպես Հովհաննեսն էր ասում.,,Ահա Աստծո գառը,,/Հովհ.Ա 29/, և Զաքարիան. ,,Ահա քո թագավորը գալիս է,,/Զաք. Թ 9/, որովհետև այն, ինչ մենք այժմ զգալի աչքերով ենք տեսնում, մարգարեները լինելիքը առավել անսխալ մտքով էին տեսնում, որովհետև զգալի աչքերի տեսությունը սխալվում է չորս բանով. նախ հեռավորության, երկրորդ՝ շարժման, երրորդ՝ գույները խառնելու, չորրորդ՝ միջնորդավորված [ լինելու հետևանքով]:Բայց այսպիսի սխալմունքներ մարգարեների տեսության մեջ չկային:Եվ Կույս է ասում ոչ վայրիվերո կերպով, այլ հրաշալին ու բացառիկը ցույց տալու համար, ինչպես ասում է Կույսն:Քանզի հոդը, որ ավելացված է վերջում, այսինքն՝ ն-ն, մեկը զատում է մյուսներից, ինչպես Ավետարանիչը չասաց, թե ՝ ,,Ի սկզբանե էր Բան,, ,այլ թե՝ ,,Բանն,,/ Հովհ. Ա 1/:Եվ փարիսեցիները Հովհաննեսին հարցնում են. ,,Քրիստոսը դու՞ ես, մարգարեն դու՞ ես,,/Հովհ.Ա 21/:Սակայն իմանալու է, որ անվանը կից հոդը ցույց է տալիս միակը, ինչպես ցույց տրվեց:Իսկ բային մոտիկ դրվելը բազում է նշանակում և ոչ թե մեկը, ինչպես երբ ասում ենք ,,գոյ,, , ,,է,, և ,,խոսում է,, և ,,գնում է,,:Այսպիսիները միակն են ցույց տալիս:Մարգարեն ինչու՞ հայտնապես չասաց, թե՝ ,,Պիտի Սուրբ Հոգով հղանա,,/Մտթ. Ա 18/, ինչպես Գաբրիելն ավետեց: Սա երկու պատճառով էր.նախ որովհետև մարգարեն զգուշացավ չար հրեաներից, որպեսզի չայրեն գրքերը, ինչը սովոր էին անել:Երկրորդ՝ որպեսզի առարկայորեն ցույց տա, որ երբ կույսը հղանում է առանց տղամարդու ինչի՞ց է, եթե ոչ Սուրբ Հոգուց:Իսկ երբ լսես, թե Սուրբ Հոգուց հղացավ՝ չկարծես,թե ինչ-որ անմարմնական խառնակումից եղավ, այլ ինչպես առաջին Ադամը Աստծուց եղավ՝ հողից, առանց խառնակության, արարչությամբ, նույնպես երկրորդ Ադամը՝ Սուրբ Հոգուց և Կույսից:Էմանվելը թարգմանվում է ՝ Աստված մեզ հետ:Աստծո ՝ մեզ հետ լինելը տեղով չէր, որովհետև երկինքն ու երկիրը լի է նրանով, և ոչ էլ խնամարկությամբ, ինչպես Մովսեսի , Հեսուի և առաքյալների հետ էր, այլ մեզ հետ լինելը մարդանալն ու մարմնով երկրի վրա երևալն էր, ինչպես Բարուքն է ասում.,,Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ,,/Բար.Գ 36, 38/:Նախ այն է, որ Բանն Աստված մեր բնությանը միացավ , և Աստված մարդ դարձավ մեր նմանությամբ, ըստ այն խոսքի, թե ՝,, Բանը մարմին եղավ,,/Հովհ. Ա14/:Երկրորդ՝ որովհետև բնության օրենքը մեր նմանությամբ կատարեց , և ,,հասավ կատարյալ մարդու աստիճանին,,/Եփես.Դ 13/, այսինքն՝ արգանդում հղանալը, իննամսյա համբերությունը, ծնվելը, աճելը և մնացյալ ամեն ինչը:Երրորդ՝ քանզի մեզ հետ շրջեց, խոսեց, կերավ մաքսավորների, մեղավորների հետ, մեր մեջ զանազան բժշկություններ կատարեց , մեզ լցրեց ամենայն բարությամբ ու շնորհով. այս է Էմանվելի թարգմանությունը:Եվ երբ կոչվեց Էմանվել՝ ցույց տվեց լինելիք բաները. որովհետև թեպետ անունով չկոչվեց, սակայն տնօրենություններով, որ կատարեց ու փրկություն արեց մեզ համար, հայտնապես ճանաչվեց , թե ճշմարիտ Աստված է:
Յուղ և մեղր է ուտելու/Է 15/.
Այսինքն՝ ստուգապես մարդ եղավ, որ հաստատվում է այս կերակրով, ինչը պատշաճ է մանուկներին:Քանզի ծնված Եմանվելը(էմանուելիը)Երեմիա. գլուխ 9ոչ թե սոսկ մարդ էր և ոչ լոկ Աստված, այլ՝ մարդացած Աստված, սակայն՝ մարմին չդարձած:Այս պատճառով երբեմն աստվածային բաների մասին է խոսում, ինչպես Կույսից ծնվելն ու Եմանվել (էմանուել) կոչվելը և երբեմն՝ մարդկային, ինչպես կերակուրը, ինչը բնորոշ է մեզ, որպեսզի չկարծվի նրա մարդեղության թվացյալ լինելը, ինչպես ասում էին Մարկիանոս և Վալենտիանոս հերձվածողները:
Եվ նախքան ճանաչվի կամ ցանկալի լինի չարությունը՝ ընտրելու է բարին/Է16/.
Եվ սա ցույց է տալիս նրա առավելագույն բարձրությունը, քանզի կերակրվում էր, որովհետև մարդ էր, և բարձր է մնում մեղքից, քանզի նա ինքն Աստված էր, բայց կերակուրով հավասար էր մեզ:Իսկ բնությամբ անհաղորդ էր չարին:Սակայն բնությամբ ու գործնականորեն սա հատուկ է աստվածացած մարմնին, և առավել է մարդկությունից, որովհետև մարդիկ չարությունից հետո զղջում են և բարիք գործում:Մինչդեռ նա ի բնե ընտրեց բարին և անարգեց չարը, ինչպես ինքն էր ասում.,,Ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար,,/Հովհ.Ը 46/, և մարգարեն ասում է.,, Մեղք չգործեց , և նենգություն չգտնվեց նրա բերանում,,/Սղմ.ԼԱ 2/:
Ասորիքը Դամասկոսն է և նրա շրջակայքը, իսկ ոմանք ասում են, թե Ասորեստանը Բաբելոնն է:Սակայն ուղիղն այն է, որ Ասորեստանը Միջագետքն է, որ Դկլաթի ու Եփրատի միջնամասում է, ուր Ուռհան, Մոսլը և մյուսներն են:Իսկ եթե երբեմն Բաբելոնը Ասորեստան է կոչվում՝ պատճառն այն է, որ բաբելացիների թագավորը տիրում էր նաև ասորեստանցիների վրա:Եվ այն Ասորեստանը տիրում էր նաև Բաբելոնի վրա.այդ պատճառով էլ դրանք միմյանց անունով էին կոչվում:
Ոմանք ասում են Նաքավով է փարավոնի անունը, որ բարեպաշտ թագավոր Հովսիային սպանեց:Եվ դարձյալ, երեք տարի անց նրա որդի Հովաքազին գերեվարեց Եգիպտոս, ու նրա փոխարեն ագավորեց նրա եղբայր Հովակիմը, որի թագավորության տասներորդ տարում Նաբուքոդոնոսորը Երուսաղեմ մտավ , գերեց առաջին անգամ, հետո՝ երկրորդ, դարձյալ գերեց երրորդ անգամ, մինչև որ ավերեց տաճարն և սուրբ քաղաք Երուսաղեմը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: