ՍՈՒՐԲ ՎԱՀԱՆ ԳՈՂԹՆԱՑՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Զարմանալի է ինձ քան զերգս երաժշտականաց ձայնս ողբոց քոց հնչմունք, ո՛վ երանելի տէր Վահան` ընտրեալ յԱստուծոյ:

Զարհուրեցուցանէ քո ճգնութիւնդ զմարմնոյս բնութիւնս, իսկ դու առաւել գտար, ո՛վ երանելի տէր Վահան, սիրո՛ղ Քրիստոսի:

Որպէս զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ. կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ` դասաւորեալ ընդ անմարմնականսն, ո՛վ երանելի տէր Վահան` Գողթնեացն իշխեցող:

(Շարակնոց)

 

Ա­ռա­քի­նի նա­հա­տակ եւ քրիս­տո­նէա­կան հա­ւա­տի ա­րի ա­խո­յեան, գե­ղե­ցիկ ա­նուն­ներ պտղա­բե­րած պան­ծա­լի Վա­հանն ազ­նո­ւա­կան սե­պուհ­նե­րի կար­գի փա­ռա­ւոր իշ­խան էր՝ Գողթն գա­ւա­ռի տէրն ու հա­յոց մեծ նա­խա­րար Խոս­րո­վի որ­դին: Նա ծնո­ւել է Տի­րոջ` մօտ 700 թո­ւա­կա­նին եւ ապ­րել ե­րա­նե­լի Սա­հակ Ձո­րա­փո­րե­ցի հրա­շա­գործ կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տու­թեան օ­րօք:

 

Այդ ժա­մա­նակ­նե­րում այ­լազ­գի Մ­րո­ւան ա­մի­րա­պետն իր Մոհ­մատ Ոգ­բա ա­նու­նով զօ­րա­վա­րին մեծ զօր­քով ու­ղար­կեց Հա­յոց աշ­խարհ, որ­պէս­զի ոչն­չաց­նի մեր ազգն ու ա­ւե­րի մեր եր­կի­րը: Սա­կայն սուրբ հայ­րա­պե­տի միջ­նոր­դու­թեամբ գութ ըն­կաւ նրանց զօ­րա­վա­րի սիր­տը, եւ այդ­պէս մեր եր­կի­րը փրկո­ւեց վե­րա­հաս վտան­գից, թէ­պէտ ժո­ղո­վրդի սրտում ահ, եր­կիւղ ու ան­հանգս­տու­թիւն մնա­ցին:

 

Մի քա­նի տա­րի անց` 704 թո­ւա­կա­նին, տաճ­կա­կան տէ­րու­թեան 85-րդ տա­րում ա­մի­րա­պետ դար­ձաւ Մ­րո­ւա­նի որ­դի Աբդլ­մե­լէ­քը: Նա ժա­մա­նա­կին վե­րա­կա­ցու է ե­ղել Հա­յոց աշ­խար­հում եւ քա­նի որ սր­տում ոխ ու­նէր մեր նա­խա­րար­նե­րի հան­դէպ, ո­րո­շեց նեն­գօ­րէն վրէժ լու­ծել նրան­ցից: Երկ­րի վե­րա­կա­ցու­թեան գոր­ծե­րը յանձ­նեց իր Կաշմ ա­նու­նով զօ­րա­վա­րի ձեռ­քը, ո­րը նստում էր Նա­խի­ջե­ւա­նում, ու մի պատ­գամ յղեց նրան, ո­րով պա­տո­ւի­րում էր ա­ռե­րես մեծ մար­դա­սի­րու­թեամբ վա­րո­ւել բո­լոր հա­յե­րի հետ, խա­ղա­ղու­թեան եր­դում­ներ տալ նրանց եւ մե­ծա­մեծ խոս­տում­ներ անել հա­յոց իշ­խան­նե­րին, որ­պէս­զի  կա­րո­ղա­նայ հեշ­տու­թեամբ բռնել մեր պաշ­տօ­նեա­նե­րին, զօ­րա­վար­նե­րին, հա­յոց զօր­քին ու գլխո­վին բնա­ջն­ջե­լով՝ գրա­ւել եր­կի­րը, քան­զի այլ կերպ նա դժո­ւա­րին էր հա­մա­րում յաղ­թել հա­յոց քա­ջե­րին: Հա­մա­կո­ւած այս խորհր­դով՝ ա­մի­րա­պե­տը, ար­քու­նի հրո­վար­տակ­նե­րով հան­դերձ, դես­պան­ներ ա­ռա­քեց հա­յոց նա­խա­րար­նե­րի մօտ, ըստ ո­րի՝ նրան­ցից ա­կա­նա­ւոր­նե­րը պէտք է ժո­ղո­վո­ւէին մի տեղ՝ ինչ­պէս ար­քու­նի դի­ւա­նում, եւ ներ­կա­յա­նա­յին Կաշմ վե­րա­կա­ցո­ւին: Ն­րան­ցից իւ­րա­քան­չիւրն ազ­գո­վին ա­զատ կո­չո­ւե­լու հա­մար պէտք է ա­ն­ուա­նա­պէս գրան­ցո­ւէր ու ըստ ի­րենց ա­ւա­գու­թեան կար­գի՝ ստա­նար զօրք, իշ­խա­նու­թիւն եւ պա­տիւ:

 

Իսկ երկ­րի իշ­խան­նե­րը, ան­տե­ղեակ լի­նե­լով այդ նենգ դա­ւադ­րու­թեանն ու խա­բէու­թեա­նը, ժո­ղո­վո­ւե­ցին Նա­խի­ջե­ւան քա­ղա­քում եւ ան­մե­ղու­թեամբ ըն­կան մա­հո­ւան դա­ռը ո­րո­գայ­թի մէջ: Քան­զի այ­լազ­գի­նե­րը, նեն­գու­թեամբ վերց­նե­լով նրանց զէնքն ու զրահ­նե­րը, բո­լո­րին հա­ւա­քե­ցին քա­ղա­քի մեծ Ե­կե­ղե­ցում, որ­պէս­զի այն­տեղ իբր իրենց տէ­րու­թեա­նը հա­ւա­տա­րիմ մնա­լու եր­դում տան: Ա­պա նրանց ներ­սում պա­հե­լով՝ դրսից փա­կե­ցին Ե­կե­ղե­ցու դռնե­րը եւ այն­պէս ամ­րաց­րին, որ ոչ ոք չկա­րո­ղա­նայ դուրս գալ: Ա­նօ­րէն­նե­րը, հուր բոր­բո­քե­լով, այ­րե­ցին Ե­կե­ղե­ցին ու ա­ղօթ­քի տու­նը դա­ժա­նա­բար գե­րեզ­ման դարձ­րին: Դէ­պի վեր բարձ­րա­ցող կրա­կի բո­ցը եւ ծու­խը ու­նէին բա­բե­լո­նեան հնո­ցի նմա­նու­թիւ­նը: Իսկ քաջ նա­հա­տակ­նե­րը` հա­յոց նա­խա­րար­ներն ու ազ­նո­ւա­կան­նե­րը, օրհ­ներ­գե­լով ե­րեք մա­նուկ­նե­րի եր­գը, ան­ե­լա­նե­լի բան­տի հնո­ցում Աստ­ծուն ա­ւան­դե­ցին ի­րենց հո­գի­նե­րը: Այս­պէս, ա­նո­ղորմ դա­ւա­դրու­թեամբ վե­րա­ցաւ Հա­յոց աշ­խար­հի ողջ իշ­խա­նա­կան կազ­մը: Սոյն դառ­նա­ղէտ օ­րի­նա­կով վա­րո­ւե­ցին նաեւ  Խ­րամ քա­ղա­քում. նմա­նա­կերպ դա­ւե­րով հայ ազ­նո­ւա­կան­նե­րի գնդին ար­գե­լա­փա­կե­ցին Ե­կե­ղե­ցում, մատ­նե­ցին հրի, եւ մօտ եօթ հա­րիւր  հո­գի նոյն օ­րի­նա­կով դժնդակ վախ­ճան ունե­ցաւ:

 

Երբ այ­լազ­գի­նե­րը տե­սան, որ գոր­ծը գլուխ եկաւ, ինչ­պէս որ ծրագ­րել էին, կտրե­ցին հնո­ցի ծխից շնչա­հեղձ ե­ղած­նե­րի գլուխ­նե­րը եւ ու­ղար­կե­ցին երկ­րի վե­հա­գոյն ան­ձին, իսկ բնակ­չու­թեանն ա­հա­բե­կե­լու հա­մար այ­րո­ւած­նե­րի մար­մին­նե­րը կա­խե­ցին փայ­տից: Ա­պա սփռո­ւե­ցին ողջ երկ­րով մէկ, մտան սպա­նո­ւած­նե­րի տնե­րը, մեծ գան­ձեր ու ա­ւար ժո­ղո­վե­ցին, իսկ նրանց ըն­տա­նիք­նե­րին բռնա­գաղ­թե­ցին Նա­խի­ջե­ւան եւ Դուին: Ու սա տե­ղի ու­նե­ցաւ Զատ­կի մեծ տօ­նի օրը: Փափ­կա­սուն կեան­քով ապ­րած գե­րի­նե­րին ամ­ռա­նը  փա­կե­ցին բան­տի ար­գե­լա­րան­նե­րում, ո­րոն­ցից շա­տե­րը մե­ռան, մնա­ցած­նե­րին աշ­նա­նը Ա­սո­րիք տա­րան, իսկ նա­խա­րար­նե­րի որ­դի­նե­րին եւ նրանց ըն­տա­նիք­նե­րին տա­րան ա­մի­րա­պե­տի նստա­վայ­րը՝ Դա­մաս­կո­սի ար­քու­նիք: Այն­տեղ ուս­ման տո­ւե­ցին բռնա­գաղ­թո­ւած ազ­նո­ւա­տոհմ ե­րե­խա­նե­րին, ո­րոն­ցից մէկն էր ման­կա­հա­սակ Վա­հա­նը: Նա չորս տա­րե­կան էր՝ բա­րեշ­նորհ տես­քով ու սի­րե­լի այլ­ազ­գի­նե­րի աչ­քին: Ն­րանք կա­մե­ցան մա­նուկ հա­սա­կից սկսած Վա­հա­նին հաս­տա­տել ի­րենց կրօ­նի մէջ, ո­րի հա­մար թլփա­տե­ցին նրան, վե­րա­կո­չե­ցին Վա­հաբ եւ մե­ծա­պէս հոգ տա­րան նրա կրթու­թեան հա­մար: Ու քա­նի որ  նա ու­շիմ էր եւ ճար­տար լե­զու ու­նէր, ա­ռա­ջա­դէմ ե­ղաւ ուս­ման մէջ ու իր բո­լոր ու­սում­նա­կից­նե­րի մէջ այն­քան վե­հա­գոյն գտնո­ւեց, որ երբ մե­ծա­ցաւ, դար­ձաւ ա­մի­րա­պե­տի դի­ւա­նադ­պի­րը եւ ար­քու­նի դպրա­պե­տը: Նա խե­լա­միտ էր բո­լոր խոր­հուրդ­նե­րի մէջ ու շատ սի­րե­լի ա­ւա­գա­նուն: Սա­կայն ման­կու­թիւ­նից իսկ նա չճա­նա­չեց ար­դա­րու­թեան ճա­նա­պար­հը, այլ միայն այն գի­տէր, որ ին­քը քրիս­տո­նեայ ծնող­ներ է ու­նե­ցել:

 

Մե­ռաւ Աբդլ­մե­լէ­քը, եւ ա­մի­րա­պետ դար­ձաւ Վ­լի­թը, ո­րից յե­տոյ` Սու­լէյ­մա­նը, եւ ա­պա Տի­րոջ` մօտ 717 թո­ւա­կա­նին` Օ­մար Երկ­րոր­դը: Սա ար­դա­րա­կո­րով ու նե­ղեալ­նե­րի հան­դէպ քաղց­րա­հա­յեաց իշ­խան էր: Հայ գե­րի­նե­րը, տես­նե­լով նրա մար­դա­սի­րու­թիւ­նը, սկսե­ցին ա­ղերս­ներ մա­տու­ցել նրան, որ­պէս­զի հրա­ման ար­ձա­կի վե­րա­դառ­նալ ի­րենց եր­կի­րը: Վե­րին տես­չու­թեամբ գութ ըն­կաւ իշ­խա­նի սիր­տը, եւ պաշտ­պա­նե­լով նրանց ար­դար ի­րա­ւուն­քը՝ գե­րի­նե­րին ի­րենց եր­կիրն ար­ձա­կե­լու հրա­ման տո­ւեց: Այն­ժամ Վա­հա­նը` Վա­հաբ կո­չո­ւա­ծը, նոյն­պէս կա­մե­ցաւ գնալ ու տես­նել իր հայ­րե­նի­քը: Սա­կայն այդ ցան­կու­թեան շար­ժ­ա­ռի­թը Ք­րիս­տո­սի ճշմա­րիտ հա­ւա­տը գտնելն էր, ո­րը կորց­րել էր մա­նուկ հա­սա­կից: Աղա­չում էր մե­ծա­մեծ­նե­րին, որ­պէս­զի օ­ժան­դա­կեն ի­րեն այդ գոր­ծում, իսկ ինքն ա­մի­րա­պե­տի մօտ ա­ռաջ էր բե­րում պատ­ճա­ռա­բա­նու­թիւն­ներ, հա­մո­զում էր եւ ա­սում. «­Քա­նի դեռ այս­տեղ ա­մէն ինչ խա­ղաղ է, թո՛յլ տուր ինձ գնալ իմ հայ­րե­նի եր­կի­րը, որ­պէս­զի ստա­նամ իմ հայ­րա­կան ժա­ռան­գու­թիւ­նը, նաեւ գոր­ծա­կալ­ներ կար­գեմ երկ­րում եւ ա­պա վե­րա­դառ­նամ քո տէ­րու­թիւ­նը»: Իսկ ա­մի­րա­պե­տը թէ­պէտ չէր կա­մե­նում թոյլ տալ նրա օգ­տա­կա­րու­թեան, ազ­նո­ւա­կա­նու­թեան ու լաւ բնա­ւո­րու­թեան եւ վար­քի հա­մար, սա­կայն ար­դա­րա­դատ լի­նե­լու հա­մար ար­ձա­կեց նրան` մի հրո­վար­տա­կով հան­դերձ, ըստ ո­րի՝ Վա­հա­նը, ա­ռանց ո­րե­ւէ մէ­կի ընդ­դի­մու­թեան, պէտք է վերց­նէր հայ­րե­նի Գողթն գա­ւա­ռը: Ա­պա պա­տո­ւի­րեց շտապ վե­րա­դառ­նալ ու խոս­տա­ցաւ ար­քու­նիք դառ­նա­լուն պէս մե­ծա­մեծ պար­գեւ­նե­րի ար­ժա­նաց­նել: Եւ այդ­պէս մեծ շու­քով, պա­տո­ւով ու ըն­ծա­նե­րով Վա­հա­նը ե­կաւ Հա­յոց աշ­խարհ եւ հա­սաւ իր հայ­րե­նի Գողթն գա­ւա­ռը:

 

Այն­ժամ հա­ւա­քո­ւե­ցին երկ­րի բնա­կիչ­ներն ու յոյժ ու­րա­խա­ցան՝ ի­րենց հայ­րե­նա­կից իշ­խան ունե­նա­լու հա­մար: Մար­դիկ ժո­ղո­վո­ւել էին նրա շուր­ջը, խօ­սում էին կա­տա­րո­ւած դէպ­քե­րի մա­սին եւ հո­գոց հա­նե­լով` յի­շեց­նում երկ­րին պա­տա­հած ա­ղէտ­նե­րը: Իսկ Վա­հա­նը, նա­յե­լով նրանց քրիս­տո­նէա­կան կար­գու­կրօ­նին, լցւում էր ու­րա­խու­թեամբ ու սի­րա­յօ­ժար կամ­քով օ­րըս­տօ­րէ հաս­տատ­ւում Ճշ­մար­տու­թեան ճա­նա­պար­հի վրայ: Սկ­սեց ա­պաշ­խա­րել, մեծ զղջու­մով ար­տա­սուք­ներ հե­ղել եւ դառ­նա­պէս լաց լի­նել իր ան­ձի փրկու­թեան հա­մար: Մտ­քին կցե­լով սրտի խոր­քե­րից բխած խօս­քեր՝ նա ա­ղօ­թում էր ու ա­սում. «Հա՛յր երկ­նա­ւոր, մե­ղան­չել եմ երկն­քի եւ Քո առ­ջեւ: Դու աշ­խար­հի փրկու­թեան հա­մար ա­ռա­քե­ցիր Քո Միա­ծին Որ­դուն, որ­պէս­զի մո­լո­րո­ւած­նե­րին դարձ­նի Ճշ­մար­տու­թեան գի­տու­թեա­նը, ճա­նա­չել տայ Հօ­րը, Որ­դուն եւ Սուրբ Հո­գուն ու մի Աս­տո­ւա­ծու­թեա­նը, ու­սու­ցա­նի երկր­պա­գել եւ օրհ­նել Ա­մե­նա­սուրբ Եր­րոր­դու­թեա­նը ու մկրտո­ւել Քո Ա­մե­նա­սուրբ ա­նո­ւամբ: Եւ ես, որ ար­ժա­նա­ցել էի այդ պար­գեւ­նե­րին, զրկո­ւե­ցի ե­րա­նու­թեան բաժ­նից, քան­զի մա­նուկ հա­սա­կից այ­լազ­գի­նե­րի ձեռ­քով ընկղ­մո­ւե­ցի ա­նօ­րէ­նու­թեան խո­րը ան­դունդ­նե­րի մէջ: Խո­ցո­տե­ցին ինձ նրանց մօտ ան­գի­տու­թեամբ գոր­ծած մեղ­քերս, ո­րոնք Դու իսկ գի­տես, քան­զի քաջ տե­ղեակ ես մարդ­կանց բո­լոր գոր­ծե­րին: Եւ արդ, մե­ղա­ւորս սրտիս խոր­քե­րից Քեզ եմ կան­չում, ո­ղոր­մի՜ր ինձ, Աս­տո­ւա՛ծ, ո­ղոր­մի՜ր ինձ ու ըն­դու­նիր ինձ Քո գթասր­տու­թեամբ:  Ցո՛յց տուր ինձ Քո մար­դա­սէր շնորհ­նե­րի գու­թը, քան­զի Քո նե­րո­ղամ­տու­թեան քաղց­րու­թիւ­նը մե­ղա­ւոր­նե­րին ա­պաշ­խա­րու­թեան է դարձ­նում: Տէ՛ր Աս­տո­ւած, Դու համ­բե­րու­թիւն ես տա­լիս տա­րա­կու­սած­նե­րին եւ կեանք` սրտով մա­շո­ւած­նե­րին, չես բար­կա­նում իս­պառ ու յա­ւի­տեան ոխ չես պա­հում մարդ­կանց մեղ­քե­րի հա­մար, ո­րոնք դի­մում են Քեզ: Ն­մա­նո­ւե­ցի ես ա­նա­ռակ որ­դուն եւ մեր­ժո­ւե­ցի Հայ­րա­կան ծո­ցից, բայց  Դու, Տէ՛ր, հո­գուս նո­րո­գու­թեան հա­մար լու­սա­ւո­րե­ցիր ինձ Ա­ւա­զա­նով վերս­տին ծննդեամբ, որ­պէս­զի ապ­րեմ ըստ Քո կամ­քի, մին­չեւ հաս­նեմ Ք­րիս­տո­սի հա­սա­կի չա­փին: Իսկ այժմ դար­ձել եմ առ գթա­ռատ Հայրդ: Յի­շի՛ր, որ ան­կա­տար էի հա­սա­կով, երբ մե­ղան­չում էի ան­գի­տու­թեամբ, ջնջի՛ր տգի­տու­թեամբ գոր­ծած իմ բո­լոր մեղ­քերն ու գթա՛ ինձ, Տէ՛ր` ըստ Քո մեծ ո­ղոր­մու­թեան եւ քաղց­րու­թեան: Դարձ­րո՛ւ ինձ իբ­րեւ Քո վարձ­կան­նե­րից մէ­կը ու ա­զա­տի՛ր ինձ խո­զե­րի ան­մա­քուր կե­րա­կուր­նե­րից: Լո­ւա՛ եւ սրբի՛ր ինձ ա­պաշ­խա­րու­թեան ար­տա­սուք­նե­րով, որ­պէս­զի ա­զա­տո­ւե­լով մեղ­քե­րից՝ այս աշ­խար­հում ապ­րեմ Քո կամ­քով, ան­ա­րատ վար­քով, ուղ­ղա­փառ հա­ւա­տով ու հաս­տա­տուն մտքով փա­ռա­ւո­րեմ ան­փո­փո­խե­լի Տէ­րու­թիւնդ` Հօ­րը, Որ­դուն եւ Սուրբ Հո­գուն այժմ, միշտ ու յա­ւի­տեանս յա­ւի­տե­նից. ա­մէն»: Այ­նու­հե­տեւ հաս­տա­տուն հա­ւա­տով, պա­հե­ցո­ղու­թեամբ,  ա­ղօթք­նե­րով եւ տքնու­թիւն­նե­րով նա հաս­տա­տո­ւեց լու­սա­ւոր կար­գի մէջ: Չէին դա­դա­րում վտակ­նե­րով հո­սել ա­պաշ­խա­րու­թեան ար­տա­սուք­նե­րը, ո­րոնք մի­ջոց էին նրա վերս­տին լո­ւաց­ման [հա­մար] եւ ո­րոնք դար­ձան ան­գի­տու­թեամբ գոր­ծած մեղ­քե­րից սրբման երկ­րորդ ա­ւա­զան: Այն­ժամ, երբ իւ­րա­յին­նե­րը տե­սան Վա­հա­նի ող­ջա­մտու­թիւնն ու ի Ք­րիս­տոս հա­ւա­տի պնդու­թիւ­նը, ո­րո­շե­ցին նրան մտցնել աշ­խար­հի կար­գի մէջ, որ­պէս­զի Գողթ­նում իր տէ­րու­թեա­նը ժա­ռան­գորդ լի­նի, սա­կայն նա չէր կա­մե­նում: Հար­կադ­րե­ցին նրան մեծ թա­խան­ձանք­նե­րով հան­դերձ եւ ա­մուս­նաց­նե­լով` փե­սա­յաց­րին սիւ­նեաց Բաբ­կէն իշ­խա­նին: Սա­կայն նա չթո­ղեց իր աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թիւ­նը ու միշտ հոգ էր տա­նում, որ աշ­խար­հի հարս­տու­թիւ­նը եւ փառ­քը  ի­րեն չշե­ղեն սուրբ հա­ւա­տի ըն­թաց­քից, որ հա­մար­ձա­կա­պէս կա­րո­ղա­նայ պաշ­տել Աստ­ծուն, ո­րի հա­մար ան­դա­դար ա­ղօ­թում էր ու հա­ւա­տում Բարձ­րեա­լի ա­պա­ւի­նու­թեա­նը:

 

Այդ շրջա­նում վախ­ճա­նո­ւեց ա­մի­րա­պե­տը, եւ Վա­հանն ա­զա­տո­ւեց նրա պայ­մա­նը կա­տա­րե­լու, այ­սինքն՝ նրանց եր­կիր վե­րա­դառ­նա­լու խոս­տու­մից, սա­կայն կաս­կա­ծում էր, որ Հա­յոց աշ­խար­հում իշ­խա­նու­թիւն ու­նե­ցող այլ­ազ­գի­նե­րից մէ­կը  նոր ա­մի­րա­պե­տին կը յայտ­նի իր քրիս­տո­նեայ դառ­նա­լու  մա­սին, որն այդ­պես էլ ե­ղաւ, քան­զի լու­րը շու­տով ար­քու­նիք հա­սաւ: Սա ի­մա­նա­լով՝ Վա­հա­նը ո­րո­շեց իր ըն­տա­նի­քով հան­դերձ գնալ Յու­նաց եր­կիր: Թո­ղեց իր ողջ իշ­խա­նու­թիւնն ու ճա­նա­պար­հի հա­մար վերց­նե­լով եօթ ձիա­ւոր­ներ եւ փոքր-ինչ պա­շար՝ տա­րաշ­խար­հիկ դար­ձաւ: Երբ հա­սան Վա­յոց ձոր, կինն այն­տեղ  յոյժ թա­խան­ձե­լով ա­ղա­չում էր յայտ­նել ի­րեն, թէ ո՞ւր պի­տի գնան: Տե­ղի տա­լով կնոջ խնդրանք­նե­րին՝ Վա­հա­նը յայտ­նեց, իսկ կինն էլ տե­ղե­կաց­րեց իր եղ­բայր­նե­րին, ո­րոնք Սիւ­նեաց նա­խա­րա­րու­թիւ­նից էին: Ս­րանք ի­րենց ըն­տա­նիք­նե­րով  շտապ հա­սան նրանց ու սկսե­ցին հա­մո­զել Վա­հա­նին, որ չհե­ռա­նայ: Կա­րո­ղա­նա­լով մի կերպ հա­մա­ձայ­նեց­նել՝ Վա­հա­նը հար­կադ­րո­ւած մէկ տա­րի մնաց Սիւ­նի­քում, որն անց­կաց­րեց բան­սար­կո­ւի կող­մից պէս-պէս փոր­ձու­թիւն­նե­րի են­թար­կո­ւե­լով, քան­զի այլ­ազ­գի­նե­րը ո­րո­նում էին նրան եւ կա­մե­նում բռնել: Ու այս բո­լոր վտանգ­նե­րի մէջ նա հաս­տա­տուն եւ ան­սա­սան էր ի Ք­րիս­տոս: Նա քննու­թեան են­թար­կո­ւեց բո­լոր փոր­ձու­թիւն­նե­րի մէջ, ու յայտ­նա­պէս ի յայտ ե­կաւ նրա կամ­քը, որն էր՝ չհե­ռա­նալ Ք­րիս­տո­սի սի­րուց, այլ իս­պառ հե­ռա-նալ աշ­խար­հից ու նրա ցան­կու­թիւն­նե­րից: Այ­նու­հե­տեւ նա ոչ մի տեղ հան­գիստ չու­նե­ցաւ: Կ­նո­ջը թո­ղեց իր հա­րա­զատ­նե­րի մօտ, իսկ ի­րեն յանձ­նեց Աստ­ծուն եւ Ն­րա կամ­քին: Իր հետ վերց­նե­լով մի քա­նի զի­նո­ւոր­ներ` ծած­կա­պէս այս ու այն կողմ էր շրջում՝ խոյս տա­լով թշնա­մի­նե­րի ո­րո­գայթ­նե­րից, քան­զի ա­մի­րա­պե­տին յայտ­նի էր դար­ձել, որ նա ըն­դու­նել է քրիս­տո­նէու­թիւ­նը եւ ար­հա­մար­հել ի­րենց կրօ­նը, ո­րի հա­մար ա­մե­նուր ո­րո­նում էին նրան ու կա­մե­նում որ­սալ կորս­տեան մատ­նե­լու հա­մար: Եւ այդ­պէս շրջում էր ե­րա­նե­լին` հա­լա­ծո­ւե­լով յա­նուն Ար­դա­րու­թեան: Աս­տի­ճա­նա­բար սպա­ռո­ւե­ցին նրա ողջ պա­շար­նե­րը, ու իր հետ ե­ղող­նե­րը, թող­նե­լով ի­րեն, հե­ռա­ցան: Բայց նա, ա­պա­ւի­նե­լով Աստ­ծուն, յոյ­սը չէր կտրում, այլ բո­լոր նե­ղու­թիւն­նե­րը կրում էր գո­հու­թեամբ: Աղ­քա­տու­թիւ­նից այ­լա­կեր­պո­ւած՝ Վա­ղար­շա­պատ քա­ղա­քում հան­դի­պեց հայ­րա­պե­տին՝ Յով­հան Իմաս­տա­սէ­րին յա­ջոր­դող Դա­ւիթ կա­թո­ղի­կո­սին, եւ ի­րենց զրոյ­ցի մէջ յայտ­նեց նրան այն փոր­ձու­թիւն­նե­րի մա­սին, ո­րոնք կրում էր պա­տե­րազ­մա­սէր դե­ւի կող­մից: Ա­պա հայ­րա­պե­տը յոր­դո­րեց նրան գնալ դէ­պի ա­նա­պատ­ներն ու վան­քե­րը եւ հե­տը մի գրու­թիւն ու­ղար­կեց, որ­պէս­զի այն­տեղ նրան ըն­դու­նեն մար­դա­սի­րու­թեամբ, յատ­կաց­նեն մի տեղ, ուր կա­րո­ղա­նայ ապ­րել աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեամբ, պա­հե­ցո­ղու­թեամբ, ա­ղօթք­նե­րով ու ճգ­նա­կե­ցու­թեամբ: Վա­հա­նը, յօ­ժա­րու­թեամբ լսե­լով, գնաց մե­նաս­տան­նե­րից մէ­կը` մե­նա­կեաց ճգնա­ւոր­նե­րի վան­քը, ո­րը գտնւում էր Շի­րակ գա­ւա­ռում: Այն­տեղ ա­ռանձ­նա­նա­լով՝ իր ան­ձը մատ­նեց խստակ­րօն ճգնա­կե­ցու­թեան եւ զար­մաց­րեց բո­լո­րին: Վեց ա­միս այդ­պէս յա­րա­տե­ւե­լուց յե­տոյ փոր­ձի­չը դար­ձեալ պա­տե­րազմ սկսեց. նրա պատ­ճա­ռով սկսեց ա­հա­բե­կել տե­ղի կրօ­նա­ւոր­նե­րին, ո­րոնք էլ բո­ղո­քե­ցին գա­ւա­ռի տիկ­նո­ջը: Ու նա հրա­մա­յեց. «­Թող հե­ռա­նայ այս­տե­ղից, որ­պէս­զի նրա պատ­ճա­ռով մեր եւ ար­քու­նի­քի վրայ պա­տու­հաս չգայ»: Այս հրա­մանն առ­նե­լով` Ք­րիս­տո­սի ճգ­նա­ւոր նա­հա­տակն ան­տրտունջ զո­ւար­թու­թեամբ ուղ­ղո­ւեց դէ­պի ա­նա­պա­տի կող­մը` այլ մե­նա­կեաց­նե­րի մօտ: Այն­տեղ Վա­հա­նը մէկ տա­րի ճգնեց նախ­կի­նից ա­ռա­ւել խստու­թեամբ` մէկ հան­դեր­ձով ու բո­կոտն: Ըստ սաղ­մո­սի՝ մո­խիրն ու­տում էր որ­պէս հաց, իսկ ըմ­պե­լին խառ­նում ար­տա­սու­քով, եւ ըստ ա­ռա­քեա­լի՝ ա­ռա­ւել շնորհ­նե­րով էր հաս­տա­տում իր սիր­տը, քան թէ կե­րա­կուր­նե­րով: Ըն­թեր­ցում էր Սուրբ Գիր­քը, սո­վո­րում հին ու նոր Կ­տա­կա­րան­նե­րը եւ ծա­նօ­թա­նում Աս­տու­ծոյ կամ­քի բա­րե­հա­ճու­թեա­նը:  Նա հնա­զանդ էր ու­սու­ցա­նող հայ­րե­րին, գի­շեր թէ ցե­րեկ խո­կում էր Տի­րոջ Օ­րէն­քի շուրջ ու իր ան­ձի փրկու­թեան հա­մար ոչ մի բա­նում զանց չէր առ­նում Պա­տո­ւի­րան­նե­րի պահ­պա­նու­թիւ­նը: Եւ այդ­պէս օ­րէ­ցօր բոր­բո­քո­ւե­լով ու վա­ռո­ւե­լով աս­տո­ւա­ծա­յին սի­րով՝ ար­հա­մար­հում էր մարմ­նա­ւոր կա­րիք­նե­րը եւ հան­գիս­տը: Ա­մէն ան­գամ, երբ կար­դում էր սաղ­մո­սի այն տո­ղե­րը, թէ՝ «Ինչ­պէս եղ­ջե­րուն է փա­փա­գում աղ­բիւ­րի ջրին, այն­պէս էլ իմ անձն է փա­փա­գում Քեզ, Տէ՛ր» [­Սաղմ. ԽԱ 2], նա տեն­չում էր վկա­յա­կան մա­հո­ւան ու ա­րեամբ մկրտու­թեան:

 

Հա­մա­կո­ւած սոյն խորհր­դով՝ ե­րա­նե­լին Աս-տու­ծոյ ա­ռաջ­նոր­դու­թեամբ պատ­րաս­տո­ւեց գնալ Դա­մաս­կո­սի ար­քու­նիք, այն­տեղ յայտ­նա­պես վկա­յել Ք­րիս­տո­սին եւ այ­լազ­գի­նե­րի առ­ջեւ յայտ­նել իր ան­գի­տու­թեամբ գոր­ծած մեղ­քե­րը, ո­րոն­ցով նրանց կող­մից պար­տու­թիւն էր կրել: Ուս­տի կա­մե­ցաւ, որ կա՛մ նրանց կող­մից  նա­հա­տա­կո­ւի, կա՛մ էլ թոյլ տրո­ւի հա­մար­ձա­կա­պէս պա­հել իր քրիս­տո­նէա­կան կարգն ու հա­ւա­տը: Հ­րա­ժեշտ տա­լով ճգնա­ւոր­նե­րին՝ խնդրեց նրանց ա­ղօ­թել իր հա­մար եւ ճա­նա­պարհ ըն­կաւ: Հա­սաւ մա­քե­նա­ցի­նե­րի վան­քը, ո­րը գտնւում էր Գե­ղա­մայ լեռ­նե­րում, այն­տեղ հան­դի­պեց ուխ­տի ա­ռաջ­նորդ Սո­ղո­մոն վա­նա­հօ­րը ու յայտ­նեց իր գալս­տեան նպա­տա­կի եւ մար­տի­րո­սու­թեան ցան­կու­թեան մա­սին ու նրա­նից քա­ջա­լե­րա­կան եւ յոր­դո­րա­կան խրատ­ներ ստա­ցաւ: Այն­տեղ սուրբ Խա­չի տօ­նին ե­րա­նե­լի Վա­հա­նը հա­ղոր­դո­ւեց Տի­րոջ պա­տո­ւա­կան Մարմ­նին ու Ա­րեա­նը, եւ նոյն պա­հին նրան Տի­րո­ջից մի սքան­չե­լի տե­սիլք յայտ­նո­ւեց. ան­ճա­ռե­լի Լոյս ե­րե­ւաց բար­ձունք­նե­րից, ու լսեց մի ձայն, որն ի­րեն ա­սում էր. «­Քա­ջա­լե­րո­ւի՛ր, Վա­հա՛ն, քան­զի նե­րո­ւե­ցին քո ան­գի­տու­թեամբ գոր­ծած բո­լոր մեղ­քե­րը: Կը կա­տա­րո­ւի քո ցան­կու­թիւ­նը, եւ դու վկա­յա­կան մա­հո­ւամբ Ք­րիս­տո­սից կ­’ըն­դու­նես խոս­տա­ցո­ւած պար­գեւ­նե­րը»: Վա­նա­կան­նե­րից ո­մանք, տես­նե­լով այդ Լոյ­սը, սքան­չա­ցան տե­սիլ­քի ան­ճա­ռե­լիու­թիւ­նից ու փա­ռա­ւո­րե­լով Աստ­ծուն՝ մեծ սի­րով եւ ար­տա­սուք­նե­րով ճա­նա­պար­հե­ցին նրան:

 

Այն­տե­ղից մեկ­նեց Թե­ղե­նի­սի վանք, ուր մի քա­նի օր մնա­լուց յե­տոյ գնաց մէկ այլ՝ Սո­վի կո­չո­ւող վանք, ո­րի ուխ­տի ա­ռաջ­նորդ Յով­հան­նէ­սը մեծ սի­րով ըն­դու­նեց նրան ու տե­ղե­կա­ցաւ, որ երա­նե­լին Աս­տու­ծոյ հա­մար գնում էր նա­հա­տա­կո­ւե­լու այն­տեղ, ուր չեն ճա­նա­չում Ք­րիս­տո­սին, որ­պէս­զի Ն­րա ա­նու­նը նրանց մէջ յայտ­նի դար-ձնի: Վա­նա­հայ­րը, սքան­չա­նա­լով իր փո­խա­րէն, նրա հետ ա­ռա­քեց եր­կու եղ­բայր­նե­րի, որ­պէս­զի սրանք լի­նեն նրա վկա­յա­կան մա­հո­ւան ա­կա­նա­տես­նե­րը:

 

Շա­րու­նա­կե­լով ճա­նա­պար­հը՝ ե­կան հա­սան Բզ­նու­նեաց գա­ւա­ռի Արծ­կէի վանք: Ուխ­տի առաջ­նորդն էր հայր Ար­տա­ւազ­դը (ըստ ո­մանց՝ տէր Աբ­րա­հա­մը), ո­րը եղ­բայր­նե­րի հետ ըն­դա­ռաջ ե­կաւ Վա­հա­նին եւ նրան ըն­դու­նեց մեծ մար­դա­սի­րու­թեամբ: Տե­ղե­կա­նա­լով նրա կեան­քից՝ ի­մա­ցաւ նրա` ան­գի­տու­թեամբ ապ­րած տա­րի­նե­րի, ապա քրիս­տո­նէա­կան դար­ձի ու չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կրած հա­լա­ծանք­նե­րի եւ փոր­ձու­թիւն­նե­րի  մա­սին: Ի­մա­ցաւ նաեւ, թէ ինչ­պէս է այժմ` իր հա­լա­ծանք­նե­րի այս հին­գե­րորդ տա­րում, Տի­րոջ ա­ռաջ­նոր­դու­թեամբ գնում դէ­պի նա­հա­տա­կու­թիւն: Սա լսե­լով՝ [վա­նա]հայրն ու միա­բան­նե­րը փա­ռա­ւո­րե­ցին Աստ­ծուն եւ ե­րա­նի տո­ւե­ցին սուր­բին՝ իր բա­րի մտա­դրու­թեան ու սուրբ վախ­ճա­նին ըն­դա­ռաջ գնա­լու հա­մար, քա­ջա­լե­րե­ցին եւ մխի­թա­րե­ցին Սուրբ Գր­քի խօս­քե­րով ու նրան յանձ­նե­լով Տի­րո­ջը՝ ճա­նա­պար­հե­ցին սուրբ ող­ջոյն­նե­րով, ար­տա­սուք­նե­րով եւ ա­ղօթք­նե­րով: Իսկ եղ­բայր­նե­րից մէ­կը գնաց նրա հետ, որ­պէս­զի կա­րի­քի դէպ­քում սպա­սա­ւո­րի նրան:

 

Անց­նե­լով բա­զում օ­թե­ւան­նե­րով՝ ե­կաւ հա­սաւ Ուր­ֆա քա­ղա­քը, որ­պէս­զի երկր­պա­գի Ք­րիս­տո­սի դաս­տա­ռա­կի փրկչա­կան պատ­կե­րին: Ի­րեն յանձ­նեց Սուրբ Հո­գու տնօ­րի­նու­թեա­նը ու ան­դա­դար սաղ­մո­սե­լով եւ ա­ղօ­թե­լով Տի­րո­ջը՝ շա­րու­նա­կեց իր ճա­նա­պար­հը եղ­բայր­նե­րի հետ, մին­չեւ որ հա­սաւ իր նա­հա­տա­կու­թեան վայ­րը՝ Դա­մաս­կոս: Այդ ժա­մա­նակ ա­մի­րա­պե­տը նստում էր Ռու­ծափ քա­ղա­քում՝ Բե­րիա­յի մօտ, ո­րը գտնւում է Հա­մա­յի ու Համ­սա­յի մի­ջեւ: Այն­ժամ իր հետ ե­կող կրօ­նա­ւոր­նե­րին պա­տո­ւի­րեց, որ հե­ռա­նան ի­րե­նից, որ­պէս­զի իր պատ­ճա­ռով նրանց եւս չբռնեն, իսկ ին­քը՝ ե­րա­նե­լի նա­հա­տա­կը, գա­լով ար­քու­նի դռան մօտ, սպա­սա­ւոր­նե­րին յայտ­նեց իր ան­ձը եւ իր գա­լս­տեան նպա­տա­կը:

 

Ս­րանք լսե­լով խիստ զար­մա­ցան ու չհա­ւա­տա­ցին նրա խօս­քե­րին, իսկ նա ա­ղա­չում էր, որ այդ մա­սին յայտ­նեն դպրա­պե­տին եւ միւս պաշ­տօ­նեա­նե­րին: Լուրն ան­մի­ջա­պէս տա­րա­ծո­ւեց, բո­լո­րը ե­կան տես­նե­լու նրան ու խիստ զար­մա­ցան նրա աղ­քատ կեր­պա­րան­քից, քան­զի յի­շում էին, թէ նա ինչ­պի­սի ա­նո­ւա­նի եւ փա­ռա­ւոր մարդ էր ար­քու­նի­քում: Կար­ծե­լով, թէ նրան ինչ-որ բան է պա­տա­հել, սկսե­ցին հար­ցու­փորձ ա­նել, իսկ Վա­հա­նը յայտ­նեց ճշմար­տու­թիւնն ու ա­սաց. «Ես Ք­րիս­տո­սի հա­մար յանձն եմ ա­ռել կա­մա­ւոր աղ­քա­տու­թիւ­նը եւ Ն­րա սի­րոյ հա­մար ար­հա­մար­հել ան­ցա­ւոր հարս­տու­թիւ­նը, քան­զի Նա, Ով Տէր է ու Աս­տո­ւած, աղ­քա­տա­ցաւ ինձ հա­մար, իսկ ես Ն­րա ո­ղոր­մու­թեամբ սրբո­ւե­ցի իմ մեղ­քե­րից: Եւ այժմ ե­կել եմ այս­տեղ, որ­պէս­զի իմ ա­րեան վկա­յու­թեամբ մե­ծաց­նեմ ան­կո­ղոպ­տե­լի ու ա­նանց իմ Հարս­տու­թիւ­նը: Արդ, ա­ղա­չում եմ ձեզ, այս ա­մէ­նը յայտ­նե­ցէ՛ք ա­մի­րա­պե­տին, որ­պէս­զի կա­տա­րո­ւի Տի­րոջ կող­մից ինձ յայտ­նո­ւած պատ­գա­մը»: Պա­լա­տա­կան­նե­րը, ապ­շե­լով այս լսած­նե­րից եւ միան­գա­մայն մո­լո­րու­թիւն հա­մա­րե­լով նրա խօս­քերն ու գոր­ծե­րը, խրա­տում էին սթա­փո­ւել ու սաս­տում էին խստա­գոյն սպառ­նա­լիք­նե­րով: Իսկ Վա­հա­նը բնաւ չէր երկն­չում դպրա­պե­տի սպառ­նա­լիք­նե­րից, այլ հա­կա­ռա­կը՝ նրանց ա­նար­գանք­նե­րից  ցնծում էր նրա սիր­տը, եւ ա­ռա­ւել զո­ւարթ ե­րես ըն­դու­նում: Դպ­րա­պե­տը խնա­յեց նրան, չյայտ­նեց ա­մի­րա­պե­տին ու ե­րե­սուն դրամ տա­լով՝ ա­սաց. «­Վերց­րո՛ւ այս դրա­մը եւ հե­ռա­ցի՛ր այս­տե­ղից, խնա­յի՛ր քո ե­րի­տա­սար­դու­թիւ­նը ու քեզ տան­ջանք­նե­րի մի՛ մատ­նիր, իսկ կեանքդ՝ մա­հո­ւան»: Եւ սա ա­սե­լով՝ նրան հե­ռաց­րեց ար­քու­նի դռան մօ­տից:

 

Բայց Վա­հա­նը կա­մե­նում էր մի ո­րե­ւէ կեր­պով իր մա­սին տե­ղե­կաց­նել ա­մի­րա­պե­տին: Ելք գտնե­լու հա­մար ա­ղօ­թում էր Աստ­ծուն ու ա­սում. «Միա­ծին Որ­դի՛ Աս­տու­ծոյ, որ մո­լո­րո­ւած ոչ­խա­րի Հո­վիւ կո­չո­ւե­ցիր եւ գտնե­լով նրան՝ ու­սիդ վրայ ա­ռար ու տա­րա­ծե­լով բա­զուկ­ներդ՝ հե­ռա­ցած մարդ­կանց Քեզ մօտ ժո­ղո­վե­ցիր: Դո՛ւ ես իմ յոյ­սը, Ք­րիս­տո՛ս, մի՛ լքիր ինձ եւ մի՛ թող ինձ ան­օգ­նա­կան, այլ ըն­դու­նիր իմ պա­ղա­տանք­նե­րը ու լո­ւա՛ իմ յան­ցանք­նե­րը Քո սուրբ Ա­րեամբ եւ կե­նա­րար Մարմ­նով: Դո՛ւ, որ երկն­քից ի­ջած Մա­նա­նայ ես, Կեանք ես շնոր­հում աշ­խար­հին ու Քո Հօր եւ Սուրբ Հո­գու կամ­քով դէ­պի Կեանք ա­ռաջ­նոր­դում Քեզ երկր­պա­գող­նե­րին, ա­ռաջ­նոր­դիր ինձ եւս, որ­պէս­զի Քո Ե­րե­սի լոյ­սով տես­նեմ Լոյ­սը ու փա­ռա­ւո­րեմ Ա­մե­նա­սուրբ Եր­րոր­դու­թեանդ այժմ եւ յա­ւի­տեանս. ա­մէն»: Ա­ղօ­թե­լուց յե­տոյ Վա­հա­նը գնաց դահ­ճա­պե­տի մօտ ու յայտ­նեց իր գալս­տեան պատ­ճա­ռը: Նա իր խօս­քե­րի ստու­գու­թիւ­նը հաս­տա­տե­լու հա­մար նոյն բո­վան­դա­կու­թեամբ նաեւ մի գրու­թիւն տո­ւեց  դահ­ճա­պե­տին՝ ա­մի­րա­պե­տին փո­խան­ցե­լու հա­մար: Երբ ա­մի­րա­պե­տը կար­դաց թուղ­թը, խիստ զար­մա­ցաւ եւ հրա­մա­յեց նրան իր մօտ բե­րել: Ե­րա­նե­լուն կանգ­նեց­րին նրա առ­ջեւ, իսկ ա­մի­րա­պետն սկսեց մեղ­մօ­րէն խօ­սել ու ա­սել. «­Վա­հա՛բ, ին­չո՞ւ ես կեր­պա­րա­նո­ւել աղ­քա­տու­թեամբ, եւ մեր­կա­ցել քո փա­ռա­ւոր իշ­խա­նու­թիւ­նից: Հա­յոց եր­կի­րը քեզ դրա՞ն հասց­րեց»: Վա­հա­նը պա­տաս­խա­նեց ու ա­սաց. «Իմ Տէրն ինձ հա­մար ու­նայ­նաց­րեց Իր Ան­ձը՝ աղ­քա­տու­թեան կեր­պա­րանք ըն­դու­նե­լով եւ հնա­զանդ լի­նե­լով մա­հու չափ: Արդ, ինչ որ Նա կրեց ինձ հա­մար, նոյ­նը եւ ես պէտք է կրեմ Ն­րա ա­նո­ւան հա­մար»: Ա­մի­րա­պետն ա­սաց. «­Մո­լեգ­նո՛ւմ ես հա­յոց սառ­նա­պատ լեռ­նե­րի դե­ւե­րից»: Վա­հանն ա­սաց. «Այն չար այ­սը[1], ո­րը բռնել էր ինձ ան­գի­տու­թեամբ ձեր չար ուս­մունքն ըն­դու­նե­լիս, հա­լա­ծո­ւեց ինձ­նից, ո­րով­հե­տեւ խա­ւա­րը փախ­չում է լոյ­սից»: Ա­մի­րա­պետն ա­սաց. «­Ձեր իմաս­տուն­ներն ա­սում են, թէ դե­ւե­րը, բա­րուց ցած ընկ­նե­լով, չար դար­ձան ձեզ հա­մար: Ու դա ստոյգ է, քան­զի ձեզ հա­մար չար ե­ղան ե՛ւ այս աշ­խար­հում, ե՛ւ հան­դեր­ձեա-լում, ո­րին յու­սում էք: Արդ, մի՛ մո­լո­րո­ւիր, Վա­հա՛բ, ու մի՛ հե­ռա­ցիր մեր հա­ւա­տից: Ի՞նչ ե­ղաւ քեզ, բա­րիա­տեա՛ց մարդ, ին­չո՞ւ նման-ո­ւե­լով մո­լա­գար­նե­րին՝ թող­նում ես քո փա­ռա­ւոր կեան­քը»: Ա­պա հրա­մա­յեց բե­րել ոս­կէ, ար­ծա­թէ գան­ձեր եւ շքեղ հան­դերձ­ներ ու ա­սաց. «­Քե՛զ վերց­րու այս ա­մէ­նը: Կը տամ նաեւ ծա­ռա­ներ, ա­ղա­խին­ներ, ձիեր եւ ջո­րի­ներ, կը տամ իշ­խա­նու­թիւն որ­տեղ կա­մե­նաս՝ թէ՛ այս­տեղ, թէ՛ քո հայ­րե­նի երկ­րում: Յի­շի՛ր մեր միջ­նոր­դին, ո­րը երկ­րի վրայ մեզ իշ­խա­նու­թիւն ու հարս­տու­թիւն տո­ւեց, իսկ այն­տեղ՝ դրախ­տում, փափ­կու­թիւն պի­տի տայ»: Ե­րա­նե­լին հա­մար­ձա­կու­թեամբ ա­սաց. «­Վա­ղուց էի լսել քո բազ­մա­խաբ ճար­տար­ի­մաց խօս­քե­րի եւ խո­րա­ման­կու­թիւն­նե­րի մա­սին, ո­րոն­ցով շա­տե­րին ես որ­սա­ցել ճշմար­տու­թիւ­նից ու քեզ գե­հե­նա­կից դարձ­րել կոր­ս­տեան վի­հում՝ ո­մանց հետ ա­հար­կու­թեամբ խօ­սե­լով եւ ո­մանց հետ քաղց­րու­թեամբ, ո­մանց ինչ­քով ու ո­մանց իշ­խա­նու­թեամբ խա­բե­լով եւ ուրա­ցու­թեան տա­նե­լով: Այս ա­մէ­նի հա­մար ան­կաս­կած պի­տի հա­տու­ցես՝ այ­րո­ւե­լով յա­ւի­տե­նա­կան հրում: Բայց Աս­տու­ծոյ ծա­ռա­յիս չես կա­րող յաղ­թել քո չա­րա­րո­ւեստ հնարք­նե­րով, ո­րով­հե­տեւ ես պարս­պո­ւած եմ Աս­տու­ծոյ եր­կիւ­ղով, ամ­րա­ցած գի­տու­թեամբ՝ հա­ւա­տով ու յոյ­սով հան­դերձ: Տե­ղեակ եւ հմուտ եմ Ք­րիս­տո­սի սուրբ Ա­ւե­տա­րա­նին ու ձե­զա­նից ա­ռա­ւել քա­ջա­տե­ղեակ եմ ձեր իսկ ա­ռաս­պե­լա­բա­նու­թիւն­նե­րին: Ձեր մո­լո­րո­ւած վար­դա­պե­տը, ո­րին ըն­դու­նում էք որ­պէս պատ­գա­մա­ւոր եւ միջ­նորդ, չի վկա­յո­ւած ո՛չ մար­գա­րէ­նե­րի ու ո՛չ էլ այլ ազ­գե­րի կող­մից, այլ միայն ձեր կող­մից, այն էլ՝ ոչ բո­լո­րից, մինչ­դեռ մեր Ք­րիս­տոս Աստ­ծուն վկա­յում են բո­լոր ազ­գե­րը:  Իսկ եթէ կա­մե­նում ես լսել իմ խօս­քը, կ’ա­սեմ՝ տո՛ւր ինձ ա­զա­տօ­րէն ապ­րել քրիս­տո­նէա­կան պաշ­տա­մուն­քով եւ այդ կար­գի մէջ հա­ւա­տար­մօ­րէն ծա­ռա­յել քո տէ­րու­թեա­նը: Ես չեմ ցան­կա­նում քո ան­ցա­ւոր պար­գեւ­ներն ու խոս­տում­նե­րը, քան­զի այն, ինչ ա­ռա­ջար­կում ես ինձ, ժա­մա­նա­կա­ւոր է, ա­պա­կա­նա­ցու եւ հո­գու կո­րուստ: Իսկ ար­ժա­նի հա­տու­ցում­նե­րը բո­լորս կը ստա­նանք Ան­մահ Թա­գա­ւո­րից, ո­մանք այս կեան­քում, իսկ ո­մանք՝ հան­դեր­ձեա­լում»: Այս խօս­քե­րից բար­կա­նա­լով՝ ա­մի­րա­պե­տը հրա­մա­յեց ե­րա­նե­լուն բանտ նե­տել ու կա­պել ան­շարժ սեա­նը, ո­րի հա­մար Վա­հա­նը լցո­ւեց մեծ ու­րա­խու­թեամբ եւ ան­չափ գո­հա­ցաւ Աստ­ծուց: Ա­պա ա­մի­րա­պե­տը պա­տո­ւի­րեց Հա­յոց աշ­խար­հում իշ­խող իր վե­րա­կա­ցո­ւին, որ­պէս­զի հե­տաքրք­րո­ւի նրա­նից ու ճշտու­թեամբ ի­մա­նայ նրա ծագ­ման, հայ­րա­կան պա­տո­ւի եւ ի­րենց մօտ գա­լս­տեան պատ­ճա­ռի մա­սին:

 

Իսկ Ք­րիս­տո­սի քաջ նա­հա­տակ Վա­հա­նը բան­տում գտնո­ւող բո­լոր օ­րե­րին բնաւ չէր հո­գում մարմ­նա­ւոր կա­րիք­նե­րի մա­սին, այլ գի­շեր թէ ցե­րեկ ան­դա­դար սաղ­մոս­նե­րով ու ա­ղօթք­նե­րով օրհ­նում էր Աստ­ծուն եւ իր կա­պանք­նե­րի մէջ զօ­րա­նում Սուրբ Հո­գու շնորհ­նե­րով: Դա­տա­ւորն էլ չէր դա­դա­րում ան­դա­դար բանտ ու­ղար­կել ի­րենց ի­մաս­տուն­նե­րին, որ­պէս­զի խօ­սեն  ե­րա­նե­լու հետ ու հա­մո­զեն յետ դառ­նալ Ք­րիս­տո­սից, սա­կայն նրանք վե­րա­դառ­նում էին պար­տո­ւած եւ ա­մօ­թա­լից: Զար­ման­քով խոս­տո­վա­նում էին ի­րենց պար­տու­թիւնն ու  ա­սում, որ չեն կա­րո­ղա­նում ընդ­դի­մա­խօ­սել այդ ան­չափ ի­մաս­տուն եւ կո­րո­վի մար­դուն: Ա­մի­րա­պե­տը, սա ի­մա­նա­լով, նոյն­պէս զար­մա­ցաւ ու պա­տո­ւի­րեց ոչ ո­քի չա­սել:

 

Ա­պա բանտ ե­կաւ տե­ղա­ցի քրիս­տո­նեա­նե­րից մէ­կը, այ­ցե­լեց ե­րա­նե­լուն, յայտ­նեց իր քա­հա­նայ լի­նե­լը եւ յոր­դո­րեց նրան ան­ձի փրկու­թեան հա­մար առ­նել վեր­ջին թո­շա­կը՝ Ք­րիս­տո­սի Մար­մինն ու Ա­րիւ­նը: Իսկ ե­րա­նե­լին նրան ա­սաց. «Ե­թէ ունես քրիս­տո­նէա­կան Ե­կե­ղե­ցի­նե­րում պաշ­տո­ւող Ք­րիս­տո­սի ճշմա­րիտ քա­հա­նա­յա­գոր­ծու­թիւ­նը, կ’ըն­դու­նեմ սի­րով, քան­զի փա­փա­գում եմ, ապա թէ ոչ, կը մկրտո­ւեմ իմ ա­րեամբ եւ կ­’ել­նեմ աշ­խար­հից ի փառս Աս­տու­ծոյ»: Քա­հա­նան զար­մա­ցաւ սուր­բի զգու­շու­թեան ու ի­մաս­տու­թեան վրայ եւ ըստ կար­գի՝ հա­ղոր­դեց­րեց նրան:

 

Ե­կաւ Ծաղ­կա­զար­դի մեծ տօ­նը, իսկ վկան օրո­ւայ խորհր­դա­ծու­թիւն­նե­րով օրհ­նում էր Աստ­ծուն: Ա­պա մօ­տե­ցաւ բան­տա­պե­տին, հրա­ժեշտ տո­ւեց նրան ու զո­ւարթ սրտով ա­սաց. «Մ­նա՛ս խա­ղա­ղու­թեամբ, քան­զի դու սի­րով ըն­դու­նե­ցիր ինձ»: Իսկ բան­տա­պե­տը զար­մա­նա­լով ա­սաց. «Ի՞նչ լաւ բան ա­րե­ցի ես քեզ: Աստ­ծուց տրո­ւած լու­սա­ւոր շնորհ է ե­րե­ւում քո մէջ, քան­զի դու, ար­դա­րեւ, յու­սա­լով Տի­րո­ջը, ա­տե­ցիր մարմ­նի հան­գիս­տը եւ սի­րե­ցիր դառ­նա­ղէտ փոր­ձու­թիւն­ներն ու տան­ջանք­նե­րը: Եւ այժմ ինձ հրա­ժեշտ ես տա­լիս ու ա­սում խօս­քեր, ո­րոնք չէի լսել»: Սուր­բը նրան ա­սաց. «­Թող վար­ձատ­րի քեզ ե­րախ­տիք­ներ Հա­տու­ցո­ղը, իսկ ես վա­ղը սրով պի­տի փո­խո­ւեմ Ն­րա մօտ, Ում փա­փա­գում եմ»: Եւ ե­ղաւ ըստ ե­րա­նե­լու մար­գա­րէու­թեան, քան­զի յա­ջորդ օ­րը հիւ­սի­սա­յին կող­մե­րին տի­րող իշ­խա­նից, այ­սինքն՝ Հա­յոց աշ­խար­հի վե­րա­կա­ցո­ւից, հրո­վար­տակ ե­կաւ ա­մի­րա­պե­տին: Նա տե­ղե­կու­թիւն­ներ էր հա­ւա­քել Վա­հան Գողթ­նա­ցուց ու ի­մա­ցել, որ նա խե­լա­միտ եւ ի­մաս­տուն մէկն է, ու­նի բա­րե­տոհ­միկ ծա­գում, տե­ղա­ցի է, այլ ոչ թէ օ­տա­րա­կան, ու ար­քու­նիք է ե­կել, որ­պէս­զի կա՛մ իր հայ­րե­նի երկ­րում քրիս­տո­նէու­թիւ­նը պաշ­տե­լու հա­մար ի­րեն իշ­խա­նու­թիւն եւ ա­զա­տու­թիւն տրո­ւի, կա՛մ էլ Ք­րիս­տո­սի հա­մար ըն­դու­նի մա­հը: Ա­մի­րա­պետն ապ­շեց այս տե­ղե­կու­թիւ­նից ու հրա­մա­յեց իր առ­ջեւ բե­րել ա­ռա­քի­նի նա­հա­տա­կին: Նա սկսեց խօ­սել եւ ա­սաց. «Ի՞նչ կ­’ա­սես այժմ, ար­դեօք յետ չդար­ձա՞ր քո յա­մա­ռու­թիւ­նից»: Ե­րա­նե­լին ա­սաց. «Ճշ­մար­տու­թիւ­նը մէկն է ու իր մէջ ստու­թիւն չի պա­րու­նա­կում: Սուրբ Գր­քի ուս­մուն­քը բա­ցել է հո­գուս աչ­քե­րը, եւ ես ճա­նա­չել եմ ձեր մո­լո­րու­թիւ­նը, ո­րով որ­սա­ցիք դուք ինձ իմ ման­կու­թիւ­նից: Բայց այժմ ինձ ո­չինչ չէք կա­րող ա­նել, քան­զի ո՛չ փառ­քը, ո՛չ պա­տի­ւը, ո՛չ պար­գեւ­նե­րը, ո՛չ հարս­տու­թիւ­նը, նաեւ ո՛չ տան­ջանք­նե­րը, ո՛չ բանտն ու կա­պանք­նե­րը, ո՛չ հու­րը, ո՛չ սու­րը եւ ո՛չ էլ տե­սակ-տե­սակ հնարք­նե­րը չեն կա­րող ինձ հե­ռաց­նել Ք­րիս­տո­սի սի­րուց, Ով յի­շեց ինձ Իր ո­ղոր­մու­թեամբ, նե­րեց ման­կու­թեան ժա­մա­նակ իմ ան­գի­տու­թեամբ գոր­ծած մեղ­քե­րը ու Իր քաղց­րու­թեամբ դարձ­րեց ինձ խա­ւա­րից դէ­պի Լոյս եւ ան­գի­տու­թիւ­նից` աս­տո­ւա­ծա­գի­տու­թեան: Ին­չո՞վ կա­րող եմ հա­տու­ցել Տի­րոջն Իր այդ­քան մեծ ո­ղոր­մու­թիւն­նե­րի հա­մար, ե­թէ ոչ` ըն­դու­նե­լով մա­հո­ւան բա­ժակն ու փա­ռա­ւո­րե­լով Ն­րան Իր թշնա­մի­նե­րի առ­ջեւ»: Ա­մի­րա­պետն այն­քան սաս­տիկ բար­կա­ցաւ, որ հրա­մա­յեց ան­մի­ջա­պէս վերջ տալ նրա կեան­քին: Ներ­կայ գտնո­ւող իշ­խա­նա­ւոր­ներն ա­ղա­ղա­կե­լով պա­հան­ջում էին, որ ան­յա­պաղ ի­րա­կա­նաց­նեն մա­հավ­ճի­ռը, որ­պէս­զի նրա կող­մից եւս մէկ ան­գամ չհայ­հո­յո­ւի իրենց հա­ւա­տը, քան­զի նա խօ­սում էր մեծ ի­մաս­տու­թեամբ եւ չէին կա­րո­ղա­նում ընդ­դի­մա­նալ նրա խօս­քե­րի զօ­րու­թեա­նը: Ա­պա ա­մի­րա­պե­տը դահ­ճա­պե­տին հրա­մա­յեց նրան կա­ռափ­նա­րան տա­նել, այն­տեղ մի ան­գամ եւս փոր­ձել ու­րա­նալ տալ նրա հա­ւա­տը, իսկ մեր­ժե­լու դէպ­քում ան­մի­ջա­պէս սպա­նել:

 

Ե­րա­նե­լին մեծ ու­րա­խու­թեամբ էր գնում դէ­պի մահ: Նա սաղ­մո­սում էր ու ա­սում. «­Դէ­պի Քեզ եմ բարձ­րաց­նում աչ­քերս, Տէ՛ր, որ բնակ­ւում ես եր­կն­քում»: Ն­րան էր հե­տե­ւում ժո­ղովր­դի բազմ­ազգ բազ­մու­թիւ­նը, որ­պէս­զի տես­նէր նրա նա­հա­տա­կու­թիւ­նը: Երբ հա­սաւ կա­ռափ­նա­տե­ղի, սուր­բը ձեռ­քե­րը եր­կինք բարձ­րաց­րեց եւ ա­սաց. «­Գո­հա­նում եմ Քե­զա­նից, Տէ՛ր, որ չան­տե­սե­ցիր իմ ամէն­օ­րեայ ար­տա­սուք­ներն ու հա­ռա­չանք­նե­րը եւ ար­ժա­նաց­րիր մեռ­նել Քո սուրբ եւ ա­հա­ւոր ա­նո­ւան հա­մար: Արդ, յի­շի՛ր ինձ, Տէ՛ր, Քո մար­դա­սի­րու­թեամբ ու ո­ղոր­մի՛ր ինձ: Ար­ժա­նի ա­րա Քո սի­րե­լի­նե­րի հետ մտնել ան­վախ­ճան Կեանք եւ ա­մա­չեց­րու պար­ծեն­կոտ բռնա­ւո­րին՝ իր գոր­ծա­կից­նե­րով հան­դերձ: Ե­կե­ղե­ցու մա­նուկ­նե­րին ա­մուր ու ան­շարժ պա­հիր հաս­տա­տուն Վէ­մի վրայ եւ ար­ժա­նա­ւո­րիր ըստ Քո երկ­նա­ւոր կոչ­ման ճա­նա­պար­հո­ւել դէ­պի յա­ւի­տե­նա­կան, ան­վախ­ճան Կեանք ու լոյ­սի որ­դի­նե­րի հետ փա­ռա­ւո­րել Ա­մե­նա­սուրբ Եր­րոր­դու­թեանդ: Եւ թող նրանց հետ ես էլ ար­ժա­նի լի­նեմ միշտ օրհ­նե­լու Քեզ այժմ, միշտ ու յա­ւի­տեանս յա­ւի­տե­նից. ա­մէն»: Իսկ դահ­ճա­պե­տը, մեր­կաց­նե­լով սու­րը, ա­սաց Վա­հա­նին. «Ահա ե­կաւ եւ քո վրայ հա­սաւ քո դա­ռը մա­հո­ւան օ­րը, բայց ե­թէ կա­մե­նաս` նաեւ նո­րից կեանք գտնե­լու օ­րը»: Սուրբն ա­սաց. «Ընտ­րում եմ Ք­րիս­տո­սի հա­մար մա­հը ու ոչ թէ ան­ցա­ւոր եւ ա­պա­կա­նա­ցու այս կեան­քը»: Այն­ժամ փու­թա­պէս կտրե­ցին ե­րա­նե­լու  գլու­խը:

 

Այս­պէս նա­հա­տա­կո­ւեց փա­ռա­ւոր իշ­խա­նը՝ Գող­թն գա­ւա­ռի տէր սուրբ Վա­հա­նը: Սա տե­ղի ու­նե­ցաւ Տի­րոջ 738 կամ 739 թո­ւա­կա­նին Դա­մաս­կո­սի մօտ գտնո­ւող Ռու­ծափ քա­ղա­քում, ապ­րի­լի 14-ին՝ սուրբ Զատ­կի եր­կու­շաբ­թի օ­րը, ին­նե­րորդ ժա­մին, 38 տա­րե­կան հա­սա­կում, ո­րից 34 տա­րին նա անց­կաց­րեց գե­րու­թեան մէջ: Ն­րա նա­հա­տա­կու­թեա­նը ներ­կայ ե­ղող քրիս­տո­նեա­նե­րը օրհ­նում էին Աստ­ծուն, բայց նրան­ցից ոչ ոք չէր հա­մար­ձակ­ւում մեր­ձե­նալ սուր­բի մարմ­նին, ո­րով­հե­տեւ վա­խե­նում էին ա­մի­րա­պե­տից: Իսկ այդ գի­շեր մի ա­հա­ւոր տե­սիլք զար­հու­րեց­րեց ա­մի­րա­պե­տին, ո­րի հա­մար յա­ջորդ օ­րը նրա հրա­մա­նով ներ­քի­նա­պե­տը թոյլ տո­ւեց քրիս­տո­նեա­նե­րին վերց­նել Վա­հա­նի մար­մի­նը: Ան­մի­ջա­պէս հա­ւա­քո­ւեց քրիս­տո­նեայ տղա­մարդ­կանց ու կա­նանց բազ­մու­թիւն եւ, որ­քան հնա­րա­ւոր էր, սկսե­ցին հա­ւա­քել սուր­բի ա­րեան ա­մէն մի կա­թի­լը: Բայց քա­նի որ այդ քա­ղա­քում չկա­յին հա­յազ­գի­ներ, այլ միայն հռո­մէա­ցի­ներ, ա­սո­րի­ներ ու նես­տո­րա­կան­ներ, սուր­բի մարմ­նի հա­մար վէճ եւ հա­կա­ռա­կու­թիւն ծա­գեց նրանց մի­ջեւ: Բայց քիչ անց խա­ղա­ղո­ւե­լով՝ իւ­րա­քան­չիւ­րը, մի մաս վերց­նե­լով վկա­յի սուրբ ա­րիւ­նից ու հան­դերձ­նե­րից, օրհ­նում էր  Աստ­ծուն, իսկ մարմ­նի նշխար­նե­րը միա­բա­նօ­րէն պա­հե­լով մի տեղ՝ սպա­սում Աս­տու­ծոյ տես­չու­թեա­նը: Սա­կայն ար­քու­նի զի­նո­ւոր­նե­րից մի հռո­մէա­ցի քրիս­տո­նեայ, ո­րի ա­նունն էր Թէո­փի­լոս, գի­շե­րը չորս հո­գու հետ գո­ղա­ցաւ սուր­բի նշխար­նե­րը եւ տա­րաւ իր սե­նեակ: Նոյն գի­շեր քա­ղա­քի ե­պիս­կո­պո­սին տե­սիլ­քով յայտ­նո­ւեց, թէ ինչ ա­րեց Թէո­փի­լո­սը, ո­րը պատ­մեց բո­լո­րին: Այս լու­րից հա­ւա­քո­ւե­ցին քրիս­տո­նեա­նե­րը, որ­պէս­զի ո­րո­շեն, թէ ինչ ա­նեն: Ա­պա միա­խոր­հուրդ կեր­պով պա­տո­ւա­կան գան­ձը բե­րե­ցին Ե­կե­ղե­ցի եւ որո­շե­ցին Սուրբ Վա­հա­նի ա­նո­ւամբ վկա­յա­րան կա­ռու­ցել:

 

­Կար մի մեր­ձի­մահ հի­ւանդ, որն ա­ռող­ջա­նա­լու հա­մար ա­ղա­չում էր ի­րեն տա­նել ու մեր­ձեց­նել սուր­բի նշխար­նե­րին: Երբ մօ­տեց­րին, նա նոյն պա­հին բժշկո­ւեց իր ցա­ւե­րից, վեր կա­ցաւ, օրհ­նեց Աստ­ծուն եւ իր ոտ­քով գնաց իր տուն: ­Բո­լո­րը, տես­նե­լով նրան, փա­ռա­ւո­րե­ցին Աստ­ծուն ու ա­ւե­լի նա­խան­ձա­խնդրօ­րէն եւ ա­ռա­ւել պեր­ճա­շուք գե­ղեց­կու­թեամբ կա­ռու­ցե­ցին սուր­բի հանգս­տա­րա­նը:

 

­Կար նաեւ մէ­կը, ո­րը, բարձ­րա­բերձ պա­տի վրա­յից սայ­թա­քե­լով, վայր ըն­կաւ: ­Բո­լոր տես­նող­նե­րը կար­ծե­լով, թէ նա մե­ռաւ, ճիչ ու ա­ղա­ղակ բարձ­րաց­րին: Իսկ նա ողջ եւ ա­ռողջ էր մնա­ցել, ու ոչ մի տե­ղը չէր վնա­սո­ւել: ­Նա ոտ­քի կանգ­նեց եւ ա­սաց. «Ա­հա­ւա­սիկ կեն­դա­նի եմ ու ա­ռանց վնա­սո­ւածք­նե­րի, քան­զի յայտ­նա­պէս տե­սայ Աս­տու­ծոյ վկա­յին՝ ­Վա­հա­նին, որն իմ սայ­թա­քե­լու պա­հին բռնեց ինձ եւ ցած ի­ջեց­րեց»:

 

Ու տես­նե­լով եւ լսե­լով հրաշք հրաշ­քի վրայ` ա­մէն­քը փա­ռա­ւո­րում էին Աստ­ծուն: ­Կա­ռու­ցե­ցին սուր­բի վկա­յա­րա­նը, շքե­ղու­թեամբ զար­դա­րե­ցին Ե­կե­ղե­ցին, ուր  սուրբ ու փա­ռա­ւո­րո­ւած նա­հա­տակ­նե­րի կար­գով տե­ղա­փո­խե­ցին Ք­րիս­տո­սի հրա­շա­գործ վկա­յին: Եւ այդ վայ­րում սուրբ  ­Վա­հա­նի բա­րե­խօ­սու­թեամբ բա­զում հի­ւանդ­ներ պէս-պէս ցա­ւե­րից ա­ռող­ջու­թիւն էին ստա­նում:

 

[1] Այս − չար եւ պիղծ ոգի, դեւ: