Գլուխ  7

Հարց. Ի՞նչ է, որ ասում է. Ահա Կույսը  պետք է հղանա և որդի  ծնի /Է 14ա/.

 

Պատասխան.  Հրեաները  կամենում են  այս  խոսքը  հեռացնել  Տիրոջ  Մոր  կուսական ծննդից:Նախ  պատրվակ  են  բռնում ասելով, թե առհասարակ   բոլոր  կանայք սկզբից  կույս են  լինում և  ապա  հղանում  և  ծննդաբերում:Ըստ  այսմ ասում են, թե  խոսքը վերաբերում էր  ընդհանուրին, և  համաձայն էր  բնության  կարգին, ուստի  դա հրաշք չէր, քանզի  հրաշքը  վեր է բնությունից:Սակայն  մարգարեն  ասում է, թե  Տերն  մեզ  ըստինքյան  նշան /հրաշք/ է տալու/ Է 14բ/, այսինքն՝ նույն ինքը՝ Տերը  նշան  եղավ և  մեզ  փրկեց    մարդանալով  ու ծնվելով, ապա ուրեմն  հայտնի  է, որ  այս  խոսքը  ընդհանուրին  չի  վերաբերում:Դարձյալ  ասում է, թե ըստ  որոշ  թարգմանիչների ,,Աղջիկն  պիտի  հղանա և  ծնի,, է, ուրեմն  խոսքը  Կույսի  մասին  չէ, այլ  ՝բոլոր  կանանց, որ  հղանում և  ծնում են:Սրա վերաբերյալ  կասենք. նախ  քանի որ  չի  հիշում  տղամարդու՝ թող որ  ասի ,,կույս,,  ,կամ ,,աղջիկ,, ,կամ ,,կին,,՝  բացորոշ  կերպով  ցույց է տալիս առանց  տղամարդու  սերմի  [եղած]   ծնունդը:Դարձյալ  ասենք, թե Ռեբեկայի համար  եղբայրներն  ասում են  հարսնատեսներին.աղջիկը թող   գա և խոսի/ տե՛ս  Ծնդ. ԻԴ 57/:Ինչպես  այնտեղ է կույսը  աղջիկ  կոչվում, այնպես էլ  ՝ այստեղ:Դարձյալ  հակառակվում են, թե՝ սա ասվեց  Աքազի  կնոջ  համար, որ  ծնեց  Եզեկիային:Սրա վերաբերյալ կասենք, թե Եզեկիան ե՞րբ  Էմանվել  կոչվեց, կամ ե՞րբ  սկզբից  բարին կամ չարը  ճանաչեց.Անարգեց  չարը և ընտրեց բարին/Է 16/:Նաև  ժամանակն է հանդիմանում նրանց, որովհետև  Աքազը  թագավորեց  տասնվեց տարի, և նրա թագավորության  ժամանակ  կատարվեց նրա մասին  մարգարեությունը:Իսկ Եզեկիան  թագավորեց  քսանհինգ  տարեկան հասակում, ինչից  հայտնի է դառնում, որ նա ինն  տարեկան էր Աքազի  թագավորելու  ժամանակ:Բայց արդ, թողնենք  նրանց բարբաջանքը, և տեսնենք  այս մարգարեի  խոսքը, որ  ասված է սուրբ  կույս  Մարիամի համար:Որովհետև  ասում է. Դու քեզ  համար Տիրոջից  նշան խնդրիր   խորխորատում  լինի թե  բարձունքում/Է 11/,այսինքն՝ Բանն Աստված, որ  բարձունքում էր, Հոր  ծոցում, խոնարհեցրեց  իրեն, մարդ  դարձավ  երկրի  վրա ու նշան ՝ մարդկային ցեղի փրկության  համար, որի  մասին  նախ  գուշակում է  մարգարեն  ասելով. Ահա կույսը  պիտի  հղանա/Է14/:Ահա  բառը  ստուգությունն է ցույց  տալիս, որ  կարծեք  մատով ցույց  տալու  նշան է, ինչպես  Հովհաննեսն էր  ասում.,,Ահա Աստծո  գառը,,/Հովհ.Ա 29/, և Զաքարիան. ,,Ահա քո թագավորը  գալիս է,,/Զաք. Թ 9/, որովհետև այն, ինչ մենք  այժմ   զգալի  աչքերով ենք  տեսնում, մարգարեները  լինելիքը  առավել  անսխալ  մտքով  էին տեսնում, որովհետև  զգալի  աչքերի  տեսությունը սխալվում է  չորս  բանով. նախ   հեռավորության, երկրորդ՝ շարժման, երրորդ՝  գույները  խառնելու, չորրորդ՝ միջնորդավորված [ լինելու հետևանքով]:Բայց  այսպիսի  սխալմունքներ  մարգարեների  տեսության  մեջ չկային:Եվ Կույս է ասում  ոչ  վայրիվերո  կերպով, այլ  հրաշալին ու բացառիկը  ցույց  տալու  համար, ինչպես  ասում է  Կույսն:Քանզի  հոդը, որ  ավելացված է  վերջում, այսինքն՝ ն-ն, մեկը  զատում է  մյուսներից, ինչպես  Ավետարանիչը չասաց, թե ՝ ,,Ի սկզբանե էր Բան,, ,այլ թե՝ ,,Բանն,,/ Հովհ. Ա 1/:Եվ  փարիսեցիները  Հովհաննեսին  հարցնում են. ,,Քրիստոսը  դու՞  ես, մարգարեն դու՞  ես,,/Հովհ.Ա 21/:Սակայն  իմանալու է, որ  անվանը  կից  հոդը  ցույց է տալիս  միակը, ինչպես  ցույց տրվեց:Իսկ  բային  մոտիկ    դրվելը  բազում է  նշանակում և ոչ թե  մեկը, ինչպես երբ  ասում ենք ,,գոյ,,  ,  ,,է,,  և  ,,խոսում է,,  և  ,,գնում է,,:Այսպիսիները  միակն են   ցույց  տալիս:Մարգարեն  ինչու՞  հայտնապես  չասաց, թե՝  ,,Պիտի    Սուրբ  Հոգով  հղանա,,/Մտթ. Ա 18/, ինչպես  Գաբրիելն ավետեց: Սա  երկու  պատճառով էր.նախ  որովհետև  մարգարեն  զգուշացավ  չար  հրեաներից, որպեսզի    չայրեն  գրքերը, ինչը  սովոր էին  անել:Երկրորդ՝ որպեսզի  առարկայորեն  ցույց տա, որ  երբ  կույսը  հղանում է  առանց  տղամարդու  ինչի՞ց  է, եթե  ոչ  Սուրբ  Հոգուց:Իսկ  երբ  լսես, թե Սուրբ  Հոգուց  հղացավ՝  չկարծես,թե  ինչ-որ  անմարմնական  խառնակումից  եղավ, այլ ինչպես  առաջին  Ադամը  Աստծուց  եղավ՝ հողից, առանց  խառնակության, արարչությամբ, նույնպես երկրորդ  Ադամը՝ Սուրբ  Հոգուց և  Կույսից:Էմանվելը  թարգմանվում է ՝ Աստված  մեզ  հետ:Աստծո ՝ մեզ  հետ  լինելը  տեղով  չէր,  որովհետև  երկինքն ու երկիրը  լի է նրանով, և ոչ էլ խնամարկությամբ, ինչպես  Մովսեսի  ,  Հեսուի   և  առաքյալների  հետ էր, այլ  մեզ  հետ  լինելը  մարդանալն  ու  մարմնով երկրի  վրա  երևալն էր, ինչպես  Բարուքն է ասում.,,Դա մեր  Աստվածն է, որի  հետ ոչ ոք  չի  կարող  համեմատվել, դրանից հետո  իմաստությունը  հայտնվեց երկրի  վրա ու շրջեց  մարդկանց  մեջ,,/Բար.Գ 36, 38/:Նախ  այն է, որ  Բանն Աստված  մեր  բնությանը  միացավ , և Աստված  մարդ  դարձավ  մեր  նմանությամբ, ըստ  այն  խոսքի, թե ՝,, Բանը  մարմին  եղավ,,/Հովհ. Ա14/:Երկրորդ՝ որովհետև  բնության  օրենքը  մեր  նմանությամբ  կատարեց , և  ,,հասավ  կատարյալ  մարդու  աստիճանին,,/Եփես.Դ  13/, այսինքն՝  արգանդում  հղանալը, իննամսյա համբերությունը, ծնվելը,  աճելը և մնացյալ  ամեն  ինչը:Երրորդ՝  քանզի մեզ  հետ  շրջեց, խոսեց, կերավ  մաքսավորների, մեղավորների    հետ, մեր  մեջ  զանազան  բժշկություններ  կատարեց , մեզ լցրեց  ամենայն  բարությամբ ու շնորհով. այս է Էմանվելի  թարգմանությունը:Եվ երբ  կոչվեց Էմանվել՝ ցույց  տվեց  լինելիք  բաները. որովհետև թեպետ  անունով  չկոչվեց, սակայն  տնօրենություններով, որ  կատարեց  ու փրկություն արեց  մեզ  համար, հայտնապես  ճանաչվեց , թե  ճշմարիտ   Աստված է:

 

Յուղ և  մեղր  է  ուտելու/Է 15/.

 

Այսինքն՝ ստուգապես   մարդ  եղավ, որ  հաստատվում է  այս  կերակրով, ինչը  պատշաճ է  մանուկներին:Քանզի  ծնված Եմանվելը(էմանուելիը)Երեմիա. գլուխ 9ոչ թե սոսկ  մարդ էր և ոչ լոկ  Աստված, այլ՝  մարդացած  Աստված, սակայն՝ մարմին չդարձած:Այս պատճառով երբեմն աստվածային բաների  մասին է խոսում, ինչպես  Կույսից  ծնվելն ու Եմանվել  (էմանուել) կոչվելը և երբեմն՝ մարդկային, ինչպես  կերակուրը, ինչը   բնորոշ  է մեզ, որպեսզի  չկարծվի նրա մարդեղության թվացյալ  լինելը, ինչպես  ասում էին  Մարկիանոս և Վալենտիանոս հերձվածողները:

 

Եվ  նախքան  ճանաչվի կամ  ցանկալի լինի  չարությունը՝ ընտրելու է բարին/Է16/.

 

Եվ սա ցույց է տալիս  նրա առավելագույն  բարձրությունը, քանզի  կերակրվում էր, որովհետև  մարդ էր, և  բարձր է  մնում  մեղքից, քանզի  նա ինքն Աստված էր, բայց կերակուրով  հավասար էր մեզ:Իսկ  բնությամբ  անհաղորդ էր չարին:Սակայն բնությամբ ու գործնականորեն սա  հատուկ է աստվածացած  մարմնին, և  առավել է մարդկությունից, որովհետև  մարդիկ  չարությունից  հետո  զղջում են և  բարիք  գործում:Մինչդեռ  նա ի բնե  ընտրեց  բարին և  անարգեց  չարը, ինչպես  ինքն էր  ասում.,,Ո՞վ  կհանդիմանի  ինձ  մեղքի  համար,,/Հովհ.Ը 46/, և մարգարեն  ասում է.,, Մեղք  չգործեց , և  նենգություն  չգտնվեց  նրա բերանում,,/Սղմ.ԼԱ 2/:

 

Ասորիքը  Դամասկոսն է և  նրա շրջակայքը, իսկ ոմանք  ասում են, թե  Ասորեստանը  Բաբելոնն է:Սակայն  ուղիղն  այն է, որ  Ասորեստանը  Միջագետքն է, որ  Դկլաթի ու Եփրատի  միջնամասում է, ուր   Ուռհան, Մոսլը և մյուսներն  են:Իսկ եթե երբեմն  Բաբելոնը  Ասորեստան է կոչվում՝ պատճառն  այն է, որ  բաբելացիների  թագավորը  տիրում էր  նաև  ասորեստանցիների  վրա:Եվ  այն  Ասորեստանը տիրում էր  նաև  Բաբելոնի  վրա.այդ պատճառով էլ  դրանք  միմյանց  անունով էին  կոչվում:

 

Ոմանք ասում են  Նաքավով է  փարավոնի   անունը, որ  բարեպաշտ թագավոր  Հովսիային  սպանեց:Եվ  դարձյալ, երեք  տարի  անց նրա որդի  Հովաքազին  գերեվարեց  Եգիպտոս, ու նրա փոխարեն  ագավորեց  նրա եղբայր  Հովակիմը, որի  թագավորության  տասներորդ  տարում Նաբուքոդոնոսորը  Երուսաղեմ  մտավ , գերեց  առաջին  անգամ, հետո՝ երկրորդ, դարձյալ գերեց  երրորդ անգամ, մինչև  որ  ավերեց տաճարն  և սուրբ քաղաք Երուսաղեմը: