Ծննդոց գրքի մեկնություն 18:26

Սրբ. Եփրեմ Ասորի

Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»:

   

   Պատասխանում է նրան Աբրահամն ու ասում. «Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների: Քավ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ»: Այսինքն՝ թեև ամբողջ երկիրը լցված է մեղքով և անօրենությամբ, բայց դու բարի ես նրանց հանդեպ, և մի՞թե նրանց վրա դու կբարկանաս:
   

Ա. Լոպուխին

Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում գտնվի հիսուն արդար, հանուն նրանց ես կխնայեմ ամբողջ քաղաքը»: (Սինոդական թարգ․) [26]

   

   «Տերն ասաց... հանուն նրանց ես կխնայեմ ամբողջ քաղաքը»... Ընդառաջելով Արահամի խնդրանքին՝ Աստված խոստանում է հանուն հիսուն արդարների փրկել և ամբարիշտներին։ Նման օրինակներ տեսնում ենք նաև Սուրբ Գրքի այլ տեղիներում (Առակ. 9։11, 28։8, Ես. 37։35, Մատթ. 5։13, 24։22 ևն)։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ քաղաքի մեջ, հիսուն արդար մարդ գտնեմ, ապա հանուն նրանց այդ ամբողջ տեղը կխնայեմ»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր. Եթէ գտցի ի Սոդոմ յիսուն արդար ի քաղաքի անդ, թողացուցի՛ց ամենայն տեղեացն վասն նոցա։