Եսայու մարգարեության մեկնություն 23։4

Ա. Լոպուխին

Ամաչի՛ր, Սիդո՛ն, քանի որ ահա՛ թե ինչ է ասում ծովը՝ ծովային ամրոցը․ «Ասես ես չեմ տանջվել երկունքից և չեմ ծնել, երիտասարդների չեմ դաստիարակել և կույսեր չեմ մեծացրել»։ [4] (Սինոդական թարգ․)
   

   «Սիդոն» – նույնն է, ինչ որ Փյունիկիան։ Այս երկիրը, զրկվելով Տյուրոսից և նրա նավահանգիստներից, համեմատվում է առանց իր զավակների մնացած մոր հետ։

   «Ծովն ասում է․․․»։ Ծովը կարծես թե հենց այն մայրն էր, որը ծնել էր Տյուրոսին՝ իր նավահանգիստների հետ միասին։

   «Ծովային ամրոցը», այսինքն՝ զորեղ ծովը, որի ափերին է տեղակայված Տյուրոսը։

   «Ասես ես չեմ տանջվել»․ ցանկանում է ասել, որ «իմ բոլոր զավակները մահացել են»։ Տյուրոսը և նրա նավահանգիստներն արդեն գոյություն չունեն և կարծես թե երբեք էլ գոյություն չեն ունեցել։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Ամաչի՛ր, Սիդո՛ն», -ասում է ծովը: Ծովի զօրութիւնն էլ ասում է. «Միթէ ես երկունքի ցաւով չե՞մ բռնուել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կոյսեր չե՞մ մեծացրել»:
(Արարատ թարգ․) Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։
(Գրաբար) Յամաւթ լեր Սիդոն` ասէ ծով. եւ զաւրութիւն ծովու ասասցէ, ո՞չ երկնեցի, եւ ո՞չ ծնայ, եւ ո՞չ սնուցի երիտասարդս, եւ ո՞չ բարձրացուցի կուսանս: