ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՆԵՐ ԵՎԳԻՆԷՈՍԻ ԵՒ ՄԱԿԱՐԻՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ճշմարտութեան քարոզք եւ լուսաւորիչք

տիեզերաց էք,

պարծանք Եկեղեցւոյ եւ յոյս հաւատացելոց:

Համբերութեամբ ձերով ընկալայք ի Քրիստոսէ զպսակս անապական

եւ դասաւորեցայք ի յերկինս ընդ

անմարմնոցն դասս:

(Շարակնոց)

 

Խոս­տո­վա­նող սուրբ վկա­ներ եւ բա­րի ա­նուն թո­ղած Եւ­գի­նէոսն ու ե­րա­նե­լի Մա­կա­րիո­սը Ան­տիոք քա­ղա­քից էին եւ ապ­րում էին Յու­լիա­նոս Ու­րա­ցո­ղի կայս­րու­թեան տա­րի­նե­րին: Ն­րանք Ան­տիո­քի Ե­կե­ղե­ցու ա­ւա­գա­գոյն ու բա­րե­պաշտ ե­րէց­ներն էին: Զար­դա­րո­ւած էին ա­ռա­քի­նու­թիւն­նե­րով եւ ի­մաս­տու­թեամբ, բա­րի օ­րի­նակ էին մե­ծե­րին ու փոք­րե­րին, հաս­տա­տուն էին ճշմա­րիտ հա­ւա­տի մէջ  եւ ժո­ղովր­դին ա­մուր ու ան­սայ­թաք էին պա­հում քրիս­տո­սա­մարտ կայ­սեր յա­րու­ցած հա­լա­ծանք­նե­րում:

 

Իր ինք­նա­կա­լու­թեան տա­րի­նե­րին, երբ Ու­րա­ցո­ղը շրջում էր Կի­լի­կիա­յի կող­մե­րով, կանգ առաւ Տար­սոն քա­ղա­քում եւ մե­ծա­մեծ չա­րիք­ներ պատ­ճա­ռեց քրիս­տո­նեա­նե­րին: Ա­րիւ­նար­բու գա­զա­նի պէս մռնչում էր նրանց վրայ ու չա­րու­թեամբ գա­լի­լիա­ցի­ներ եւ նա­զով­րե­ցի­ներ կո­չում: Ա­պա ա­ւար առ­նե­լով նրանց ամ­բողջ ու­նե­ցո­ւած­քը՝ դար­ձաւ Ան­տիոք: Այն­ժամ նրան տե­ղե­կաց­րին այդ քա­ղա­քի սուրբ քա­հա­նա­ներ Եւ­գի­նէո­սի ու Մա­կա­րիո­սի մա­սին, թէ նրա՛նք են քրիս­տո­նեա­նե­րին ա­ռաջ­նոր­դող­նե­րը, եւ լի­նե­լով հե­թա­նո­սա­կան կրօ­նի գլխա­ւոր թշնա­մի­նե­րը՝ խրա­տում են ամ­բո­խին ընդ­դէմ կանգ­նել ինք­նա­կա­լի հրա­մա­նին ու բո­լո­րին յոր­դո­րում են գալ եւ ա­շա­կեր­տել Ք­րիս­տո­սին: Սա լսե­լով՝ ա­նօ­րէնն ա­տեան նստեց ու հրա­մա­յեց իր առ­ջեւ բե­րել ե­րա­նե­լի քա­հա­նա­նե­րին: Նախ սկսեց հար­ցաքն­նել նրանց. «Ով­քե՞ր էք դուք, եւ ի՞նչ է ձեր գոր­ծը»: Ա­ռաջ ե­կաւ սուրբ Եւ­գի­նէոսն ու ա­սաց. «­Մենք քրիս­տո­նեա­ներ ենք եւ Ք­րիս­տո­սի հօ­տի հո­վիւ­ներ: Սա՛ է մեր գործն ու կեան­քը»: Թա­գա­ւորն ա­սաց. «Ո՞ւր է ձեր Ք­րիս­տո­սի այդ հօ­տը»: Եւ­գի­նէո­սը պա­տաս­խա­նեց. «Սփ­ռո­ւած է ա­րե­գա­կի ներ­քոյ՝ ողջ տիե­զեր­քով մէկ, իսկ մենք հով­ւում ենք այդ հօ­տը: Ի­մա­ցի՛ր, ո՛վ ինք­նա­կալ, որ Ք­րիս­տո­սով են թա­գա­ւոր­նե­րը թա­գա­ւո­րում, եւ բռնա­կալ­նե­րը տի­րում աշ­խար­հին: Ի­մա­ցի՛ր, որ թէ­պէտ ա­պե­րախտ ես Բա­րե­րա­րիդ հան­դէպ, սա­կայն այդ իշ­խա­նու­թիւնդ, որ ստա­ցել ես Ք­րիս­տո­սից, վա­ղը պի­տի տրո­ւի մէկ ու­րի­շին, քան­զի ինչ­պէս դու ես միօ­րեայ, այն­պէս էլ քո իշ­խա­նու­թիւնն է միօ­րեայ, իսկ Ն­րա թա­գա­ւո­րու­թիւ­նը յա­ւի­տե­նա­կան է ու վախ­ճան չու­նի»:

 

Այս խօս­քե­րից սրտմտե­լով՝ հայ­հո­յիչն ա­սաց. «Ո՛վ ամ­բա­րիշտ եւ զուրկդ կուռ­քե­րի բա­րե­րա­րու­թիւն­նե­րից, քո Ք­րիս­տոսն է միօ­րեայ, Ո­րը ծնո­ւել է Օ­գոս­տոս կայ­սեր օ­րօք: Ինչ­պէ՞ս է Նա յա­ւի­տե­նա­կան Թա­գա­ւոր»: Վ­կան պա­տաս­խա­նեց. «Ո՛վ թա­գա­ւոր, մեր Տէ­րը, ըստ Իր ան­ճառ տնօ­րէ­նու­թեան, մար­դե­ղու­թեան ժա­մա­նակ, երբ մար­մին առաւ սուրբ Կոյս Մա­րիա­մից, ար­դա­րեւ, մտաւ ժա­մա­նա­կի մէջ, իսկ ըստ աս­տո­ւա­ծու­թեան ու նա­խա­յա­ւի­տեան ծննդեան՝ վեր է, քան ժա­մա­նակ­նե­րը»: Ան­օ­րէ­նը ծի­ծա­ղեց սուր­բի՝ իբ­րեւ ռա­մի­կի եւ հել­լէ­նա­կան կրթու­թեան մէջ ան­գէ­տի վրայ ու ա­սաց. «Ո՛վ թշո­ւա­ռա­կան, ա­պա ու­րեմն քո Ք­րիս­տո­սը եր­կու ան­գամ է ծնո­ւել: Ե­թէ դու պար­ծե­նում ես դրա­նով, ա­պա յոյ­ներն ու­նեն գեր­հան­ճար այ­րեր, ո­րոնք ծնո­ւել են ոչ թէ եր­կու, այլ ե­րեք ան­գամ, ինչ­պէս Հեր­մէ­սը, ո­րի մա­սին նրանց սրբա­զան եւ սքան­չե­լի գրքե­րը պատ­մում են, թէ ծնո­ւել է ե­րեք ան­գամ ու իր ան­ձը ցոյց տո­ւել աշ­խար­հին: Այդ պատ­ճա­ռով նրան կո­չե­ցին Տ­րիս­մե­գիս­տոս, ո­րը նշա­նա­կում է «ե­րեք ան­գամ ա­մե­նա­մեծ»: Ն­րա­նից յե­տոյ Պիւ­թա­գո­րա­սը եւս ե­րեք ան­գամ աշ­խարհ ե­կաւ: Ն­րա մա­սին, ով ա­ռաջ ե­գիպ­տա­ցի նա­ւա­վար էր, գրում է Հո­մե­րո­սը՝ նրան կո­չե­լով Եւ­փոր­բոս, իսկ յե­տոյ ճա­նա­չո­ւեց որ­պէս Պիւ­թա­գո­րաս Սա­միա­ցի՝ Մ­նի­սար­քի որ­դի»: Այն­ժամ սուրբ Եւ­գի­նէո­սը, ծի­ծա­ղե­լով հե­թա­նո­սա­կան ա­ւան­դա­պա­տում­նե­րի սնո­տի պատ­մու­թիւն­նե­րի վրայ, բռնա­ւո­րին ա­սաց. «­Քո ու­նայ­նա­բա­նու­թիւն­նե­րը պա­տաս­խա­նի ար­ժա­նի չեն, սա­կայն ժո­ղովր­դի փրկու­թեան հա­մար, ո­րում կան Ք­րիս­տո­սի հօ­տի ոչ քիչ ան­դամ­ներ, հարկ եմ հա­մա­րում փոքր-ինչ խօ­սել: Դու ինքդ գի­տես, որ մար­գա­րէ­նե­րը կան­խա­պէս խօ­սել են Փրկ­չի աշ­խարհ գալս­տեան մա­սին, եւ բա­զում են Ն­րա ճշմար­տու­թեան վկա­նե­րը: Ան­գէտ չես նաեւ ձեր պատ­գա­մա­խօ­սու­թիւն­նե­րից եւ սի­բե­լեան մա­տե­նա­գրու­թիւն­նե­րից: Ն­րա՝ մարմ­նով աշ­խարհ գա­լուս­տը վկա­նե­րի կող­մից քա­րո­զո­ւել է մեղ­քի տակ կո­րա­ցած մարդ­կա­յին ազ­գի փրկու­թեան հա­մար: Գի­տես, որ Նա փա­րա­տում էր մարդ­կանց ցա­ւե­րը ու Իր մէկ խօս­քով յա­րու­թիւն տա­լիս մե­ռել­նե­րին: Գի­տես նաեւ ա­ւե­լին. ան­պարտ լի­նե­լով՝ Նա յանձն ա­ռաւ խա­չով մա­հը եւ ե­րեք օ­րից յա­րու­թիւն ա­ռաւ աս­տո­ւա­ծա­բար, ո­րի վկա­նե­րը ձեր զօ­րա­կան­ներն էին: Էլ չեմ ա­սում այն բո­լոր հրաշք­նե­րի ու գոր­ծե­րի մա­սին, ո­րոնք Ն­րա ա­նո­ւամբ աշ­խար­հով մէկ ա­րե­ցին Ն­րա ա­շա­կերտ­նե­րը, եւ ձեր սնո­տի գի­տու­թեանն ան­տե­ղեակ ու անու­սում ձկնորս­նե­րը ողջ տիե­զեր­քին Տի­րոջ զօ­րու­թեամբ եւ ի­մաս­տու­թեամբ ի­րենց ա­շա­կերտ դարձ­րին: Թո՛ղ այդ մարդ­կանց բազ­մա­պա­տիկ ծնունդ­նե­րի մա­սին ա­ռաս­պե­լա­բա­նու­թիւն­նե­րը: Մի՞­թէ այդ Հեր­մէ­սը կամ Պիւ­թա­գո­րա­սը կա­րո­ղա­ցան մէ­կի փրկու­թեան պատ­ճառ լի­նել կամ կա­րո­ղա­ցան սրբել բո­րոտ­նե­րին կամ խօս­քով հի­ւանդ­նե­րին բժշկել ու մե­ռել­նե­րին յա­րու­թիւն տալ»: Եւ այլ նման շատ խօս­քեր ա­սաց սուրբ Եւ­գի­նէո­սը ինք­նա­կա­լի առ­ջեւ ու հել­լէ­նա­կան գրքե­րից օ­րի­նակ­ներ բե­րե­լով՝ ցոյց տո­ւեց նրանց կող­մից ի­մաստ­նա­գոյն հա­մա­րո­ւած ուս­մուն­քի ու­նայ­նու­թիւ­նը:

 

Այն­ժամ ա­մօ­թա­հար լի­նե­լով՝ Յու­լիա­նոս Ուրա­ցո­ղը գո­չեց ա­տեա­նից. «Ո՛վ հռո­մէա­ցի­ներ եւ հել­լէն­ներ, տե­սէ՛ք, թէ այս պիղծ ու ա­նօ­րէն մար­դը որ­քան ա­նար­գանք­ներ թա­փեց մեր կուռ­քե­րի վրայ: Երդ­ւում եմ լու­սացն­ցուղ ա­րե­ւով, որ թոյլ չեմ տայ ամ­բա­րիշտ­նե­րիդ ստա­նալ յու­նա­կան դպրու­թիւ­նը»: Սա ա­սե­լով՝ հրա­մա­յեց Ք­րիս­տո­սի նա­հա­տա­կին մատ­նել դա­հիճ­նե­րի ձեռ­քը, որ­պէս­զի նրան կա­պեն եւ հինգ հա­րիւր ան­գամ գա­նա­հա­րեն: Դա­հիճ­նե­րը բա­րակ չո­ւան­նե­րով պրկե­ցին նրան սեա­նը ու սկսե­ցին մա­հակ­նե­րով ուժ­գին հա­րո­ւա­ծել: Մու­նե­տի­կը նրան քա­րո­զում էր. «­Կա­տա­րի՛ր ինք­նա­կա­լի կամ­քը, դա­դա­րի՛ր ընդ­դէմ նրա խօ­սե­լուց եւ կ’ա­զա­տո­ւես դա­հիճ­նե­րի ձեռ­քից», իսկ սուրբ վկան լռու­թեամբ ա­րիա­բար տա­նում էր բո­լոր ա­նո­ղորմ հա­րո­ւած­նե­րը: Ա­պա թա­գա­ւո­րը դար­ձաւ Մա­կա­րիո­սին ու ա­սաց. «Իսկ դո՞ւ ինչ կ’ա­սես, ո՛վ թշո­ւա­ռա­կան»: Վ­կան պա­տաս­խա­նեց եւ ա­սաց. «­Դո՛ւ ես թշո­ւա­ռա­կան ու ա­ռա­ւել ո­ղոր­մե­լի, քան բո­լոր մար­դիկ, իսկ ես Տի­րոջ շնոր­հով կրել­ով քրիս­տո­նեայ ա­նու­նը՝ երա­նե­լի եմ, քան­զի դա­ւա­նում եմ Ք­րիս­տո­սին եւ միայն Ն­րան եմ երկր­պա­գում: Բայց դու ու­րա­նում ես քո Տի­րոջն ու Աստ­ծուն եւ թող­նե­լով Ա­րար­չին՝ յա­րում ես ան­մռունչ ու պիղծ կուռ­քե­րին, հե­տեւում նրանց եւ ինքդ քո ձեռ­քով քեզ ան­շէջ հրի ժա­ռան­գորդ դար­ձ­նում: Ու ինչ­պէ՞ս ես հա­մար­ձակ­ւում ու­րիշ­նե­րին եւս նոյն խոր­խո­րա­տի մէջ ձգել եւ Ք­րիս­տո­սի պա­տո­ւա­կան Ա­րեան գինն ունե­ցող­ներին յա­ւի­տե­նա­կան մա­հո­ւան մատ­նել»: Սաս­տեց նրան Ու­րա­ցողն ու ա­սաց. «­Գի­տե՛մ, որ դու մահ ես կա­մե­նում եւ մար­տի­րո­սա­նալ ես ուզում, ո­րի հա­մար բար­կաց­նում ես ինձ, որ­պէս­զի զրկեմ քեզ կեան­քից: Սա­կայն ինչ­պէս յոյս ունես, այդ­պէս չեմ վա­րո­ւի: Դու նախ պա­տաս­խա­նի՛ր ինձ՝ ո՞վ ձեզ իշ­խա­նու­թիւն տո­ւեց, որ տե­ղից տեղ շրջե­լով՝ եղ­ծում էք աս­տո­ւած­նե­րի պաշ­տա­մունք­ներն ու զո­հա­բե­րու­թիւն­նե­րը եւ ուսու­ցա­նում մարդ­կանց, թէ նրանք աս­տո­ւած­ներ չեն, թէ չեն պահ­պա­նում տիե­զերքն ու մարդ­կա­յին ազ­գին: Դա­րեր ի վեր հայ­րեն­ա­ւանդ սո­վո­րու­թեամբ մարդ­կա­յին ազ­գի մէջ բնա­ւո­րո­ւել է նրանց պաշ­տելն ու երկր­պա­գե­լը, իսկ ձեր Ք­րիս­տո­սին, Ով ծնո­ւել է մե­զա­նից ոչ շատ ա­ռաջ, քա­րո­զում էք որ­պէս Աս­տո­ւած եւ յա­ւի­տեան­նե­րի նա­խա­յա­ւի­տե­նա­կան Թա­գա­ւոր»: Մա­կա­րիոսն ասաց. «­Քեզ բա­ւա­րար չե­ղա՞ն Եւ­գի­նէո­սի ի­մաս­տուն պա­տաս­խան­նե­րը, դար­ձեալ նո՞յնն ես հարց­նում: Ես պի­տի կրկնեմ նոյն պա­տաս­խա­նը. մեր Տէր Յի­սուս Ք­րիս­տոս, Ում դու ծաղ­րում ես, ա­սաց Իր ա­շա­կերտ­նե­րին. «Գ­նա­ցէ՛ք, ա­շա­կերտ դարձ­րէք բո­լոր ազ­գե­րին, մկրտե­ցէ՛ք նրանց Հօր, Որ­դու եւ Սուրբ Հո­գու ա­նու­նով: Ու­սու­ցա­նէ՛ք նրանց պա­հել այն ա­մե­նը, ինչ որ պա­տո­ւի­րե­ցի ձեզ»: Ն­րանք գնա­ցին, բո­լոր ազ­գե­րին քա­րո­զե­ցին ճշմա­րիտ Աստ­ծուն, Ով ա­րա­րել է եր­կինքն ու եր­կի­րը: Իսկ քո կուռ­քե­րի պաշ­տա­մուն­քը ա­ռաս­պե­լա­կան,  յօ­րի­նո­ւած խաբ­կանք է, դի­ւա­կան ցնորք: Դ­րանց հա­մար գրո­ւած է. «Աս­տո­ւած­նե­րը, որ չեն ա­րա­րել եր­կինքն ու եր­կի­րը, թող կոր­չեն»: Եւ բա­ցի դրա­նից՝ քո ազ­գա­կան Կոս­տան­դիա­նո­սի ինք­նա­կա­լու­թեան սահ­մա­նած օ­րէն­քը, ո­րը մեր­ժո­ւեց ձեր կող­մից, վե­րաց­րեց դրանց պաշ­տա­մունք­նե­րը, կոր­ծա­նեց դրանց բո­լոր մե­հեան­նե­րը եւ ար­գե­լեց զո­հա­բե­րու­թիւն­նե­րը: Եւ արդ, ի՞նչ չար բան ենք ա­նում, ե­թէ պա­հում ենք Աս­տու­ծոյ պա­տո­ւէրն ու ինք­նա­կա­լի հաս­տա­տած օ­րէն­քը եւ նոյ­նը յոր­դո­րում ենք մարդ­կանց, որ­պէս­զի խա­փա­նենք սա­տա­նա­յա­կան մե­քե­նա­յու­թիւն­ներն ու վե­րաց­նենք ձեր սին պաշ­տա­մունք­նե­րը»: Յու­լիա­նոսն ա­սաց. «­Կոս­տան­դիա­նո­սը, խա­բո­ւե­լով գա­լի­լիա­ցի­նե­րից, գոր­ծեց ա­նար­ժա­նը եւ ապս­տամ­բեց աս­տո­ւած­նե­րի դէմ, քան­զի նա կրթո­ւած չէր գի­տու­թեան աս­պա­րէ­զում ու խե­լա­մուտ չէր ո՛չ հռո­մէա­կան եւ ո՛չ էլ յու­նա­կան օ­րէնք­նե­րում ու կար­գե­րում: Իսկ ես, որ ստա­ցել եմ հել­լէ­նա­կան եւ հռո­մէա­կան ծայ­րա­գոյն կրթու­թիւն, մե­ծա­նուն մարդ­կան­ցից սո­վո­րել եմ դի­ցա­բա­նու­թիւն, պղա­տո­նա­կան ի­մաս­տա­սի­րու­թիւն ու նաեւ ծա­նօթ լի­նե­լով հրէա­կան մա­տեան­նե­րին՝ հրա­ման եմ տուել մարդ­կանց դառ­նալ նախ­կին ա­ւան­դո­ւած կար­գին»: Սա ա­սե­լուց յե­տոյ ա­նօ­րէնն այ­լեւս ար­գե­լեց Մա­կա­րիո­սին խօ­սել եւ հրա­մա­յեց դա­հիճ­նե­րին. «Այժմ մեր­կաց­րէ՛ք դրան ու թող տես­նի հա­րո­ւած­նե­րի հա­մը, որ­պէս­զի զգաս­տա­նայ եւ ակա­մայ ըն­դու­նի մեր օ­րէն­քը»: Այն­ժամ կա­պե­ցին նրան Եւ­գի­նէո­սի դի­մաց գտնո­ւող մէկ այլ սեա­նը ու սկսե­ցին չա­րա­չար կեր­պով ան­խնայ հա­րո­ւա­ծել: Բռ­նա­ւո­րը, տես­նե­լով, որ Ք­րիս­տո­սի եր­կու վկա­նե­րը ո­չինչ են հա­մա­րում այդ տան­ջանք­նե­րը, հրա­մա­յեց դա­հիճ­նե­րին ար­ձա­կել նրանց սիւ­նե­րից, գլխի­վայր կա­խել, շի­կա­ցած եր­կաթ­նե­րով խան­ձել նրանց մար­մին­նե­րը եւ ա­պա թու­նա­ւոր սո­ղուն­ներ ար­ձա­կել նրանց վրայ: Սա­կայն ե­րա­նե­լի­ներն Աս­տու­ծոյ շնոր­հով անվ­նաս պա­հո­ւե­ցին այդ բո­լոր տան­ջանք­նե­րում ու չմե­ռան:

 

Ն­րանց սոս­կա­լի չար­չա­րանք­նե­րի ա­կա­նա­տեսն էր ոմն Ար­տե­միս բա­րե­պաշտ իշ­խա­նա­ւոր, ո­րը դե­ռեւս Կոս­տան­դիա­նո­սի ժա­մա­նակ­նե­րից ար­քու­նի պա­լա­տի ե­րե­ւե­լի ան­ձե­րից մէկն էր եւ Ե­գիպ­տո­սի Ա­ղեք­սանդ­րիա քա­ղա­քի կայ­սե­րա­կան դուք­սը: Սա, ներ­կայ գտնո­ւե­լով այն­տեղ, մօ­տե­ցաւ Յու­լիա­նո­սին ու սկսեց ի­մաս­տուն խօս­քե­րով կշտամ­բել նրան՝ Աս­տու­ծոյ քա­հա­նա­նե­րին դա­ժան չար­չա­րանք­նե­րի են­թար­կե­լու եւ տմար­դի կեր­պով նրանց տան­ջե­լու հա­մար ու ա­սաց. «Նման գոր­ծե­րը բռնա­կալ­ներն են ա­նում եւ ոչ՝ ինք­նա­կալ­նե­րը»: Այն­ժամ մո­լեգ­նած ա­նօ­րէնն իր ողջ ցա­սու­մը դարձ­րեց Ար­տե­մի­սի վրայ ու հրա­մա­յեց խստա­գոյն տան­ջանք­նե­րով նա­հա­տա­կել նրան: Իսկ Եւ­գի­նէո­սին եւ Մա­կա­րիո­սին հրա­մա­յեց կա­պո­ւած ար­տաք­սել Ա­րեւ­մուտք՝ մաւ­րի­տա­նա­ցի­նե­րի եր­կի­րը՝ Ան­դի­դոն, ուր բնաւ չէր ծա­գել քրիս­տո­նէու­թեան լոյ­սը, իսկ տե­ղի բո­լոր բնա­կիչ­նե­րը ա­րե­ւա­պաշտ­ներ ու կռա­պաշտ­ներ էին: Աստո­ւած սուրբ քա­հա­նա­նե­րի քա­րո­զու­թեան մի­ջո­ցով այ­ցե­լեց տե­ղի բնա­կիչ­նե­րին, եւ շա­տերն ըն­դու­նե­ցին քրիս­տո­նէու­թիւ­նը:

 

Այդ երկ­րում կար երկ­րի մա­կե­րե­ւոյ­թից 18 մղոն[1] բարձ­րու­թեան վրայ գտնո­ւող մի բարձր լեռ, ո­րի ստո­րոտն ա­րե­ւի տա­պից այն­քան էր ջեր­մա­նում, որ քա­րերն ա­սես հնո­ցի ջեր­մու­թիւն էին ար­ձա­կում: Այն­տեղ բոյն էր դրել մի սոս­կա­լի վի­շապ, ո­րը մե­ծա­մեծ վնաս­ներ էր պատ­ճա­ռում գա­ւա­ռի մեր­ձա­կայ բնա­կիչ­նե­րին: ­Չար վի­շա­պից ա­զա­տո­ւե­լու հա­մար նրանք դի­մե­ցին սուր­բե­րին եւ ա­ղա­չե­ցին նրանց, որ­պէս­զի ի­րենց հա­մար մի հնար գտնեն: ­Սուր­բե­րը նրանց հետ բարձ­րա­ցան լեռն ու ա­ղօ­թե­ցին Աստ­ծուն: Եւ ա­հա յան­կար­ծա­կի մի դղր­­դիւն ե­լաւ, ու վի­շա­պը դուրս ե­կաւ այ­րից: Այն­քան սոս­կա­լի էր նրա կեր­պա­րան­քը, որ թւում էր, թէ նրա աչ­քե­րից ու ռուն­գե­րից հուր էր ժայթ­քում: ­Նոյն պա­հին, երբ քա­հա­նա­նե­րը սուրբ ­Խա­չի նշա­նով կնքե­ցին նրան, վի­շապն ա­հե­ղա­ձայն շա­չիւն ար­ձա­կեց եւ պայ­թե­լով սատ­կեց: ­Սա տես­նե­լով` ա­ւե­լա­ցաւ հա­ւա­տա­ցեալ­նե­րի թի­ւը, իսկ ե­րա­նե­լի­նե­րը, մտնե­լով վի­շա­պի այ­րը, աղօթք­նե­րով սրբե­ցին ու մաք­րե­ցին այդ վայ­րը եւ իբ­րեւ մե­նա­կեաց­ներ՝ քա­ռա­սուն օր ճգնե­ցին այն­տեղ: Ու մի օր ա­րե­ւել­քում տե­սան, որ մի աստղ ըն­կաւ երկն­քից, ո­րը նրանց հա­մար ­Յու­լիա­նո­սի կորս­տեան նա­խան­շանն էր: Այդ­պէս էլ ե­ղաւ, քան­զի նա ­Տի­րոջ 363 թո­ւա­կա­նին չա­րա­չար մա­հո­ւամբ մե­ռաւ ­Պար­սից աշ­խար­հում: Իսկ սուրբ քա­հա­նա­ներ Եւ­գի­նէոսն ու ­Մա­կա­րիո­սը մին­չեւ այս աշ­խար­հից փո­խո­ւե­լը ճգնե­ցին այդ լե­ռան վրայ, իսկ այդ տա­րած­քում, ուր բնաւ ջուր չէր եղել, սուր­բե­րի ա­ղօթք­նե­րով սառ­նո­րակ ու բա­րե­համ ա­ռատ աղ­բիւր­ներ բխե­ցին:

 

[1] 1 մղոն - 1.598 կմ` եօթ ասպարէզ (այսինքն՝ ձիընթացք) կամ երկու հազար քայլ: