1. Եւ եղեւ յետ հարուածոցն: Խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ ընդ Եղիազարու քահանայի` եւ ասէ.
2. Կալ զհամար ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէղի, ի քսանամենից եւ ի վեր. ըստ տանց նահապետաց իւրեանց, ամենայն որ ելանիցէ յԻսրայէլէ տալ պատերազմ:
3. Եւ խաւսեցան Մովսէս եւ Եղիազար քահանայ, յՌաբովթ Մովաբ առ Յորդանանու յանդիման Երեքովի` եւ ասեն:
4. Ի քսանամենից եւ ի վեր, որպէս հրաման ետ Տէր Մովսեսի. դու եւ որդիքդ Իսրայէղի ելեալք յԵգիպտոսէ
5. կազմեցարուք: Ռովբէն անդրանիկ Իսրայէղի. եւ որդիք Ռովբենի, Ենովք, եւ գունդն Ենովքա. Փաղուս, եւ գունդն Փաղուսայ. Քարմի, եւ գունդն Քարմեայ:
6. Ասրովմ, եւ գունդն Ասրովրմա:
7. Սոքա են գունդք Ռովբենի. եւ եղեւ հանդէս նոցա. քառասուն եւ երեք հազարք եւ եւթն հարիւր եւ երեսուն:
8. Եւ որդիք Փաղղուսա Եղիաբ.
9. եւ որդիք Եղիաբու` Յամուէլ, եւ Դադան եւ Աբիրովն. սոքա էին անուանիք ժողովրդեանն. եւ սոքա են` որ յարեան ի վերայ Մովսէսի եւ Ահարովնի ի ժողովրդեանն Կորխայ յարուցելոց հակառակ Տեառն,
10. եւ բացեալ երկրի զբերան իւր եկուլ զնոսա, զԿորխ` մահուամբ ժողովրդեանն իւր. յորժամ եկեր հուր զերկերիւր եւ զյսունսն. եւ եղեւ նշաւակ:
11. եւ որդիքն Կորխայ ոչ մեռան:
12. Եւ որդիք Շմաւովնի. եւ գունդ որդւոցն Շմաւովնի, Յամուէլ, եւ գունդ մի Յամուէլի. Յամին, եւ գունդ մի Յամինայ. Յաքին, եւ գունդ մի Յաքինայ.
13. Զարա, եւ գունդ մի Զարայի. Սաւուղ եւ գունդ մի Սաւուղա:
14. Այս են գունդք Շմաւովնի ի հանդիսէ իւրեանց. քսանեւերկու հազարք եւ երկերիւր:
15. Եւ որդիք Գադայ` ըստ գնդից իւրեանց. Սափովն եւ գունդ մի Սափովնա. Անգի, եւ գունդ մի Անգեայ. Սունի, եւ գունդ մի Սունեայ.
16. Ազենի, եւ գունդն Ազենա. Ադդի, եւ գունդն Ադդայ. եւ
17. Արուադի եւ գունդն Արուեդա. Արիէլ, եւ գունդ մի Արիէլի:
18. Սոքա են գունդ որդւոցն Գադայ ի հանդիսէ իւրեանց. քառասուն եւ չորք հազարք եւ հինգ հարիւր:
19. Եւ որդիք Յուդաի` էր, եւ Աւնան, եւ Սեղովմ, եւ Փարէս, եւ Զարա: եւ մեռան` էր եւ Աւնան յերկրին Քանանացւոց: 20 Եւ եղեն որդիք Յուդա ըստ գնդից իւրեանց. Սեղովմ, եւ գունդ մի Սեղովմա. Փարէս, եւ գունդ մի Փարէսի. Զարա, եւ գունդ մի Զարայի:
21. Եւ եղեն որդիք Փարէսի. Ասրովն, եւ գունդ մի Ասրովնի. Յամուէլ, եւ գունդ մի Յամուելի:
22. Սոքա են գունդք Յուդաի ըստ հանդիսի իւրեանց. եւթանասուն եւ վեց հազար եւ հինգ հարիւր:
23. Եւ որդիք Իսաքարու` ըստ գնդից իւրեանց. Թովղղա, եւ գունդ մի Թովղղա. Փուա, եւ գունդ մի Փուայի.
24. Յասուբ, եւ գունդ մի Յասուբա. Ամրան, եւ գունդ մի Ամրանայ:
25. Սոքա են գունդք Իսաքարու ի հանդիսէ իւրեանց. վաթսուն եւ չորք հազարք եւ երկերիւր:
26. Եւ որդիք Զաբողովնի` ըստ գնդից իւրեանց. Սարեդ, եւ գունդ մի Սարեդայ. Աղղովն, եւ գունդ մի Աղղովնի.
Աղղէլ եւ գունդ մի Աղղէլա:
27. Սոքա են գունդք Զաբուղովնի ի հանդիսի իւրեանց. վաթսուն հազար եւ հինգ հարիւր:
28. Եւ որդիք Յովսեփայ ըստ գնդից իւրեանց` Մանասէ, եւ Եփրեմ:
29. Եւ որդիք Մանասէի. Մաքիր, եւ գունդ մի Մաքիրայ: եւ Մաքիր ծնաւ զԳաղաադ. Գաղաադ, եւ գունդ մի Գաղաադու:
30. Եւ որդիք Գաղաադու. Աքիեզեր, եւ գունդ մի Աքիեզերայ. Քեղէգ, եւ գունդ մի Քեղեգա,
31. Եսրիէլ, եւ գունդ մի Եսրիելի. Սիքէմ, եւ գունդ մի Սիքեմա.
32. Սիմայի, եւ գունդ մի Սիմաայ. Ովփեր, եւ գունդ մի Ովփերա:
33. Եւ Սաղպաադայ որդւոյ Ովփերա ոչ եղեն ուստերք, այլ դստերք: եւ անուանք դստերացն Սաղպաադայ. Մաաղա, եւ Նուա, եւ Էգղա, եւ Մեղքա, եւ Թերսա:
34. Այս գունդք Մանասէի ի հանդիսէ իւրեանց. յսուն եւ երկու հազարք եւ եւթն հարիւր:
35. Եւ այս են որդիք Եփրեմի. Սուտաղա, եւ գունդ մի Սուտաղայի. Տանաք, եւ գունդ մի Տանաքայ:
36. Սոքա են որդիք Սուտաղայի. Եդեն, եւ գունդ մի Եդենայ:
37. Այս գունդք Եփրեմի ի հանդիսէ իւրեանց. երեսուն եւ երկու հազարք եւ հինգ հարիւր: սոքա են գունդք Յովսեփու ըստ գնդից իւրեանց:
38. Եւ որդիք Բենիամենի ըստ գնդից իւրեանց. Բաղէ, եւ գունդ մի Բաղեա. Ասիբեր, եւ գունդ մի Ասիբերա. Յաքիրան, եւ գունդ մի Յաքիրանայ.
39. Սափան, եւ գունդ մի Սափանայ:
40. Եւ եղեն որդիք Բաղեայ. Ադար, եւ Նոյեման, եւ գունդ մի Սեմանա:
41. Այս են որդիք Բենիամենի, ըստ գնդից իւրեանց ի հանդիսէ իւրեանց. երեսուն եւ հինգ հազար եւ հինգ հարիւր:
42. Եւ որդիք Դանայ` ըստ գնդից իւրեանց. Սամի, եւ գունդ մի Սամեայ: այս գունդք Դանեա ըստ գնդից իւրեանց:
43. ամենայն գունդք Սամեայ ըստ հանդիսի իւրեանց, վաթսուն եւ չորք հազարք եւ վեց հարիւր:
44. Եւ որդիք Ասերայ` ըստ գնդից իւրեանց. Յամին, եւ գունդ մի Յամինեա. Յեսու, եւ գունդ մի Յեսուայ. Բարիա, եւ գունդն Բարիեա.
45. Քոբէր, եւ գունդն Քովբերա. Մեղքիէղ, եւ գունդ մի Մեղքիէլի:
46. Եւ անուն դստերն Ասերայ` Սարա:
47. Սոքա են գունդք Ասերայ ի հանդիսէ իւրեանց. քառասուն եւ երեք հազարք եւ վեց հարիւր:
48. Եւ որդիք Նեփթաղիմայ` ըստ գնդից իւրեանց. Ասեղ, եւ գունդ մի Ասեղա. Գաւնի, եւ գունդ մի Գաւնեայ.
49. Յեսսեր, եւ գունդ մի Յեսսերա. Սեղղեմ, եւ գունդ մի Սեղղեմեա:
50. Այս գունդք Նեփթաղիմայ ի հանդիսէ իւրեանց, քառասուն հազար եւ երեք հարիւր:
51. Այս է հանդէս որդւոցն Իսրայէղի. վեց հարիւր հազար, եւ հազար մի. եւ եւթն հարիւր եւ երեսուն:
52. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.
53. Դոցա բաժանեսցի երկիրն ժառանգել ըստ թուոյ անուանց.
54. ըստ բազմաց` բազմացուսցես զժառանգութիւնն. եւ ըստ սակաւուց` սակաւացուսցես զժառանգութիւնն իւրեանց: իւրաքանչիւր որպէս անցին ի հանդիսի` տացի ժառանգութիւն իւրեանց:
55. Վիճակաւք ժառանգեսցի երկիրն, ըստ անուանց, ըստ ցեղից նահապետաց իւրեանց ժառանգեսցեն:
56. Վիճակաւք բաժանեսցեն զժառանգութիւն նոցա ի մէջ բազմաց եւ սակաւուց:
57. Եւ որդիք Ղեւեայ ըստ գնդից իւրեանց. Գեդսովնի, Կահաթ, եւ գունդ մի Կահաթու. Մերարի, եւ գունդ մի Մերարեայ:
58. Սոքա եւ գունդք որդւոցն Ղեւեայ. գունդ մի Ղոբենի, եւ գունդ մի Քեբրովն. եւ գունդ մի Կորխ. եւ գունդ մի Մուսի: Եւ Կահաթ ծնաւ զԱմրամ.
59. եւ անուն կնոջն նորա Յոքաբեթ` դուստր Ղեւեայ. որ ծնաւ զնոսա Ղեւեայ յԵգիպտոս: եւ ծնաւ Ամրամ զԱհարովն, եւ զՄովսէս, եւ զՄարիամ քոյր նոցա:
60. Եւ ծնան Ահարովնի Նադաբ եւ Աբիուդ, եւ Եղիազար եւ Իթամար:
61. եւ մեռան Նադաբ եւ Աբիութ, ի մատուցանելն իւրեանց զհուրն աւտար առաջի Տեառն յանապատին Սինա:
62. Եւ եղեն ի հանդիսէ իւրեանց քսան եւ երեք հազարք. ամենայն արու յամսաւրէից եւ ի վեր: քանզի ոչ անցին ի հանդիսի որդւոցն Իսրայէղի. զի ոչ էր նոցա տուեալ վիճակ ի մէջ որդւոցն Իսրայէլի:
63. Այս է հանդէս Մովսեսի եւ Եղիազարու քահանայի. որ արարին հանդէս որդւոցն Իսրայէղի յՌաբովթ Մովաբա առ Յորդանանու` յանդիման Երեքովի:
64. Եւ ընդ նոսա մի այր ոչ գոյր յանցելոցն ի հանդիսի ի Մովսեսէ եւ յԱհարովնէ` որ արարին հանդէս որդւոցն Իսրայէղի յանապատին Սինա:
65. Քանզի ասաց զնոցանէ Տէր` էթէ մահու մեռանիցին յանապատին, եւ ոչ մնաց ի նոցանէ եւ ոչ մի. բայց Քաղէբ որդի Յեփովնեա, եւ Յեսու որդի Նաւեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: