1. Եւ ա՛յս ազգ են Ահարոնի, յաւուր յորում խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի ՛ի լերինն Սինայի:
2. Եւ ա՛յս են անուանք որդւոցն Ահարոնի քահանայի․ անդրանիկ՝ Նաբադ և Աբիուդ, Եղիազար, և Իթամար”:
3. Եւ ա՛յս են անուանք որդւոցն Ահարոնի քահանայիցն օծելոց. զորոց կատարեցին զձեռս իւրեանց քահանայանալ:
4. Եւ վախճանեցան Նաբադ և Աբիուդ առաջի Տեառն՝ մինչ մատուցանէին զհո՛ւրն օտար առաջի Տեառն յանապատին Սինայի, և որդիք ո՛չ էին նոցա. և քահանայացա՛ն եղիազար և Իթամար ընդ Ահարոնի ընդ հօրն իւրեանց։
5. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.
6. Ա՛ռ զազգն Ղևեայ, և կացուսցե՛ս զնոսա առաջի Ահարոնի քահանայի, և պաշտեսցեն զնա։
7. Եւ պահեսցե՛ն զպահպանութիւնս նորա, և զպահպանութիւնս որդւոցն Իսրայէլի առաջի խորանին վկայութեան գործել զգործ խորանին:
8. Եւ պահեսցե՛ն զամենայն սպաս խորանին վկայութեան, և զպահպանութիւնս որդւոցն Իսրայէլի, և զամենայն գործ խորանին։
9. Եւ տացես զՂևտացիսն Ահարոնի եղբօր քում և որդւոցն նորա քահանայից հատուցումն տուեալ լիցին նոքա յորդւոցն Իսրայէլի:
10. Եւ զԱհարոն և զորդիս նորա կացուսցե՛ս ի վերայ խորանին վկայութեան և պահեսցե՛ն զպահպանութիւնն իւրեանց. և զամենայն ինչս սեղանոյն, և որ ինչ ՚ի ներքս քան զվարագոյրն ից: Եւ այլազգի որ մերձենայցէ՝ մեռցի։
11. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.
12. եւ ե՛ս ահա առի զՂևտացիսն ՚ի միջոյ որդւոցն Իսրայէլի փոխանակ ամենայն անդրանկան որ բանայ զարգանդ ՛ի միջոյ որդւոցն Իսրայէլի. փրկա՛նք նոցա լիցին. և եղիցին ինձ Ղևտացիքն:
13. Զի ի՛մ է ամենայն անդրանիկ. յաւուր յորում հարի՛ զամենայն անդրանիկ յերկրին եգիպտացւոց, սրբեցի՛ ինձ զամենայն անդրանիկս Իսրայէլի 'ի մարդո՛յ մինչև յանասուն. ի՛մ լիցին՝ զի ե՛ս եմ Տէր։
14. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի՝ և ասէ՝
15. Հանդէ՛ս արա որդւոցն Ղևեայ. ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ ազգս իւրեանց, ամենայն արուի յամսօրէից և ՛ի վե՛ր առնիցէք հանդէս:
16. Եւ արարին նոցա հանդէս Մովսէս և Ահարոն, ըստ բարբառոյ Տեառն՝ որպէս և հրամայեաց նոցա Տէր։
17. Եւ սոքա են որդիք Ղևեայ ըստ անուանց իւրեանց, Գեթսոն, Կահաթ, և Մերարի։
18. Եւ ա՛յս են անուանք որդւոցն Գեթսոնի, ըստ գունդս իւրեանց. Ղոբենի, և Սեմէի։
19. Եւ որդիք Կահաթու ըստ գունդս իւրեանց, Ամրամ, և Սահառ, Քեբրոն, և Ոզիէլ:
20. Եւ որդիք Մերարեայ ըստ գունդս իւրեանց, Մոոլի, և Մուսի։
21. Սոքա են գունդք Ղևտացւոց ըստ տանց նահապետաց իւրեանց․ Գեթսոնի, գունդն Ղոբենեայ, և գունդն Սեմեայ. սոքա են գունդք Գեթսոնի,
22. և հանդէս նոցա ըստ թուոյ ամենայն արուի, յամսօրէից և ՚ի վեր, հանդէս նոցա եւթն հազար և հինգ հարիւր:
23. Եւ ա՛յս գունդք Գեթսոնի՝ յետոյ խորանին ընդ ծովակողմն բանակեսցին:
24. Եւ իշխան տա՛ն նահապետաց գնդին Գեթսոնի՝ Եղիսափան որդի Գեիղայ`:
25. Եւ պահպանութիւն որդւոցն Գեթսոնի ՚ի խորանին վկայութեան։
26. խորա՛նն և արտախուրակք և նուարտանք խորանին վկայութեան, և առագաստք սրահին, և վարագոյրք դրան խորանին. և ա՛յլ ևս աւելորդ ամենայն գործոյն նոցա:
27. Եւ Կահաթու՝ գո՛ւնդ մի Ամրամայ, և գո՛ւնդ մի Սահառայ, և գո՛ւնդ մի Քեբրոնի, և գո՛ւնդ մի Ոզիէլի. սոքա են գունդք Կահաթու՝
28. ըստ թուոյ ամենայն արուի յամսօրէից և ՚ի վեր, ութ հազար և երեք հարիւր. որ պահիցե՛ն զպահպանութիւն սրբութեանցն:
29. Եւ գունդք որդւոցն Կահաթու բանակեսցին ՚ի կողմանէ խորանին ընդ հարաւ:
30. Եւ իշխան տան նահապետաց գնդին Կահաթու, Եղիսափան որդի Ոզիէլի։
31. Եւ պահպանութիւն նոցա՝ տապանակն, և սեղանն, և աշտանակն, և զոհանոցքն, և կահք սրբութեանցն որովք պաշտէինն, և սրսկապանն, և ամենայն գործի նոցա:
32. Եւ իշխան ՚ի վերայ իշխանացն Ղևտացւոցն, Եղիազա՛ր որդի Ահարոնի քահանայի կացցէ, պահել զպահպանութիւնս սրբութեանցն։
33. Եւ Մերարեայ գունդն Մոողեայ. և գունդն Մուսեայ. սոքա՛ են գունդք Մերարեայ, և հանդէս նոցա՝
34. ըստ թուոյ ամենայն արուի յամսօրէից և ՛ի վեր, վեց հազար և երկերիւր։
35. Եւ իշխան տան նահապետաց գնդին Մերարեայ, Սուրիէլ որդի Աբիքեայ, ի կողմանէ խորանին բանակեսցին ընդ հիւսիսի, և հանդէս նոցա:
36. Եւ պահպանութիւն որդւոցն Մերարեայ, խոյակք խորանին և նիգք նորա, և սիւնակք նորա՝ խարիսխք նորա, և ամենայն կահք նոցուն, և գործի նոցուն՚,
37. և սիւնք սրահին շուրջանակի, և խարի՛սխք նոցա, և ցիցք նոցա, և ապաւանդակք նոցա:
38. Եւ որ բանակիցին յանդիման խորանին վկայութեան յարևելից կողմանէ՝ Մովսէ՛ս և Ահարոն իցեն, և որդիք նորա, պահեսցեն զպահպանութիւնս սրբութեանցն ՚ի պահպանութիւնս որդւոցն Իսրայէլի, և այլազգի որ մերձենայցէ ՚ի նա՝ մեռցի:
39. Ամենայն հանդէս Ղևտացւոցն որոց արարին հանդէս Մովսէս և Ահարոն բանիւ Տեառն. ըստ գունդս իւրեանց, ամենայն արու՝ յամսօրէից և ՛ի վեր, քսան և երկու հազարք: ամենայն արու՝ յամսօրէից և ՛ի վեր, քսան և երկու հազարք:
40. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ. Հանդէս արա ամենայն անդրանկան արուի ամենայն որդւոցն Իսրայէլի յամսօրէից և ՛ի վեր. և կա՛լ զթիւ նոցա յանուանէ:
41. Եւ առցե՛ս զՂևտացիսն ի՛նձ, զի ե՛ս եմ Տէր. փոխանակ ամենայն անդրանկաց որդւոցն Իսրայէլի. և զանասուն Ղևտացւոցն, փոխանակ անդրանկաց անասնոց որդւոցն Իսրայէլի:
42. Եւ արա՛ր Մովսէս հանդէս որպէս պատուիրեաց Տէր, ամենայն անդրանկաց որդւոցն Իսրայէլի։
43. Եւ եղեն ամենայն արուք անդրանիկք որդւոցն Իսրայէլի, ըստ թուոյ յանուանէ յամսօրէից և ՛ի վեր, ՚ի հանդիսէ անտի նոցա, քսան և երկու հազարք և երկերիւր և եւթանասուն և երեք”:
44. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ,
45. Ա՛ռ զՂևտացիսն փոխանակ ամենայն անդրանկաց որդւոցն Իսրայէլի. և զանասուն Ղևտացւոցն փոխանակ անասնոց նոցա, և եղիցին ի՛նձ Ղևտացիքն. զի ե՛ս եմ Տէր։
46. Եւ զփրկանս զերկերիւրոց և զեւթանասնից և զերիցն աւելորդաց քան զՂևտացիսն, յանդրանկաց որդւոցն Իսրայէլի
47. առցես հինգ սիկղ ըստ գլուխ ըստ սրբութեան երկդրամենին առցես քսան դանգ՝ առ սիկղ.
48. և տացես զարծաթն Ահարոնի և որդւոցն նորա, փրկա՛նս ընդ աւելորդացն ՚ի նոցանէ:
49. Եւ ա՛ռ Մովսէս զարծաթն զփրկանս աւելորդացն ՚ի նոցանէ ՛ի փրկանս Ղևտացւոցն՝
50. յանդրանկաց որդւոցն Իսրայէլի. և ա՛ռ զարծաթն հազար և երեք հարիւր և վաթսուն և հինգ սիկղ ըստ սրբութեան սկեղն:
51. Եւ ետ Մովսէս զփրկանս աւելորդացն Ահարոնի՛ և որդւոց նորա ըստ բանի Տեառն. որպէս հրամայեաց Տէր Մովսիսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: