1. Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայէղի` որպէս պատուիրեաց Տէր Մովսեսի:
2. եւ խաւսեցաւ Մովսէս ընդ իշխանս որդւոցն Իսրայէղի` եւ ասէ. Այս է բանն` զոր հրաման ետ Տէր:
3. այր ոք այր` ուխտեսցէ ուխտ Տեառն, կամ երդնուցու երդումն սահմանաւ, կամ սահմանիցէ ինչ վասն անձին իւրոյ, մի արասցէ ապախտ զբանն իւր. այլ զամենայն ինչ որ ելանէր ի բերանոյ իւրոյ` արասցէ:
4. Եւ եթէ կին ոք` ուխտիցէ ուխտ Տեառն, կամ սահմանիցէ սահման ինչ ի տան հաւր իւրոյ ի մանկութեան իւրում.
5. եւ լսիցէ հայր նորա զուխտ նորա, եւ զսահման նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, եւ լռեսցէ նմա հայրն, կացցեն ամենայն ուխտք նորա. եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ` հաստատեսցին նմա:
6. Եւ եթէ ոչ առնուցու յանձն հայր նորա` յաւուրն յորում լսիցէ զամենայն ուխտս նորա, եւ զսահմանսն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, մի կացցեն: եւ Տէր անպարտ արասցէ զնա, զի ոչ առ յանձն հայրն նորա:
7. Ապա թէ լինելով լինիցի առն, եւ ուխտք նորա ի նմա իցեն ըստ ուխտելոյ շրթանց իւրոց, զոր սահմանեաց զանձնէ իւրմէ.
8. եւ լսիցէ այր նորա, եւ լռիցէ նմա յորում աւուր լսիցէ, այնպէս կացցեն ամենայն ուխտք նորա, եւ սահմանք նորա` զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, հաստատեսցին:
9. Ապա թէ ոչ առնուցու յանձն այրն նորա` յորում աւուր լսիցէ, ամենայն ուխտքն նորա եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, մի հաստատեսցին: զի այրն ոչ առ նմա յանձն. եւ Տէր անպարտ արասցէ զնա:
10. Եւ ուխտք այրուոց կամ հանելոց, որ ուխտիցէ զանձնէ իւրմէ` հաստատեսցի նմա:
11. Ապա թէ ի տան առն նորա իցեն ուխտք նորա, կամ սահմանն զոր սահմանեաց զանձն իւր երդմամբ.
12. եւ լսիցէ այր նորա եւ լռեսցէ նմա, եւ առնուցու նմա յանձն, կացցեն ամենայն ուխտք նորա. եւ ամենայն սահմանք նորա` զոր սահմանեաց զանձնէ իւրմէ` հաստատեսցին նմա:
13. Եւ եթէ խափանելով խափանեսցէ այր նորա` յորում աւուր լսիցէ զամենայն ինչ որ ելանիցէ ի շրթանց նորա ըստ ուխտից նորա եւ ըստ սահմանաց նորա զանձնէ իւրմէ, մի հաստատեսցի. զի այր նորա զանցոյց. եւ Տէր անպարտ արասցէ զնա:
14. Զամենայն ուխտ, եւ զամենայն երդումն կապոյ առ ի լլկելոյ զանձն, այր նորա հաստատեսցէ նմա, եւ այր նորա զանցուսցէ:
15. Եւ եթէ լռելով լռիցէ նմա. աւրըստաւրէ հաստատեսցէ նմա զամենայն ուխտս իւր, եւ զամենայն սահմանս իւր կացուսցէ նմա. վասն զի լռեաց նմա յաւուր յորում լուաւ:
16. եւ թէ զանցուցանելով զանցուսցէ այր նորա յետ աւուրն յորում լուաւ, ընգալցի զմեղս իւր:
17. Այս են իրաւունք զոր պատուիրեաց Տէր Մովսէսի, ընդ այր եւ ընդ կին իւր. եւ ընդ հայր եւ ընդ դուստր իւր` ի մանկութեան ի տան հաւր իւրոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: