Գիրք` 4. Թիւք

Գլուխ 34

   
1. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ:

2. Պատուիրեա որդւոցն Իսրայէղի` եւ ասասցես ցնոսա. Դուք մտանէք յերկիրն Քանանացւոց, եւ այն լիցի ձեզ ի ժառանգութիւն. երկիրն Քանանու հանդերձ սահմանաւքն իւրովք:

3. Եւ եղիցի ձեզ կողմն ընդ հարաւ ի Սինա անապատէ մինչչեւ մաւտ յԵդովմ: եւ եղիցին ձեզ սահմանքն որ ընդ հարաւ իցեն, ի մասնէ աղի ծովուն յարեւելից կողմանէ:

4. Եւ պատիցին սահմանք ձեր ի հարաւու ընդ սարն Ակրաբինայ, եւ անցցեն յԵնակ, եւ եղիցին սահմանք նորա ընդ հարաւակողմն Կադէսբառնեայ. եւ ելցեն ի յաւանն Արադայ, եւ անցցեն յԱսեմովն:

5. Եւ պատեսցեն սահմանք յԱսեմովնա ձորոյն Եգիպտացւոց. եւ եղիցին ելք նորա ծովն.

6. եւ սահմանք ծովուն ձեզ լիցին: ծովն մեծ սահման իցէ. եւ այն լինիցի ձեզ սահմանք ծովուն:

7. Եւ այս սահմանք լինիցին ձեզ ընդ կողմն հիւսւսոյ. ի մեծէ ծովէն չափեսջիք ձեզ լեառն լեռնայն.

8. եւ ի լեռնէն չափեսջիք զնոյն մինչչեւ ի մուտս Եմաթայ. եւ եղիցին ելք նորա սահմանքն Աւրադագա:

9. եւ ելանիցէ առ սահմանաւքն Եփրովնեա. եւ եղիցին ելք նորա Ասիռնաին. այն լինիցի ձեզ սահմանք ի հիւսւսոյ:

10. Եւ չափեսջիք ձեզ սահմանս ի յարեւելից, յԱսիռնաին ցՍեպփամար.

11. եւ իջանիցեն սահմանքն ի Սեպփամարայ ցԲեղայ, յարեւելից կողմանէ աղբերացն. եւ իջցեն սահմանքն Բեղա մինչչեւ ցծովն Քենարայ յարեւելից կողմանէ.

12. եւ իջանիցեն սահմանք ցՅորդանան. եւ ելք նորա լինիցի ծովն աղի. այն ամենայն երկիր լինիցի ձեզ, եւ սահմանք նորա շուրջանակի:

13. Եւ պատուիրեաց Մովսէս որդւոցն Իսրայէղի` եւ ասէ. այս է երկիրն զոր ժառանգիցէք զսա վիճակաւք. որպէս հրաման ետ Տէր տալ զնա ինն ցեղիցն, եւ կիսոյ ցեղին Մանասէի:

14. զվիճակ իւրեանց յայն կոյս Յորդանանու յանդիման Երեքովի ի հարաւոյ ընդ կողմն արեւելից:

15. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ:

16. Այս անուանք են արանցն` որ ժառանգեցուցանեն ձեզ զերկիրն. Եղիազար քահանայ, եւ Յեսու Նաւեան.

17. եւ մի մի իշխան ի ցեղէ առնուցուք ժառանգեցուցանել ձեզ զերկիրն:

18. Եւ այս են անուանք արանցն: Ցեղին Յուդայ` Քաղէբ որդի Յեփովնեա:

19. Ցեղին Շմաւոնի, Սաղամիէլ որդի Ամիուդա:

20․ Ցեղին Բենիամինի, Եղդադ որդի Քասղովդայ:

21․ Ցեղին Դանայ, իշխան Բակքիր որդի Եգղեա:

22․ Ցեղի որդւոցն Մանասէի իշխան, Անիէլ որդի Սուփիա:

23․ Ցեղի որդւոցն Եփրեմա իշխան, Կամուէլ որդի Սարաթա:

24․ Ցեղին Զաբողովնի իշխան, Եղիսափան որդի Փառնաքայ:

25․ Ցեղին Իսաքարու իշխան, Փաղտիէլ որդի Ոզիայ:

26․ Ցեղի որդւոցն Ասերայ իշխան, Աքէովր որդի Սեղեմա:

27․ Ցեղին Նեփթաղիմայ իշխան, Փառաէլ որդի Միուդա:

28․ Սոքա են որոց հրաման ետ Տէր բաժանել որդւոցն Իսրայէղի զերկիրն Քանանացւոց: