Գիրք` 4. Թիւք

Գլուխ 6

   
1. Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ”.
2. Խօսեա՛ց ընդ որդիսդ Իսրայէլի՝ ասասցես. Ա՛յր կամ կին, որ մե՛ծ ինչ ուխտս ուխտեսցէ սրբել զսրբութիւն Տեառն
3. ի գինւոյ և ՚ի ցքւոյ սրբեսցի. և զքացախ ցքւոյ մի՛ արբցէ, և զխաղող նորա և զչամիչ մի՛ կերիցէ:
4. Զամենայն աւուրս ուխտին իւրոյ յամենայնէ զինչ և լինիցի յորթոյ, զգինի, ի չամչոյ մինչև ցթինն մի՛ կերիցէ  զամենայն աւուրս սրբութեանն:
5. սրբիչ՝ մի՛ ածիցէ զգլխով իւրով. մինչև լցցի՛ն աւուրքն զորս ուխտեաց Տեառն՝ սո՛ւրբ կացցէ, աճեցուցեալ զվա՛րսս մազոյ գլխոյ իւրոյ`,
6. զամենայն աւուրս ուխտին իւրոյ Տեառն: Յոգի վախճանեալ մի մտցէ
7. ՛ի հօր, և >ի մօր, յեղբօր և ՛ի քեռ․ մի պղծեսցի նոքօք ՛ի մահու նոցա. զի ուխտ Տեառն ի վերայ գլխոյ նորա է.
8. զամենայն աւուրս ուխտին իւրոյ սո՛ւրբ կացցէ Տեառն։
9. եւ եթէ յանկարծ մեռանիցի ոք ՚ի վերայ նորա, առժամայն պղծեսցի գլուխ ուխտի նորա․ և գերծցէ զգլուխ իւր յաւուր յորում սրբիցի. և յաւուրն եւթներորդիգերծցի.
10. և յաւուրն ութերորդի ածցէ երկուս տատրակս, կամ երկուս ձագս
աղաւնեաց առ քահանայն ՚ի դուռն խորանին վկայութեան։
11. Եւ արասցէ քահանայն զմին վասն մեղաց, և զմին յողջակէզ. և քաւեսցէ վասն նորա քահանայն ընդ մեղացն զոր մեղաւ յոգի․ և սրբեսցէ՛ զգլուխ իւր յաւուր յայնմիկ.
12. զի յա՛յնմ աւուր սրբեաց Տեառն զաւուրս ուխտին իւրոյ։ Եւ ածցէ գառն մի տարևոր վասն յանցանացն. և աւուրքն առաջինք անհամա՛րք լիցին. զի պղծեցա՛ւ գլուխ ուխտի նորա:
13. Եւ ա՛յս օրէն իցէ ուխտաւորին, յաւուր յորում կատարիցէ զաւուրս ուխտին իւրոյ. ածցէ ի դուռն խորանին վկայութեան.
14. և մատուսցէ զպատարագն իւր Տեառն, գառն մի տարևոր անարա՛տ յողջակէզ, և որոջ մի տարևո՛ր անարատ վասն մեղաց, և խո՛յ մի անարատ ՚ի փրկութիւն
15. և խան մի բաղարջաց նաշհւոյ. և պա՛նս զանգեալ իւղով, և քաքարս բաղարջս օծեալս իւղով, և զզոհս նոցա, և զնուէրս իւրեանց։
16. եւ մատուսցէ քահանայն առաջի Տեառն, և արասցէ զվասն մեղացն նոցա և զողջակէզն նորա,
17. և զխոյն արասցէ զոհ փրկութեան Տեառն ՚ի վերայ խանին բաղարջոյ։ և արասցէ քահանայն զզոհն նորա, և զնուէրս նորա։
18. եւ գերծցէ ուխտաւորն առ դրան խորանին վկայութեան զգլուխ ուխտին իւրոյ և դիցէ զմազն ՚ի հուրն որ ի վերայ զոհին փրկութեան։
19. Եւ առցէ քահանայն զերին եփեալ ի խոյէ անտի. և պա՛ն մի բաղարջ ՚ի խանէն, և քաքար մի բաղարջ, և դիցէ քահանայն ՛ի վերայ ձեռաց ուխտաւորին, յետ գերծելոյ նորա զգլուխն իւր`.
20. և մատուսցէ զայն քահանայն ընծա՛յ առաջի Տեառն, և եղիցի սուրբ։ քահանային եղիցի ՚ի վերայ երբծոյն նուիրի, և ՚ի վերայ երւոյն հասի։ և ապա արբցէ ուխտաւորն գինի։
21. Այս օրէն իցէ ուխտաւորի որ ուխտիցէ ոք Տեառն, և զպատարագ իւր վասն ուխտից. թո՛ղ զայն որ ինչ գտանիցէ ձեռն իւր. ըստ կարի՛ ուխտին իւրոյ՝ զոր ուխտիցէ ըստ օրինի սրբութեան Տեառն:
22. Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.
23. Խօսեա՛ց ընդ Ահարոնի և ընդ որդիս նորա և ասասցես Այսպէս օրհնեսջիք զորդիսդ Իսրայէլի. և ասասջիք նոցա.
24. և դիցե՛ն զանուն իմ ի վերայ որդւոցն Իսրայէլի, և ե՛ս օրհնեցից զնոսա՝
25. Օրհնեսցէ զքեզ Տէր՝ և պահեսցէ զքեզ,
26. և երևեցուսցէ զերեսս իւր `ի քեզ, և ողորմեսցի՛ քեզ.
27. ամբարձցէ Տէր զերեսս իւր ՛ի քեզ, և տացէ քեզ խաղաղութիւն: