1. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի յանապատին Սինայի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յԵգիպտոսէ յամսեանն առաջնում` եւ ասէ.
2. Ասա եւ արասցեն որդիքն Իսրայէղի զզատիկն ի ժամանակի իւրում.
3. ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ, ընդ երեկս արասցեն զայն. ըստ ժամանակս. ըստ աւրինի իւրում, ըստ պայմանի իւրում առնիցեն զնա:
4. Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայէղի առնել զզատիկն,
5. ի սկսանել չորեքտասաներորդի աւուր ամսոյն յանապատին Սինայի, որպէս հրաման ետ Տէր Մովսեսի` այնպէս արարին որդիքն Իսրայէղի:
6. Եւ եկին արք` որ ոչ էին սուրբ ոգւով մարդւոյ. եւ ոչ կարէին առնել զատիկն յաւուրն յայնմիկ:
7. եւ մատեան առաջի Մովսեսի եւ Ահարովնի յաւուր յայնմիկ, եւ ասեն ցնոսա արքն այնոքիկ. Մեք անսուրբք եմք յոգւոյ մարդւոյ. արդ` մի յետնեսցուք ի մատուցանելոյ զպատարագ Տեառն ի ժամանակի իւրում ի մէջ որդւոցն Իսրայէղի:
8. Ասէ ցնոսա Մովսէս. Կացէք այդր, եւ լուայց` թէ զի՞նչ հրաման տայցէ Տէր վասն ձեր:
9. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ ասէ.
10. Խաւսեաց ընդ որդիսն Իսրայէղի` եւ ասասցես. Մարդ ոք մարդ` որ լինիցի անսուրբ յոգի մարդւոյ. եւ կամ թէ ի հեռի ճանապարհի իցէ ի ձէնջ յազգս ձեր. արասցէ զզատիկ Տեառն
11. յամսեանն երկրորդի. ի չորեքտասաներորդում աւուր ընդ երեկս արասցեն զնա բաղարջով եւ եղեգւով կերիցեն զնա:
12. եւ մի թողուցուն ինչ ի նմանէ յայգ. եւ ոսկր մի բեկանիցեն ի նմանէ. ըստ աւրինակի զատկին արասցեն զնա:
13. Եւ մարդ ոք` որ սուրբ իցէ, եւ ի հեռաւոր ճանապարհի ոչ իցէ, եւ հեղգասցի առնել զզատիկն, սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ: զի զպատարագն Տեառն ոչ մատոյց ի ժամանակի իւրում. զմեղս իւր ընգալցի մարդն այն:
14. Եւ թէ յարիցէ եկ ոք ի ձեզ յերկրին ձերում, եւ առնիցէ զզատիկն Տեառն, ըստ աւրինակի զատկին` եւ ըստ պայմանի իւրում արասցէ զնա: Աւրէն` մի եւ նոյն կացցէ ձեզ, եկին եւ բնակիերկրին:
15. Եւ յաւուրն յորում կանկնեցաւ խորանն, ծածկեաց ամպն զխորանն եւ զտունն վկայութեան. եւ ընդ երեկս լինէր ի խորանին իբրեւ զտեսիլ հրոյ մինչչեւ ցառաւաւտ:
16. Այնպէս լինէր հանապազ. ամպ ծածկէր զնա ի տուէ, եւ տեսիլ հրոյ ի գիշերի:
17. Եւ յորժամ վերանայր ամպն ի խորանէն, ապա չուէին որդիքն Իսրայէղի. ի տեղւոջ յորում զտեղի առնոյր ամպն` անդ բանակէին որդիքն Իսրայէղի:
18. Հրամանաւ Տեառն բանակէին որդիքն Իսրայէղի, եւ հրամանաւ Տեառն չուէին:
19. Յամենայն յաւուրս յորս հովանի ունիցի ամպն ի վերայ խորանին, բանակեսցին որդիքն Իսրայէղի. եւ յորժամ ձգիցի ամպն ի վերայ խորանին աւուրս բազումս, պահեսցեն որդիքն Իսրայէղի զպահպանութիւնս Տեառն` եւ մի չուեսցեն:
20. Եւ եղիցի յորժամ հովանի ունիցի ամպն աւուրս թուով ի վերայ խորանին. ըստ բանի Տեառն բանակեսցին, եւ ըստ բանի Տեառն չուեսցեն:
21. Եւ եղիցի յորժամ լինիցի ամպն յերեկորեայ մինչչեւ ցառաւաւտ, եւ թէ վերանայցէ ամպն ընդ առաւաւտսն. չուեսցեն ցերեկ կամ զցայգ: եւ եթէ ոչ վերասցի ամպն` չուեսցեն:
22. Եւ թէ ամսաւրեայ ժամանակ յաճախեսցէ ամպն, եւ հովանի լինիցի ի վերայ նորա, բանակեսցեն որդիքն Իսրայէղի` եւ մի չուեսցեն:
23. զի ըստ հրամանի Տեառն չուեսցեն, եւ զպահպանութիւն Տեառն պահեսցեն հրամանաւ Տեառն ի ձեռն Մովսէսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: