1․ Եւ եղեւ յորժամ նստաւ Դաւիթ ի տան իւրում. եւ Տէր հանգոյց նմա յամենայն թշնամեաց իւրոց շուրջանակի:
2․ Եւ ասէ արքայ ցՆաթան մարգարէ. Ահաւասիկ ես բնակեալ եմ ի տան եղեւնափայտից, եւ տապանակն Աստուծոյ շրջիցի ի մէջ խորանի՞:
3․ Եւ ասէ Նաթան ցարքայ. Զամենայն որ ինչ իցէ ի սրտի քում, երթ եւ արա. զի Տէր ընդ քեզ է:
4․ Եւ եղեւ ի գիշերին յայնմիկ. եղեւ բան Տեառն առ Նաթան եւ ասէ.
5․ Երթ եւ ասա ցծառայ իմ Դաւիթ. այսպէս ասէ Տէր. ոչ շինեսցես դու ինձ տուն բնակելոյ:
6․ զի ոչ բնակեցայ ի տան` յաւրէ յորմէ հետէ հանի զորդիսն Իսրայէլի յԵգիպտոսէ մինչչեւ ցայսաւր. եւ շրջէի յիջաւանի խորանաւ,
7․ ամենայն ուրեք ուր շրջէի ի մէջ ամենայն Իսրայէլի, եթէ խաւսելով խաւսեցա՞յ երբէք ընդ միում ցեղի Իսրայէլի` ում եւ հրաման ետու հովուել զժողովուրդ իմ զԻսրայէլ, ասել թէ ընդէ՞ր ոչ շինեցէք ինձ տուն եղեւնափայտեայ:
8․ Եւ արդ` այսպէս ասասցես ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր ամենակալ. առի ես զքեզ ի վանաց հաւտից, լինել քեզ յառաջնորդ ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի.
9․ եւ էի ընդ քեզ ամենայն ուրեք ուր եւ երթայիր: եւ սատակեցի զամենայն թշնամիս քո յերեսաց քոց. եւ արարի զքեզ անուանի ըստ անուանց մեծամեծաց որ ի վերայ երկրի:
10․ Եւ եդից տեղի ժողովրդեան իմոյ Իսրայէլի, եւ տնկեցից զնա. եւ բնակեսցէ առանձինն. եւ մի եւս հոգասցի, եւ ոչ եւս յաւելցէ որդի անաւրէնութեան լլկել զնա իբրեւ զառաջինն:
11․ յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի. եւ հանգուցից զքեզ յամենայն թշնամեաց քոց. եւ պատմեսցէ քեզ Տէր զի շինեսցես նմա տուն:
12․ Եւ եղիցի եթէ լցցին աւուրք քո, եւ ննջեսցես ընդ հարս քո, յարուցից զզաւակ քո յետ քո, որ եղիցի յորովայնէ քումմէ. եւ պատրաստեցից զարքայութիւն քո նմա:
13․ եւ նա շինեսցէ տուն անուան իմոյ. եւ կանգնեցից զաթոռ նորա մինչչեւ ցյաւիտեան:
14․ Ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա` յանդիմանեցից զնա, եւ խրատեցից զնա գաւազանաւ արանց, եւ տանջանաւք որդւոց մարդկան:
15․ բայց զողորմութիւն ոչ մերժեցից ի նմանէ, որպէս մերժեցի յորոց մերժեցին առաջի երեսաց իմոց:
16․ Հաւատարիմ լիցի անուն նորա, եւ արքայութիւն նորա առաջի իմ մինչչեւ ցյաւիտեան. եւ աթոռ նորա կացցէ կանգուն առաջի իմ մինչչեւ ցյաւիտեան:
17․ Ըստ ամենայն բանիցս այսոցիկ, եւ ըստ ամենայն տեսլեանս այսորիկ, սոյնպէս խաւսեցաւ Նաթան ընդ Դաւթայ:
18․ Եւ եմուտ արքայ Դաւիթ եւ նստաւ առաջի Տեառն, եւ ասէ. Ո՞վ եմ ես Տէր իմ Տէր. եւ ո՞ տուն իմ, զի սիրեցեր զիս մինչչեւ ցայդ վայր.
19․ եւ ոչ փոքրկացայ սակաւիկ ինչ առաջի քո Տէր իմ Տէր: եւ խաւսեցար վասն տան ծառայի քո յերկար. եւ այս է աւրէն մարդոյ Տէր իմ Տէր:
20․ Եւ զի՞ եւս յաւելուցու Դաւիթ խաւսել առ քեզ: եւ դու ինքնին գիտես զծառայ քո Տէր իմ Տէր:
21․ վասն ծառայի քո արարեր, եւ ըստ ամենայն սրտի քո արարեր զամենայն զմեծութիւնս զայս ծանուցանել ծառայի քում,
22․ վասն մեծացուցանելոյ զիս Տէր իմ Տէր: Զի չիք ոք իբրեւ զքեզ, եւ չիք Աստուած բաց ի քէն ի վերայ ամենայնի զոր լուաք ակնջաւք մերովք:
23․ եւ ո՞վ է ազգ ի վերայ երկրի իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ. որում առաջնորդեաց Աստուած, փրկել իւր ժողովուրդ. դնել քեզ անուն, եւ առնել քեզ մեծութիւն եւ յայտնութիւն. մերժել քեզ յերեսաց ժողովրդեան քոյ զոր փրկեցեր դու քեզ յԵգիպտոսէ, զազգս եւ զբնակութիւնս.
24․ եւ պատրաստեցեր դու քեզ զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ մինչչեւ ցյաւիտեան. եւ դու Տէր` եղեր նոցա յԱստուած:
25․ Եւ արդ` Տէր իմ, զբանն զոր խաւսեցար վասն ծառայի քոյ եւ տան նորա, հաւատարմացո մինչչեւ յաւիտեան. եւ արա որպէս եւ խաւսեցար.
26․ եւ մեծասցի անուն քո մինչչեւ ցյաւիտեան: Եւ արդ` Տէր ամենակալ, Աստուած ի վերայ ամենայն Իսրայէլի. տուն ծառայի քոյ Դաւթի եղիցի կանգուն առաջի քո:
27․ զի դու ես Տէր ամենակալ Աստուած Իսրայէլի: Եւ արդ` որպէս խաւսեցար մեծասցի անուն քո մինչչեւ ցյաւիտեան` ասէ Տէր ամենակալ Աստուած Իսրայէլի. յայտնեցեր յունկն ծառայի քոյ եւ ասացեր. Շինեցից քեզ տուն. վասն այնորիկ եգիտ ծառայ քո զսիրտ իւր` կալ առ քեզ յաղաւթս զաղաւթս զայսոսիկ:
28․ Եւ արդ` Տէր իմ Տէր, դու ես Աստուած. եւ բանք քո եղիցին ճշմարիտ, եւ զոր խաւսեցար վասն ծառայի քոյ զամենայն բարութիւնս զայս.
29․ եւ արդ` սկսիր աւրհնել զտուն ծառայի քո լինել առաջի քո յաւիտեան, զի դու Տէր իմ Տէր խաւսեցար. եւ յաւրհնութենէ քումմէ աւրհնեսցի տուն ծառայի քոյ յաւիտեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: