1. Եւ առաքեցին առ նա` խաւսել ընդ նմա բանիւք խաղաղութեան, եւ ասեն.
2. Ահաւասիկ մեք ծառայք Նաբուքոդոնոսորայ եմք, եւ կացեալ եմք առաջի քո, արա ընդ մեզ` որպէս եւ հաճոյ թուի քեզ:
3. զի ահա տունք մեր, եւ ամենայն դաշտք ցորենոյ, եւ հաւտք եւ անդեայք` եւ ամենայն գոմք խաշանց մերոց` առաջի աչաց քոց, արա որպէս եւ բարի թուի քեզ. զի ահա եւ քաղաքք մեր` եւ բնակիչք նոցա ծառայք քո եմք, եկ մուտ ի սոսա, որպէս եւ բարի թուի քեզ:
6. Եւ եկին արք հրեշտակք առ Հողոփեռնէս, եւ պատմեցին նմա ըստ բանիցս ըստ այսոցիկ:
7. եւ էջ ի ծովեզրն ինքն եւ զաւրք իւր, եւ պահապանս կացուցանէր ի քաղաքս բարձունս: Եւ առ նա ի քաղաքաց անտի արս ընտիրս պատերազմակիցս իւր:
9. եւ ելին ընդ առաջ նորա քաղաքքն այնոքիկ
10. երգովք եւ պսակաւք` եւ ծնծղայիւք եւ թմբկաւք:
11. եւ փորեաց նա զսահմանս նոցա. եւ ի բաց ընկէց զամենայն զանտառ նոցա:
12. Եւ էր հրաման տուեալ նմա սատակել զաստուածս երկրին.
13. զի միայն Նաբուքոդոնոսորայ պաշտաւն տարցին ամենայն ազգք եւ ազինք. կարդասցեն զնա Աստուած:
14. Եւ եկն նա դէմ յանդիման Եղրայելոմեայ, որ մերձ էր առ բնակիչսն, որ է դէմ յանդիման սարոյն մեծի Հրէաստանի:
15. եւ բանակեցաւ նա ի մէջ Գայեայ եւ Բիշանու. եւ եղեւ անդ` ամիս մի ժողովել ռոճիկս եւ դարմանս զաւրաց իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: