1. Իջցէ եղբօրորդի իմ ՛ի պարտէզ իւր. եւ կերիցէ զպտուղս ծառոց իւրոց։ փեսայն ցհարսն ասէ։ Մտի ՛ի պարտեզ իմ քոյր իմ հարսն, կթեցի զմուռս իմ հանդերձ խնկօք իմովք. կերայ զհաց իմ մեղու իմով. արբի զգինի իմ կաթամբ իմով։ Կերայք մերձաւորք իմ եւ արբէք, եւ արբեցարուք եղբօրորդիք իմ։
2. Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթուն կայ։ Հարսնն զգայ զփեսային բախել զդուռնն։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ՛ի դրանն։ Փեսայն ասէ։ Բաց ինձ քոյր իմ, մերձաւոր իմ, աղաւնի́ իմ, կատարեալ իմ. զի գլուխ իմ լցաւ ցզօղով, եւ վարսք իմ ՛ի շաղաց գիշերոյ։ Հարսնն ասէ զայս ինչ։
3. Մերկացայ զպատմուճան իմ, զի՞արդ ագանիցիմ զնա. լւացի զոտս իմ, զի՞արդ աղտեղացուցից զնոսա։
4. Եղբօրորդին իմ ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն, եւ որովայն իմ խռովեցաւ ՛ի նա։
5. Յարեայ ես ՛ի բանալ եղբօրորդւոյ իմոյ։ Ձեռք իմ կաթեցուցին զմուռս. եւ մատունք իմ զմուռս լցեալս
6. ՛ի վերայ ձեռաց փակաղակին։ Բացի ես եղբօրորդւոյ իմոյ. եղբօրորդի իմ անց, եւ ոգի իմ ել ընդ բանի նորա։ Խնդրեցի զնա՝ եւ ոչ գտի. կոչեցի զնա՝ եւ ոչ ետ ինձ ձայն։
7. Գտին զիս պահապանքն որ շրջէին ՛ի քաղաքին։ հարին եւ վիրաւորեցին զիս. հանին յինէն զխլայն իմ պահապանք պարսպացն։
8. Երդմնեցուցից զձեզ դստերք Երուսաղէմի՝ ՛ի զօրութիւնս եւ ՛ի հաստատութիւնս ագարկի, եթէՏԵ գտանիցէք զեղբօրորդին իմ պատմեսջեք նմա, եթէ կաթոգին եմ ես ՛Ի սէր քո։ Դստերքն Երուսաղէմի եւ պահապանք պարսպացն հարցանեն զհարսն։
9. Զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց՝ գեղեցիկդ ՛ի կանայս. զի՞նչ է եղբօրորդին քո յեղբօրորդեաց, զի այդպէս երդմնեցուցեր զմեզ։ Հարսնն նշան տայ զեղբօրորդւոյն զինչ ոք էրն։
10. Եղբօրորդին իմ սպիտակ է եւ կարմիր՝ ընտրեալ ՛ի բիւրուց։
11. Գլուխ նորա յոսկւոյ կեփազեայ. վարսք նոր կռածոյք սեաւ իբրեւ զագռաւ։
12. Աչք նորա իբրեւ զաղաւանիս ՛ի վերայ լիութեան ջրոց, լուացեալ կաթամբ, նստեալ ՛ի վերայ ջրոց լրութեան։
13. Ծնօտք նորա իբրեւ զտաշտս խնկոց բուրեն զանուշահոտութիւն Ի իւղագործաց։ շրթունք նորա շուշանք՝ բուրեն զմուռս լիութեան։
14. Ձեռք նորա ոսկիք ճախարակեայք՝ լցեալ ակամբք թարսսայ։ որովայն նորա տախտակ փղոսկրեայ ականակապ յականց շափիղայ։
15. Սրունք նորա սիւնք մարմարեայք հաստատեալք ՛ի վերայ ոսկեաց խարսխաց։ Տտեսիլ նորա իբրեւ զընտիր եղեւնափֆայտից լիբանանու։
16. Կոկորդ նորա լի քաղցրութեամբ. եւ ամենեւին ցանկալի։ Այն է եղբօրորդին իմ, եւ այն է մերձաւոր իմ՝ դստերք Երուսաղէմի։ Հարցանեն դստերքն Երուսաղէմի՝ ո՞ւր անց եղբօրորդի նորա. Այսինքն է՝ հարսինն։
17. Յո՞ գնաց եղբօրորդին քո գեղեցիկդ ՛ի կանայս. յո՞ր կողմն գիտեաց եղբօրորդին քո՝ եւ խնդրեսցուք եւ մեք զնա ընդ քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: