1․ Եւ եղև բան Տեառն առ Միքիէ Մորստացի. յաւուրս Յովաթամայ, և Աքազու, և Եզեկիայ՝ թագաւորաց Յուդայ։ Զոր ետես ի վերայ Շամրնի և ի վերայ Երուսաղեմի։
2. Լուարո՛ւք ժողովուրդք ամենայն. և ունկն դիցէ երկիր՝ և ամենայն բնակիչք նորա. և եղիցի Տէր Աստուած ի միջի ձերում ի վկայութիւն. Տէր ի տանէ սրբոյ իւրմէ։
3․ Զի ահաւասիկ խաղասցէ ի տեղւոջէ իւրմէ. իջցէ և հասցէ՛ ի վերայ բարձա՛նց երկրի.
4. և շարժեսցին լերինք ի ներքոյ նորա. և ձորք հալեսցին իբրև զմո՛մ առաջի հրոյ, և իբրև զջուր հոսեալ ընդ զառիվայր։
5․ Վասն ամպարշտութեանցն Յակովբո՛ւ է այն ամենայն, և վասն մեղա՛ց տանն Իսրայէլի. իսկ արդ ո՞վ է ամպարշտութիւնն Յակովբայ՝ թէ ոչ Շամրին, և ո՞վ է մեղք տանն Յուդայ՝ եթէ ոչ Երուսաղէմ։
6․ Եւ եդից զՇամրին իբսրև զտաղաւար մրգապահաց ագարակի, և ի տո՛ւնկ այգւոյ. և կործանեցից ի խորխորա՛տ զվէմս նորա, և զհիմունս նորա մերկացուցի՛ց։
7. Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, և զամենայն արձանս նորա այրեսցե՛ն հրով. և զամենայն կուռս նորա արարից յապականութիւն, զի ի կապինա՛ց պոռնկութեան ժողովեաց, և ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։
8. Վասն այնորիկ կոծեսցի՛ և ողբասցի, և գնասցէ մե՛րկ և բո՛կ. և արասցէ կո՛ծ իբրև զվիշապաց, և սուգ իբրև զդստերաց համբարեաց։
9. Զի սաստկացան հարուածք նորա. քանզի հասին մինչև ի Յուդայ, և մերձեցան մինչև ի դրունս ժողովրդեան իմոյ և յԵրուսաղէմ։
10. Որ ի Գէ՛թդ էք՝ մի՛ մեծաբանէք. և որ յԱկկարոնդ էք՝ մի՛ նորոգէք ի տանէ զկատակութիւն. հող ի գլո՛ւխ լերուք ի վերայ բնակութեան ձերոյ։
11. Բնակեալն բարութեամբ ո՞չ ել ի քաղաքաց իւրոց. բնակիչք Սենարայ կո՛ծ առէք ի վերայ տանն որ մե՛րձ է առ նա. բարձցէ՛ ի ձէնջ զհարուածս ցաւոց։
12. Ո՛վ արար սկիզբն բարեաց բնակելոյն ի մէջ ցաւոց. զի իջին չարիք ի Տեառնէ ի վերայ դրանցն Երուսաղեմի։
13. Շաչիւն կառաց՝ և դրընդիւն երիվարաց. բնակիչք Լաքիսայ, նա՛ է առաջնորդ մեղաց դստեր Սիոնի. զի ի քե՛զ գտան ամպարշտութիւնք Իսրայէլի։
14. Վասն այնորիկ տացէ արձակեալս մինչև ի ժառանգութիւն Գեթայ, զտունս սնոտիս, ի նանի՛ր եղեն թագաւորացն Իսրայէլի.
15. մինչև ցժառանգիչս քո ածցեն բնակիչդ Լաքիսայ ժառանգութեամբ. մինչև յՈդողամ հասցէ փառք դստեր Սիոնի։
16. Գերծի՛ր և կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց. լայնեա՛ զխզումն քո իբրև զարծուոյ՝ զի գերեցան ի քէն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: