Գիրք` 46. Ողբք Երեմեայ

Գլուխ 1

   

Եւ եղև յետ գերութեանն Իսրայէլի և աւերածոյն Երուսաղեմի, նստէ՛ր և լայր  և ող բայր Երեմիա զող բս զայս 'ի վերայ Երուսաղեմի ՝ և ասէր.

 

1․ ալիփ Զիա՞րդ զատաւ, նստաւ միայնացեալ քաղաքն բազմաժողով, ղև եղև ի բրև կին մի այրի լցեալ տրտմութեամ բ 'ի մէջ եոսանոսաց. իշխանն աշխարհի եղև հարկատու։

2․  Լալո՛վ ելաց 'ի գիշերի, և արտասուք իւր' ի վերայ ծնօտից իւրոց. և ո՛չ գտաւ մխիթարիչ նմա յայնմ աւուր 'ի սիրելեաց իւրոց. ամենայն բարեկամք նորա անարգեցին զնա. և եղեն նմա ի բրև թշնամիք։

3․ գամիլ Վարեցա՛ւ 'ի գերութիւն Յուդայ,' ի բազում տառապանս. 'ի նեղութեան, ստրկութեան, ծառայութեան. նստաւ 'ի մէջ հեթանոսաց, և ո՛չ եգիտ հանգիստ. ամենայն հալածիչք իւր հասի՛ն նմա 'ի մէջ նամեաց իւրոց։

4․ դալէթ Սո՛ւգ առին ճանապարհք Սիոնի. զի ո՛չ գոյր երթևեկ տօնից տարեկանաց նորա. ամենայն դրունք նորա եղեն յապականութիւն. և քահանայք նորա հաչեն ՝ հառաչեն ՝ և յոգո՛ց հանեն. կուսանք նորա 'ի գերութիւն վարեցան. և ինքն դառնացեալ յանձն իւր։

5․ Եւ եղեն նեղիչք նորա 'ի գլուխս, և թշնամիք նորա յուրախութիւն. զի Տէր կորացոյց զնա վասն բազում ամպարշտութեան նորա. տղայք նորա վարեցան 'ի գերութիւն առաջի նեղչաց նորա։

6․ վաւ Բարձա՛ւ 'ի դստերացն Սիոնի ամենայն վայելչութիւն նոցա. եղեն իշխանք նոցա ի բրև խոյք, որոց ո՛չ գտանէր նոցա ճարակ. ետուն զցանկալի ցանկալի ինչս իւրեանց կերակրոց. զի հանգուսցեն զանձինս իւրեանց. երթային և ո՛չ 'ի միտս իւրեանց ՝ առաջի նեղչաց ըստ վարել հալածչացն։

7․ զէ Յիշեա՛ց Երուսաղէմ զօր տառապանաց, և զօր անջատման իւրոյ. թախծեցաւ ընդ ամենայն ցանկալի ինչս որ ստացեալ էր իսկզ բանէ. յանկանե ժողովրդեանն 'ի ձեռս թշնամեացն, և ո՛չ ոք էր որ օգնէր նմա. տեսին ատելիք նորա, ո՛տն հարին և ծիծաղեցա՛ն 'ի վերայ գերութեան նորա։

8․ Մե՛ղս մեղաւ Երուսաղէմ, վասն այսորիկ ամենայն գովիչք նորա կոր 'ի գլո՛ւխ առնէին զնա. զի տեսին զանարգանս նորա. զի նա ինքնին յետս դարձեալ յոգոց ելանէր։

9․ Պղծութիւն նորա առաջի ոտից իւրոց, և ո՛չ յիշեաց նա զյետինս իւր. իջոյց արտասուս մեծամեծս, և ո՛չ ոք էր որ մխիթարէր զնա. տե՛ս Տէր զտառապանս իմ, զի բարձրացան թշնամիք իմ 'ի վերայ իմ։

10․ յոդ Զձեռն իւր ձգեաց նեղիչն 'ի վերայ ցանկալեաց իմոց. տեսի ես զհեթանոսս զի մտին 'ի սր բութիւն քո. որոց պատուիրեցեր թէ մի՛ մտցեն 'ի տեղի ժողովրդոց քոց։

11․ քափ Ամենայն ժողովուրդք յոգո՛ց ելանէին 'ի խնդի՛ր հացի. տային զամենայն ցանկալի ինչս իւրեանց 'ի գի՛նս հացի. զի դարձուսցեն զանձինս իւրեանց յինքեանս. տե՛ս Տէր ՝ և հայեա՛ց. զի եղէ ես անարգեալ և արհամարհեալ։

12․ ամէթ Ձեզ ասեմ, ե՛զ ասեմ անցաւորք ճանապարհաց ՝ դարձա՛յք հայեցարո՛ւք և տեսէ՛ք, թէ իցե՞ն եր բէք աւք յյց եր աւք յյւոց եր աւք յ ա եր ա բար բառեցաւ յիս Տէր, ո կորացոյց զիս յաւուր բարկութեան և սրտմտութեան իւրոյ։

13․ մեմ 'Ի բարձանց իւրոց առաքեաց հո՛ւր յոսկերս իմ. ցա՛նց ձգեաց ոտից իմոց, և դարձոյց զիս յետս իմ. արար յապականութիւն զանձն իմ, զօրհանապազ 'ի տառապանս տրտմութեան։

14․ նուն Կանխեա՛ց Տէր 'ի վերայ ամպարշտութեան իմոյ, և արկ զինև զձեռն իւր։ Ծանրացո՛յց զլուծ իւր 'ի վերայ պարանոցի իմոյ. տկարացաւ զօրութիւն իմ. մատնեաց զիս Տէր 'ի ձեռս ցաւոց իմոց, և ո՛չ կարեմ հանդարտել։

15․ սամքաթ Ջնջեա՛ց 'ի միջոյ իմմէ զընտիր ընտիր զօրուց իմոց. կոչեաց 'ի վերայ ընտրելոց իմոց ժամանակ բեկման. հնծա՛ն եհար Տէր կուսի դստերն Յուդայ։

16․ Վասն այսորիկ ես ահաւասիկ 'ի լալ մատուցեալ եմ։ էյ Ակն իմ իջոյց արտասուս. զի հեռի եղեն յինէն մխիթարիչք իմ, որ դարձուցանէ զանձն իմ յիս. մատնեցան որդիք իմ յապականութիւն, զի ​​զօրացան թշնամիք իմ։

17․ Տարածեաց Սիովն զ բազուկս իւր առ Աստուած, և ո՛չ ոք էր որ մխիթարէր զնա. շուրջ զնովաւ նեղիչք նորա. եղև Երուսաղէմ աղտեղեալ ի բրև կին մի 'ի մէջ նոցա։

18․ ծադէ Արդա՛ր է Տէր Աստուած. զի ես դառնացուցի զնա. լուարո՛ւք զայս ամենայն ժողովուրդք և տեսէ՛ք զցաւս իմ. օրիորդք իմ և երիտասարդք իմ վարեցան 'ի գերութիւն։

19․ կոփ Կոչեցի ես զսիրելիսն իմ, ոք նոքա արհամարհեցի՛ն զիս. քահանայք իմ և երիցունք իմ աստէ՛ն 'ի քաղաքիս սատակեցան. խնդրեցին կերակուր զի դարձուսցեն զոգիս իւրեանց, և ո՛չ գտաւ։

20․ Տե՛ս Տէր զի նեղեալ եմ. ոսկերք իմ խռովեցան, սիրտ իմ գելա՛ւ յիս, և ես գտայ դառնացեալ. արտաքուստ ժառանգեաց զիս սո՛ւր, րպէս և մա՛հ 'ի ներքուստ։

21․ շին Լուարո՛ւք լուարո՛ւք զայս. զի ես հեծեմ հառաչեմ, և ո՛չ ոք է որ մխիթարէ զիս. ամենայն թշնամիք իմ լուան զչարիս իմ, և ո՛տն հարին ինձ. զի դո՛ւ արարեր զօրն զայն, և դո՛ւ կոչեցեր զժամանակն զայն. և եղև ինձ վա՛յ վա՛յ։

22․ աւ Մտին չարիքն ամենայն առաջի քո, և ճռաքա՛ղ արարեր դու զնոսա. զոր օրինակ արարեր ճռաքա՛ղ զիս 'ի վերայ ամենայն մեղաց իմոց. զի բազում եղեն հեծութիւնք իմ, և սիրտ իմ լի՛ եղև տրտմութեամբ։