Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 2 (1)

Տեսիլ երկրորդ։
   
1․ Յամին երրորդի թագաւորութեանն Յովակիմայ արքայի Յուդայ. ե՛կն  Նաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց յԵրուսաղէմ, և պաշարեաց զնա։

2․ Եւ ետ Տէր’ի  ձեռս նորա զՅովակիմ արքայ Յուդայ, և’ի մասնէ սպասուց տանն Աստուծոյ. և տարա՛ւ  զայն յերկիրն Սենայար’ի տուն աստուծոյ իւրոյ. և զսպասն եմո՛յծ’ի տուն գանձի  աստուծոյ իւրոյ։

3 Եւ ասէ թագաւորն ցԱզփանէս ներքինապետ իւր, ածել յորդւոց  գերութեանն Իսրայէլի, և’ի զաւակէ թագաւորութեանն, և’ի Պարթևաց  ,

4․ մանկունս անարատս՝ գեղեցիկս երեսօ՛ք, և խելամուտս ամենայն իմաստութեան՝ և հմուտս  գիտութեան, մտավարժս հանճարով՝ և զօրաւորս, կա՛լ’ի տաճարին առաջի  թագաւորին. և ուսուցանել նոցա դպրութիւն, և զլեզու Քաղդէացւոց։

5․ Եւ կարգեաց  նոցա թագաւորն ռոճիկս օր ըստ օրէ’ի սեղանո՛յ արքայի, և’ի գինւոյ զոր ինքն ըմպէր.  սնուցանել զնոսա ամս երիս. և ապա՛ կացուցանել առաջի թագաւորին։

6․ Եւ էին’ի  նոսա յորդւոցն Յուդայ՝ Դանիէլ, և Անանիա, և Միսայէլ, և Ազարիա։

7․ Եւ եդ նոցա ներքինապետն անուանս. Դանիելի՝ Բաղտասար. և Անանիայի՝ Սեդրաք, և Միսայելի՝ Միսաք, և Ազարիայ՝ Աբեդնագով։

8․ Եւ ե՛դ Դանիէլ’ի մտի իւրում չճաշակել’ի սեղանոյ  թագաւորին, և ո՛չ’ի գինւոյ ըմպելւոյ նորա. և աղաչեաց զներքինապետն զի մի՛ ճաշակեսցէ։

9․ Եւ ետ Աստուած զԴանիէլ’ի շնո՛րհս և յողորմութիւն առաջի  ներքինապետին։

10․ Եւ ասէ ներքինապետն ցԴանիէլ. Երկնչի՛մ ես’ի տեառնէ իմմէ  արքայէ, որ կարգեաց ձեզ զկերակուրդ ձեր և զըմպելի. գուցէ՛ տեսանիցէ զերեսս ձեր  տրտմագոյնս քան զայլոց մանկանց հասակակցաց ձերոց. և առնիցէք զիս գլխապա՛րտ թագաւորին։

11․ Եւ ասէ Դանիէլ ցԱմեղասադ, զոր կացուցեալն էր  ներքինապետն’ի վերայ Դանիելի՝ և Անանիայ՝ և Միսայելի՝ և Ազարիայ։

12․ Աղէ փորձեա՛ զծառայս քո աւուրս տա՛սն, և տացեն մեզ ունտս՝ և կերիցուք, և ջո՛ւր արբցուք.

13․ և երևեսցին առաջի քո գոյնք մեր, և գոյն մանկանցդ՝ որ ուտեն զսեղան թագաւորին. և  որպէս տեսանիցես արասջի՛ր ընդ ծառայս քո։

14․ Եւ անսա՛ց նոցա՝ և փորձեաց զնոսա աւուրս տասն։

15․ Եւ յետ կատարելոյ աւուրցն տասանց, երևեցան երեսք նոցա նմա՝ բարիք, և հզօրք մարմնով քան զամենայն մանկունսն որ ուտէին զսեղան թագաւորին։

16․ Եւ առնոյր Ամեղասադ զընթրիս նոցա, և զգինի ըմպելւոյ նոցա, և տայր ունտս չորեցունց մանկանցն ։

17 Եւ ետ նոցա Աստուած իմաստութիւն և հանճար յամենայն դպրութեան՝ և իմաստութեան. և Դանիէլ խելամո՛ւտ էր ամենայն տեսլեան երազոց։

18․ Եւ յետ կատարածի աւուրցն՝ հրամա՛ն ետ թագաւորն ածել զնոսա. և ա՛ծ զնոսա ներքինապետն առաջի Նաբուքոդոնոսորայ.

19 և խօսեցաւ ընդ նոսա արքայն։ Եւ ո՛չ  գտան յամենայնի նման Դանիելի՝ և Անանիայ՝ և Միսայելի՝ և Ազարիայ. և կային առաջի  թագաւորին։

20․ Եւ յամենայն բանս իմաստութեան և գիտութեան զոր խնդրէր’ի նոցանէ  թագաւորն՝ գտանէր զնոսա տասնպատիկ առաւե՛լ քան զամենայն գէտս և զմոգս որ  էին’ի թագաւորութեան նորա։

   

Տեսիլ Երրորդ։
   
21․ Եւ եղև Դանիէլ մինչև յամս Կիւրոսի արքայի։