1․ Բաց զդրունս քո, Լիբանան, եւ կերիցէ հուր զմայրս քո։
2. Ողբասցեն սարոյք՝ զի մայրք գլորեցան, զի մեծապէս մեծամեծք չուառացան։ Ողբացէք, կաղնիք Բասանու, զի քակեցաւ անտառն տնկախիտ։
3. Ձայն ողբալոյ հովուաց, զի թշուառացաւ մեծութիւն նոցա. ձայն գոչելոյ առիւծուց, զի թշուառացաւ բարձրութիւն Յորդանանու։
4 .Այսպէս ասէ Տէր ամենակալ. Արածեա զխաշինս կոտորածի,
5. զոր ստացաւղքն կոտորէին, եւ վաճառէին զնոսա՝ եւ ասէին. Աւրհնեալ Տէր՝ եւ մեծացաք. եւ հովուաց նոցա ոչ ինչ ցաւ էր վասն նոցա։
6. Վասն այնորիկ ոչ եւս խնայեցից ի վերայ բնակչաց երկրիդ՝ ասէ Տէր. եւ ահաւադիկ ես մատնեցից զմարդիկ իւրաքանչիւր ի ձեռս ընկերի իւրոյ, եւ ի ձեռս թագաւորի իւրոյ՝ եւ հարցեն, եւ ոչ փրկեցից ի ձեռաց նոցա։
7. Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին՝ կոչեցից գեղեցկութիւն, եւ զերկրորդն՝ կոչեցից վիճակ. եւ արածեցից զխաշինսն.
8. եւ բարձից զերիս հովիւսն ի միում ամսեան. եւ ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա, քանզի եւ անձինք նոցա գոչէին ի վերայ իմ։
9. Եւ ասեմ. Ոչ հովուեցից ձեզ. որ մեռանելոցն է՝ մեռցի, եւ որ սատակելոցն է՝ սատակեսցի. եւ մնացեալքն կերիցեն իւրաքանչիւր զմարմինս ընկերի իւրոյ։
10. Եւ առից զգաւազանն իմ զգեղեցիկ, եւ ընկեցի զնա՝ ցրել զուխտ իմ զոր եդի առ ամենայն ժողովուրդս.
11. եւ ցրուեսցի յաւուր յայնմիկ։ Եւ ծանիցեն քանանացիքն զխաշինս պահեստի իմոյ, զի բան Տեառն է։
12. Եւ ասացի ցնոսա, թէ բարւոք թուի յաչս ձեր՝ տուք զվարձս իմ, ապա թէ ոչ՝ զրոյց արարէք։ Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի։
13. Եւ ասէ ցիս Տէր. Արկ դու զայդ ի բովս, եւ քննեա թէ փորձ իցէ, որպէս եւ ես գտայ փորձ վասն նոցա. եւ առի զերեսուն արծաթին, եւ արկի ի տուն Տեառն ի բովս։
14. Եւ ընկեցի զգաւազանն երկրորդ՝ զվիճակն, ցրել զուխտ իմ ի մէջ Յուդայ եւ ի մէջ Իսրայէլի։
15. Եւ ասէ ցիս Տէր դարձեալ. Առ դու քեզ գործի հովուութեան հովուի տգիտի.
16. զի ահաւասիկ ես յարուցանեմ հովիւ տգէտ ի վերայ երկրի. զվտտեալն ոչ յանձանձիցէ, եւ զցրուեալն ոչ խնդրիցէ, եւ զբեկեալն ոչ բժշկեսցէ, եւ զողջն ոչ դարմանեսցէ, եւ զմիս ընտրանացն կերիցէ, եւ զոտս նոցա փշրեսցէ։
17. Ով տարապարտ արաւտք, որ ընդ վայր հարէք զխաշինս. սուր ի բազուկ նորա՝ եւ յակն իւր աջոյ, բազուկ նորա գաւսանալով գաւսասցի, եւ ակն իւր աջոյ՝ կուրանալով կուրասցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: