Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 13 (12)

   
1․ Եւ ի ժամանակին յայնմիկ յարիցէ Միքայէլ իշխա՛ն մեծ, որ կայ ի վերայ որդւոց ժողովրդեան քո. և եղիցի ժամանակ նեղութեան. նեղութիւն որպիսի ո՛չ եղև յորմէ հետէ եղև ա՛զգ ի վերայ երկրի մինչև ի ժամանակն յայն. և ի ժամանակին յայնմիկ ապրեսցի ժողովուրդ քո, ամենայն որ գտցի գրեալ ի դպրութեան։

2․ Եւ բազումք ի ննջեցելոց ի հող երկրի՝ յարիցե՛ն, ոմանք ի կեանսն յաւիտենականս, և ոմանք ի նախատինս և յամօթ յաւիտենական։

3․ Եւ իմաստունք ծագեսցեն իբրև զլուսաւորութիւն ի հաստատութեան. և բազումք յարդարոց իբրև զաստե՛ղս յաւիտեանս՝ և ևս։

4․ Եւ դու Դանիէլ փակեա՛ զբանսդ, և կնքեա՛ զգիրդ՝ մինչև ի ժամանակ վախճանի. մինչև սրբեսցին բազումք, և բազմասցի գիտութիւն։

5․ Եւ տեսի ես Դանիէլ, և ահա երկո՛ւ կային յայսկոյս և յա՛յնկոյս գետոյն.

6․ և ասեն ցայրն որ զգեցեալն էր զբադէնն, և կայր ի վերայ ջուրց գետոյն. Մինչև ցե՞րբ իցէ վախճան սքանչելեացդ զոր ասացեր ։

7․ Եւ լուայ յառնէն որ զգեցեալն էր զբադէնն, և կայր ի վերայ ջուրց գետոյն. ամբարձ զա՛ջ իւր և զձախ իւր յերկինս, և երդուաւ ի կենդանին յաւիտենից, թէ ի ժամանակ՝ և ի ժամանակս՝ և ի կէս ժամանակի. և ի կատարել ցրման ձեռին ժողովրդեանն սրբեցելոյ, ծանիցեն զայս ամենայն։

8․ Եւ ես լուայ՝ և ո՛չ առի ի միտ. և ասեմ. Տէ՛ր զի՞նչ է վախճան այդոցիկ։

9․ Եւ ասէ. Ե՛րթ Դանիէլ. զի արգելեալ և կնքեալ են բանքս մինչև ցժամանակ վախճանի։

10․ Ընտրեսցին՝ և սպիտակասցին՝ և փորձեսցին՝ և սրբեսցին բազումք, և անօրինեսցին անօրէնք, և ո՛չ առնուցուն ի միտ ամպարիշտք. և իմաստունք իմասցին

11․ ի ժամանակէ փոփոխմանն յաճախութեան։ Եւ տացի պղծութիւն աւերածին աւուրս հազար երկերիւր երեսուն և հինգ.

12․ և երանի՛ որ համբերեսցէ՝ և հասցէ յաւուրս հազար երեք հարեւր երեսուն և հինգ։

13․ Եւ դու ե՛կ հանգի՛ր, զի տակաւին են աւուրք՝ և ժամք ի կատարումն վախճանի, և հանգիցես. և յարիցես ի ժամանակի քում ի վախճանի աւուրց։