1․ Յաւուր յայնմիկ եղիցի ամենայն տեղի բացեալ տանն Դաւթի ի փոփոխումն եւ ի սրսկումն։
2. Եւ եղիցի յաւուր յայնմիկ բարձցէ Տէր զանուանս կռոց յերկրէ, եւ ոչ եւս եղիցի յիշատակ նոցա, եւ զսուտ մարգարէսն՝ եւ զայսս պիղծս բարձից յերկրէ։
3. Եւ եղիցի թէ մարգարէանայցէ ոք տակաւին, եւ ասասցեն ցնա հայր եւ մայր իւր՝ որ ծնան զնա. Մի կեցջիր՝ զի սուտ խաւսեցար յանուն Տեառն. եւ խափանեսցեն զնա հայր եւ մայր նորա, որ ծնան զնա՝ ի մարգարէանալոյն։
4. Եւ եղիցի յաւուր յայնմիկ ամաչեսցեն մարգարէքն յիւրաքանչիւր տեսլենէ ի մարգարէանալն իւրեանց, եւ զգեցցին փեղկս մազեղէնս՝ փոխանակ զի ստեցին։
5. Եւ ասասցէ. Չեմ ես մարգարէ՝ այլ այր հողագործ եմ, եւ մարդ ծնաւ զիս ի մանկութենէ իմմէ։
6. Եւ ասացի ցնա. Զ՞ինչ են վէրքդ այդոքիկ ի մէջ ձեռաց քոց. եւ ասասցէ. Զորս վիրաւորեցայ ի տան սիրելւոյ իմոյ։
7. Զարթիր սուր ի վերայ հովուի իմոյ, եւ ի վերայ առն՝ ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. Հարից զհովիւն, եւ ցրուեսցին խաշինքն. եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։
8. Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Երկու մասունք ի նմա սատակեսցին եւ պակասեսցին, եւ երրորդն մնասցէ ի նմա։
9. Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա. եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: