ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ ԴԱՆԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷԻ
Ասի ՝ Դանիէլ որդի գոլ Յովհաննու որդւոյ Յովսիայ բարեպաշտն արքայի, հօրեղբօրորդի երից մանկանցն, որք ասին որդիք գոլ Յովարյա Զսոսա Նաբուքոդոնոսոր յառաջին ելանելն'ի վերայ Երուսաղեմի տարաւ'ի Բաբելոն։ Եւ մինչ մանուկն էր Դանիէլ ընկալաւ զՀոգին ՍուրբԱստուծոյ, որով դատապարտեաց զչարածերսն, պ ապրեցոյց զպարկեշտն Շուշան։ Մտեալ ապա Դանիէլեանքն յարքունիսն ճգնէին պահօք, զորս և փառաւորեաց Աստուած. զի Դանիէլ զխորհուրդ պատկերին զոր ետես Նաբուքոդոնոսոր ՝ մեկնեաց հաւաստի. յորում գուշակեաց զանսերմն ծնունդն Քրիստոսի'ի Կուսէն ՝ վիմովն որ հատաւ առանց ձեռին. և պատուեցաւ'ի թագաւորէն։ Իսկ երեք մանկունքն'ի հնոցին զարմացուցին զնա։ Յաւել ևս մեկնել Դանիէլ զխորհուրդ ծառոյն'ի վերայ Նաբուքոդոնոսորայ, և զգիր ձեռինն'ի վերայ Բաղտասարայ։ Նենգեցաւ Դանիէլ յիշխանացն ՝ և ապրեցաւ. և տեսլեամբ գազանացն մինչ'ի կատարած երկրի գուշակեաց զերկրորդ գալուստն Քրիստոսի. հաստատեաց'ի լնուլ եւթանասուն ամին զդարձ գերւոյն. և եւթանասուն եւթներորդօքն սահմանեաց զմիջոցն մինչ'ի ծնունդն Քրիստոսի։ Պահեաց երիս եւթներորդս, և ուսաւ'ի հրեշտակէն զոր ինչ յետ դարձին պատահէր Հրէիցն յԱնտիոքայ. յորում նկարէ զլինել նեղութեանցն որ'ի Նեռնէն. և զորոշումն յարուցելոցն, կնքեալ զտեսիլն մինչև'ի ժամանակն։ Խնու զբերանս առիւծուցն. կերակրի յԱմբակումայ, և պատուի'ի Կիւրոսէ։ Եւ ունի Գիրքս Դանիէլի պատմութիւն ամաց յիսուն և երկուց։
Գլուխք Դանիէլի մարգարէի
ա. Մարգարէանայ նախ վասն Շուշանայ, փրկէ զզրպարտեալ արդարն, և մահու մատնէ զանօրէն ծերսն։
բ. Ընտրին Դանիէլեանք և առնին յանձն ներքինապետին. և ուտեն ունտս. և'ի ժամանակի իբրև կացին առաջի թագաւորին ՝ երևեցան գտան գեղեցկագոյն քան զամենեսին։
գ. Տեսանէ երազ Նաբուքոդոնոսոր. և իբրև'ի վարանս մտին և չկարէին գիտել մոգքն զերազն և զմեկնութիւնն. հրամայէ կոտորել զնոսա. և'ի տագնապի կացին և Դանիէլեանք, և ապրեցոյց զնոսա Աստուած. քանզի յայտնեաց Դանիէլի զգիտութիւն երազոյն։
դ. Մտանէ Դանիէլ և ասէ թագաւորին զերազն, և զմեկնութիւն նորա։ Իսկ վէմն որ հատաւ առանց ձեռին Քրիստո՛ս է. զի առանց ամուսնութեան ծնաւ'ի Կուսէն։
ե. Կանգնեաց զպատկերն Նաբուքոդոնոսոր, և հրամայէ ամենեցուն երկիրպագանել. և զերիս մանկունսն արկանէ'ի հնոց. վասն զի ո՛չ պագին
երկիր պատկերին. իբրև որ շուրջ զհնոցաւն էին սատակեցան, ոք նոքա ապրեցան, և օրհնէին զԱստուած. կոչեաց զնոսա ՝ ետես կենդանիս և
զարմացաւ. և փառաւոր արար զԱստուած. և զնոսա իշխանութեամբն Հրէից պատուեաց. և հրաման ետ ՝ թէ ոք հայհոյէ զԱստուած ՝ մահու մեռցի։
զ. Տեսանէ այլ երազ Նաբուքոդոնոսոր, և'ի տարակուսի է միւսանգամ, ասէ իմաստնոցն Բաբելացւոց, և ո՛չ գիտացին. մեկնէ զերազն Դանիէլ. և խրատ թագաւորին ՝ զանօրէնութիւնս իւր ողորմութեամբ քաւել. և յետ բազում ժամանակաց ել'ի գլուխ երազն, և օրհնեաց զԱստուած Նաբուքոդոնոսոր։ է.'Ի մտանել սուրբ սպասուցն'ի հրամանէ Բաղտասարայ արքայի որդւոյ Նաբուքոդոնոսորայ, մինչդեռ ըմպէին նոքօք կոչնականքն, ել թաթ մրոեն. իբրև զայն ևս տարակուսէին ճանաչել իմաստունքն Բաբելացւոց, եկն Դանիէլ, ծանեաւ զգիրն և մեկնեաց. զգեցաւ ծիրանիս, և արկին մանեակ ոսկի'ի պարանոցի նորա. և քարոզ կարդացաւ լինել երորդ իշխան թաթագրւոեան նորա։
ը. Թագաւորեաց Դարեհ Մար, կ կացոյց իշխան զԴանիէլ. բռնադատէր թագաւորն'ի նախարարացն հաստատել հրաման, թէ եթէ իշխեսցէ ոք խնդրել խնդրուածս Աստուծոնդրուածս Աստուծոնրուածս ԱստուծոԱստուծոմմ արդոյ ա ր արդոյ ա ր ա ա արդոյ ա ր Իբրև այնպէս կարգէր. սպասէին Դանիէլի մինչդեռ կայր յաղօթս, և չարախօսէին. կուտէին'ի վերայ թագաւորին, և ստիպէին զնա արկանել'ի գուբ, և ա՛րկ. և կանխեաց եկն եգիտ զնա կենդանի, եհան զնա'ի գբոյն. և զչարախօսսն կանամբք հանդերձ մատնեաց'ի սատակումն առիւծուցն. և հրաման երկնչել յԱստուծոյ։
թ. Տեսանէ զտեսիլ գազանացն. առիւծովն ՝ զթագաւորութիւնն Բաբելացւոց. արջովն ՝ զՄարաց և զՊարսից. ընծուն ՝ զՄակեդովնացւոցն. և չորրորդիւն ՝ զՀռոմայեցւոցն։ Մարգարէանայ վասն Քրիստոսի, և վասն Նեռինն, և Անտիոքու ամպարշտի. զի նա է եղջեւրն փոքրիկ որ ընկէց զերիսն ՝ որ յառաջ քան զնաէին։
ժ. Մարգարէանայ թէ զիարդ Աղէքսանդրոս Մակեդոնացի քակեաց զթագաւորութիւնն Պարսից. խոյ ՝ զթագաւորն Պարսից ասէ. և քօշ ՝
զԱղէքսանդրոս Մակեդոնացի։ Աստ կայ եւթանասուն եւթներորդքն։ ժա. Իսկ վերջին տեսիլն ՝ ուր զհարաւային տիկնոջն ասէ ՝ 'ի Մակաբայեցւոց
գիրսն գտանի. յորում և վասն Նեռինն և կատարածի։
ժբ. ԶԲէլ կործանէ, զվիշապն սպանանէ, և'ի գուբն արկանի և ապրէ. և որք
պատճառք արկանելոյն նորա եղեն ՝ արկան'ի գուբն և ծախեցան յառիւծուցն։
ԳԼՈՒԽ 13
ԴԱՆԻԷԼ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ
1․ Եւ էր այր մի բնակեալ ՛ի Բաբելովն, և անուն նորա Յովակիմ։
2․ ա՛ռ իւր կին ՝ անուն Շուշան, դուստր Քեղկեայ, գեղեցիկ յոյժ ՝ երկիւղած ՛ի Տեառնէ:
3․ Եւ ծնօղք նորա արդարք, և ուսուցին զդուստրն իւրեանց ըստ օրինացն Մովսիսի:
4․ Եւ էր Յովակիմ մեծատո՛ւն յոյժ. և է՛ր նորա բուրաստան ՝ մերձ յապարանս իւր. և առ նա՛ ժողովէին Հրէայք, զի փառաւորագո՛յն էր քան զամենեսեան։
5 երևեցան երկու ծերք ՛ի ժողովրդենէ անտի դատաւորք տարւոյն այնմիկ. զորոց խօսեցաւ Տէր ՝ եթէ ել անօրէնութիւն ՛ի Բաբելովնէ ՛ի ծերոցն դատաւորաց. որ համարէին առաջնորդել ժողովրդեանն:
6․ Եւ նոքա հանապազորդէին ՛ի տանն Յովակիմայ. և գային առ նոսա ամենեքեան ՛ի դատաստան:
7․ Եւ լինէր իբրև ժողովուրդն մեկնէր զհասարակ աւուրբք ՝ մտանէ՛ր Շուշան, և զգնայր ՛ի բուրաստանի առն իւրոյ:
8․ Եւ տեսանէին զնա երկոքին ծերքն հանապազ ՝ զի մտանէր և զգնա՛յր. և ցանկացան նմա։
9․ արձուցին զմիտս իւրեանց, և խոտորեցուցին զաչս իւրեանց չհայել յերկինս ՝ և չյիշել զարդար
դատաստանսն:
10․ Եւ էին երկոքեան հարեալ ՛ի նմա. և չպատմէին միմեանց զցաւս իւրեանց,
11․ զի պատկառէին պատմել զցանկութիւնն իւրեանց. քանզի կամէին լինե՛լ ընդ նմա:
12․ Եւ սպասէին նմա ստէպ հանապազ տեսանել զնա։ Եւ ասեն ցմիմեանս.
13․ Երթիցո՛ւք ՛ի տուն, զի ճաշոյ ժա՛մ է։ Ելին մեկնեցան ՛ի միմեանց.
14․ և դարձեալ անդրէն եկին միւսանգամ առ միմեանս, և հարցեալ միմեանց զպատճառսն, ա՛ն եղեն զցանկութիւնն իւրեանց. ապա եղեն ժամադիր միմեանց ՝ թէ ե՞րբ կարասցեն զնա միայն գտանել:
15․ Եւ եղև ՛ի սպասելն նոցա նմա ՛ի դիպող աւուր. եկն եմուտ երբեմն որպէս յերէկն և յեռանդն, երկու միայն աղջկամբք, և ցանկացաւ լուանալ ՛ի բուրաստանի անդ. քանզի տօ՛թ էր,
16․ և չէր ոք անդ. բայց միայն երկու ծերքն թաքուցեալք ՝ որ սպասէի՛ն նմա:
17․ Եւ ասէ ցաղջկունսն. Երթա՛յք բերէ՛ք ինձ ե՛ւղ և աճառ, և զդուրս բուրաստանիս փակեցէ՛ք ՝ զի լուացա՛յց:
18․ Եւ արարին որպէս ասաց նոցա. փակեցին զդուրս բուրաստանին, լի ելին ՛ի կողմանէ դրանցն բերել զոր ինչ հրամայեաց նոցա. և չտեսին զծերսն ՝ քանզի թաքուցեալ էին:
19․ Եւ եղև իբրև ելին աղջկունքն, յարեա՛ն երկու ծերքն, և դիմեցին ՛ի վերայ նորա և ասեն.
20․ Ահա դուրք բուրաստանիս փակեալ են, և չի՛ք ոք որ տեսանէ զմեզ, և մեք ցանկացեալ եմք քեզ. վասն որոյ և քո հաւանեալ մեզ ՝ լե՛ր ընդ մեզ:
21․ Ապա ոչ ՝ վկայե՛մք զքէն, թէ ոմն պատանի՛ էր ընդ քեզ, և վասն այնորիկ արձակեցեր զաղջկունսն ՛ի քէն։
22․ Յոգոց եհան Շուշան և ասէ. Տագնա՛պ է ինձ յամենայն կողմանց. եթէ զայդ գործեցից ՝ մա՛հ է ինձ, եթէ ո՛չ գործեցից ՝ ե՛մ ապրելոց ՛ի ձեռաց ձերոց։
23․ Բայց լա՛ւ է ինձ չգործել զայդ ՝ և անկանել ՛ի ձեռս ձեր, քան թէ մեղա՛յց առաջի Տեառն:
24․ Եւ աղաղակեաց ՛ի ձայն մեծ Շուշան. աղաղակեցին և երկոքին ծերքն կի՛ց նմին:
25․ Եւ ընթացաւ մին եբաց զդուրս բուրաստանին։
26․ Իբրև լուան զձայն ճչոյն ՛ի բուրաստանի անդ ընտանիքն ՝ անկան ընդ կողմն դրանն ՛ի ներքս, տեսանել թէ զի՞նչանեք ընդ նման:
27․ Եւ իբրև ասացին ծերքն զբանս իւրեանց ՝ զամօթի հարան ծնօղքն յոյժ. զի ո՛չ երբէք այնպիսի բանք ասացան զՇուշանայ։ Եւ եղև ՛ի վաղիւ անդր
28․ իբրև եկն ժողովուրդն առ այրն նորա Յովակիմ. եկին և երկու ծերքն անօրէն մտօքզՇուշանայ ՝ սպանանել զնա:
29․ Եւ ասեն առաջի ժողովրդեանն. Յղեցէ՛ք զՇուշանայ զդստերէ Քեղկեայ, որ է կին Յովակիմայ։ Եւ նոքա յղեցին.
30․ եւ եկն նա ՝ և ծնօղք իւր ՝ և որդիք իւր ՝ և ամենայն ազգականք նորա։
31․ Շուշան ՝ էր փափո՛ւկ յոյժ և գեղեցիկ տեսլեամբ։
32․ Եւ անօրէնքն հրամայեցին հոլանի՛ առնել զնա ՝ քանզի սքողեալ էր, զի լցցին գեղով նորա։
33․ Եւ իւրքն լային. և ամենեքին որ ճանաչէին զնա։
34․ Յարեա՛ն երկոքին ծերքն ՛ի միջոյ ժողովրդեանն ՝ և եդին զձեռս իւրեանց ՛ի վերայ գլխոյ նորա:
35․ Եւ նա լալով հայեցա՛ւ յերկինս. քանզի էր սիրտ նորա յուսացեալ ՛ի Տէր։
36․ Ասեն ծերքն երկոքեան. Մինչդեռ մեք միա՛յն զգնայաք ՛ի մէջ բուրաստանին, եմուտ դա անդր երկու աղջկամբք, և ակեաց զդուրս բուրաստանին, ա արձակղջեաց ն, ա արձակղջեաց ն, արձակղջեաց ն, արձակցեաց ն, արձակցեացցն։
37․ Եկն առ նա պատանի մի որ էր թաքուցեալ, ա անկա՛ւ ընդ դմա:
38․ Եւ մեք էաք յանկեան բուրաստանին. իբրև տեսաք զանօրէնութիւնն ՝ ընթացա՛ք առ դոսա, և տեսաք զլինելն դոցա ընդ միմեանս։
39․ Զնա ո՛չ կարացաք ունել, քանզի բո՛ւռն էր քան զմեզ, եբաց զդուրսն և փախեաւ արտաքս։
40․ Զդա զոր ըմբռնեցաքդ ՝ հարցաք թէ ո՞վ էր պատանին, և ո՛չ կամեցաւ պատմել մեզ. զայդ վկայե՛մք:
41․ Եւ հաւատա՛ց նոցա ատեանն իբրև ծերոց ժողովրդեան ՝ և դատաւորաց. և դատեցան զնա մեռանել։
42․ Աղաղակեա՛ց ՛ի ձայն բարձր Շուշան ՝ և ասէ. Աստուած յաւիտենական ծածկագէտ, որ գիտես զամենայն յառաջ քան զլինել նոցա.
43․ դո՛ւ գիտես զի սո՛ւտ վկայեն զինէն. և ահա մեռանի՛մ որ ոչ ինչ գործեցի ՝ զոր դոքա՛յդ անօրինեն զինէն:
44․ Եւ լուաւ Տէր ձայնի նորա.
45․ և մինչդեռ տանէին զնա կորուսանել, զարթոյց Աստուած զՀոգին Սուրբ ՛Ի վերայ մանկան միոյ տղայոյ որում անուն էր Դանիէ՛լ:
46․ Եւ աղաղակեաց ՛ի ձայն բարձր ՝ և ասէ. Անպա՛րտ եմ ես յարենէ դորա։
47․ դարձաւ ամենայն ժողովուրդն առ նա ՝ և ասեն. Զի՞նչ է բանդ այդ զոր դուդ խօսեցար:
48․ Եվ նա եկաց ՛ի մէջ նոցա և ասէ. Ա՛յդպէս անմի՞տք էք որդիք Իսրայէլի. ո՛չ քննեցէք, և ո՛չ յիրաւանց վերայ հասէք, և դատապարտեցէ՞ք զդուստրդ Իսրայէլի:
49․Դարձա՛յք անդրէն յատեան. քանզի սո՛ւտ վկայեցին դոքա զնմանէ:
50․ Եւ դարձաւ ժողովուրդն վաղվաղակի։ Եւ ասեն ցնա ծերքն. Ե՛կ նի՛ստ ՛ի միջի մերում ՝ և պատմեա՛ մեզ. զի քե՛զ ետ Աստուած զերիցութիւն։
51․ Եւ ասէ ցնոսա Դանիէլ. Մեկնեցէ՛ք զդոսա ՛ի միմեանց ՛ի բա՛ց և քննեսցո՛ւք զդոսա։
52․ Իբրև մեկնեցան ՛ի միմեանց, կոչեաց զմին ՛ի նոցանէ և ասէ ցնա. Ա՛յ հնացեալ աւուրբք չարութեան. այժմ ահա եկին հասին մեղք քո ՝ զոր գործէիր յառաջագոյն:
53․ Զի դատէիր զդատաստանս անիրաւութեամբ, զանմեղս դատապարտէիր, և զվնասակարս արձակէիր. ուր Աստուծոյ ասացեալ էր ՝ թէ զանմեղն և զարդարն մի՛ սպանանիցես:
54․ Բայց արդ ՝ եթէ տեսե՞ր զդոսա, ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա ՝ մինչ խօսէին ընդ միմեանս։ Եւ նա ասէ. Ընդ հերձեա՛ւն:
55․ Ասէ Դանիէլ. Բարւո՛ք ստեցեր ՛ի քոյին գլուխդ. ահաւասիկ հրեշտակի Աստուծոյ առեալ հրաման, հերձցէ՛ զքեզ ընդ մէջ։
56․ Եւ ՛ի բաց մերժեաց զնա։ Հրամայեաց ածել զմեւսն, և ասէ ցնա. Զաւա՛կ Քանանու ՝ և ո՛չ Յուդայ. գե՛ղ դորա պատրեա՞ց զքեզ ՝ և ցանկութիւն շրջեա՞ց զսիրտ քո:
57․ Այդպէս առնէիք զդստերս Իսրայէլի, ոք նոքա առ երկիւղի մերձենային առ ձեզ. այլ և ո՛չ դուստրդ Յուդայ կալաւ յանձին զանօրէնութիւնս ձեր:
58․ Բայց արդ աղէ ՝ ասա՛, ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա մինչդեռ խօսէին ընդ միմեանս։ Եւ նա ասէ. Ընդ սղոցեա՛ւն։
59․ Ասէ ցնա Դանիէլ. Բարւո՛ք ստեցեր և դու ՛ի քոյին գլուխ, կ կայ աւասիկ հրեշտակ Աստուծոյ, սուսեր մերկ ՛ի ձեռին սղոցե՛լ զքեզ ընդ մէջ ՝ ատակեսցէ զքեզ և
60․ Եւ աղաղակեաց ամենայն ժողովուրդն ՛ի ձայն մեծ, և օրհնեցին զԱստուած որ ապրեցուցանէ զյուսացեալս իւր։
61․ Եւ յարեա՛ն ՛ի վերայ երկուց ծերոցն. քանզի յանդիմանեա՛ց զնոսա Դանիէլ ՛ի նոցին բերանոց սո՛ւտ վկայս. և արարին ընդ նոսա ՝ որպէս և եդին չարութիւն ՛ի մտի առնե՛լ ընդ ընկերի,
62․ ըստ օրինացն Մովսիսի. և սպանին զնոսա. և ապրեցա՛ւ արիւն արդար յաւուր յայնմիկ։
63․ Իսկ Քեղկեա և կին նորա օրհնեցին զԱստուած վասն դստերն իւրեանց Շուշանայ ՝ հանդերձ Յովակիմաւ արամբ նորա, և ամենայն ազգականօք նորա. զի ո՛չ գտան իրք գարշութեան ՛ի նմա։
64․ Եւ Դանիէլ եղև մե՛ծ առաջի ժողովրդեանն յօրէ յայնմանէ և անդր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: