Գիրք` 33. Ամովս

Գլուխ 2

   
1․ Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Մովաբու, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէն. փոխանակ զի այրեցին զոսկերս թագաւորացն Եդովմայեցւոց ի մոխրե՛լ։

2․ Առաքեցի՛ց հուր ի վերայ Մովաբու, և կերիցէ հուր զհիմունս քաղաքաց նորա. և մեռցի ի տկարութեան Մովաբ, աղաղակաւ և ձայնիւ փողոյ.

3. և սատակեցից զդատաւո՛ր ի նմանէ, և զամենայն իշխանս նորա կոտորեցից ընդ նմին՝ ասէ Տէր։

4․ Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Յուդայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէն. փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն, և զհրամանս նորա ո՛չ պահեցին. և մոլորեցուցին զնոսա սնոտեօք իւրեանց զոր արարին, զորոց զհե՛տ գնացին հարքն նոցա։

5․ Առաքեցից հո՛ւր ի վերայ Հրէաստանի՝ և կերիցէ՛ զհիմունս Երուսաղեմի։

6․ Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Իսրայէլի, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի վաճառեցին զարդա՛րն արծաթոյ, և զտնանկն ընդ կօշկաց.

7․ որ կոխեն զհող երկրի. և կռփէին զգլուխս աղքատաց, և զճանապարհս խոնարհաց թիւրէին. և հայր և որդի առ մի բոզ մտանէին, զի պղծեսցեն զանուն Աստուծոյ իւրեանց։

8. Եւ զձորձս իւրեանց առագա՛ստ ձգէին ընդ ինքեանս՝ և ընդ սեղանն. և գինի զրպարտութեանց ըմպէին ի տա՛ն աստուծոյ իւրեանց։

9․ Բայց ես μարձի՛ զԱմովրհացին յերեսաց նորա. որոյ μարձրութիւն իւր բարձրութիւն մայրի, և հզօր էր իբրև զկաղնի. և բարձի՛ զպտուղ նորա ի վերուստ, և զարմատս նորա ի ներքուստ։

10. Եւ ես հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց, և շրջեցուցի զձեզ յանապատ ամս քառասուն՝ ժառանգեցուցանել զերկիրն Ամովրհացւոց։

11. Եւ առի՛ յորդւոց ձերոց ի մարգարէս, և յերիտասարդաց ձերոց յուխտաւորս. միթէ ո՞չ իցեն այդ որդի՛ք Իսրայէլի՝ ասէ Տէր։

12. Եւ արμուցանէիք ուխտաւորացն իմոց ըմպել գինի, և մարգարէիցն պատուիրէիք զի մի՛ մարգարէասցին։

13. Վասն այդորիկ ահաւասիկ ես հոլովեցուցանեմ ի ներքոյ ձեր՝ զոր օրինակ հոլովի սայլ լի օրանաւ։

14. Եւ կորիցէ փախուստ յընթացողէն. և որ զօրաւորն իցէ մի՛ զօրասցի ի զօրութեան իւրում, և պատերազմօղն մի՛ ապրեցուսցէ զանձն իւր.

15. և աղեղնաւորն՝ մի՛ կարասցէ ունել զդէմ. և որ արագն իցէ ոտիւք՝ մի՛ ապրեսցի, և հեծեալն՝ մի՛ ապրեցուսցէ զանձն իւր.

16. և մի՛ գտցի սիրտ իւր ի զօրութիւն. մերկն հալածեսցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր։