Գիրք` 34. Միքիէ

Գլուխ 2

   
1. Եղեն խորհել զվաստակս, և գործեն զչարի՛ս յանկողինս իւրեանց. և ընդ այգ ընդ լոյսն զնոյն կատարէին. զի ո՛չ ամբարձին զձեռս իւրեանց առ Աստուած։

2. Ցանկային անդոց, և յափշտակէին զորբս, և զտունս բռնադատէին. յափշտակէին զայր՝ և զտուն նորա, զայր՝ և զժառանգութիւն նորա։

3. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես խորհիմ ի վերայ ազգիդ այդորիկ չարի՛ս՝ ուստի ո՛չ համբառնայցէք զպարանոցս ձեր, և ո՛չ գնայցէք կանգուն յանկարծակի. զի ժամանակ չա՛ր է։

4. Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ. ողբասցեն ո՛ղբս ձայնիւ՝ և ասասցեն. Թշուառութեա՛մբ թշուառացաք։ Մասն ժողովրդեան իմոյ լարո՛վ չափեցաւ. և ո՛չ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել. անդք մեր բաժանեցան.

5. վասն այնորիկ ո՛չ ոք իցէ որ արկանիցէ լարաբաժին ի վիճակ։ Յեկեղեցւոջ Տեառն

6. մի՛ լայք արտասուօք, և մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ. զի ո՛չ մերժեսցէ զնախատինս։

7․ Որ ասաց՝ թէ տուն Իսրայէլի բարկացո՛յց զՈգի Տեառն. եթէ այս գնացք նորա իցեն, ո՛չ են բարւոք բանք նորա ընդ նմա. և ո՛չ ուղիղ գնացեալ է առաջի իմ ժողովուրդ իմ։

8․ Ի թշնամութիւն հակառակեցաւ ընդդէմ խաղաղութեան իւրոյ։ Զմորթ նորա մորթեսցեն բառնա՛լ զյոյս, զբեկումն պատերազմի։

9․ Վասն այնորիկ առաջնորդք ժողովրդեան իմոյ անկցին ի տանց փափկութեանց իւրեանց. վասն չարութեան գնացից իւրեանց մերժեցան։ Մերձեցարո՛ւք ի լերինսն յաւիտենից։

10. Յո՛տն կաց և գնա՛, զի ո՛չ գոյ քեզ այդր հանգիստ. վասն պղծութեան ապականեցայք ապականութեամ. հալածեցա՛յք առանց ուրուք հալածելոյ։

11. Ա՛յս սուտ յարեաւ՝ կաթեա՛ց ի քեզ գինի և արբեցութիւն. և եղիցի ի կաթուածոյ անտի ժողովրդեանս այսմիկ։

12. Ժողովելո՛վ ժողովեսցի Յակոբ ամենեքումբք հանդերձ, և ընդունելով ընկալցի զմնացորդս Իսրայէլի. և ի միասին արարից զդա՛րձ նոցա. իբրև ոչխարք ի նեղութեան. իբրև հօտք ի մէջ մակաղատեղի իւրեանց. վարեսցին ի մարդկանէ ընդ խրամ,

13. զի առաջի երեսաց նոցա խրամատեսցին. և անցին ընդ դուռն, և ելին ընդ նա. ել և թագաւորն առաջի երեսաց նոցա. և Տէր առաջնորդեսցէ նոցա։