Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 3 (2)

   
1. Յամին երկրորդի թագաւորութեան իւրոյ, ետես երա՛զ Նաբուքոդոնոսոր. և յիմարեցա՛ւ ոգի նորա, և քուն հատա՛ւ’ի նմանէ։

2. Եւ ասէ թագաւորն. Կոչեցէ՛ք զգէտս, և  զմոգս, և զկախարդս, և զքաղդեայս, պատմե՛լ թագաւորին զերազ իւր։ Եւ եկին կացին առաջի թագաւորին։

3. Եւ ասէ ցնոսա թագաւորն. Երա՛զ տեսի, և յիմարեցաւ ոգի իմ խելամուտ լինել երազոյն։

4. Եւ խօսեցան քաղդեայն ընդ թագաւորին Ասորերէն. Արքայ  յաւիտեա՛ն կեաց. ասա՛ դու զերազն ծառայից քոց, և զմեկնութիւն նորա ասասցո՛ւք։

5. Պատասխանի ետ արքայն և ասէ ցքաղդեայսն. Բանն վերացա՛ւ յինէն. արդ եթէ ո՛չ ցուցանիցէք ինձ զերազն՝ և զմեկնութիւն նորա՝’ի կորո՛ւստ լինիցիք, և տունք ձեր յաւա՛ր լինիցին։

6. Ապա թէ զերազն՝ և զմեկնութիւն նորա ցուցանիցէք ինձ՝ պարգևս և տուրս բազումս՝ և պատի՛ւս առնուցուք յինէն. բայց միայն զերազն և զմեկնութիւն նորա պատմեցէ՛ք ինձ։

7. Պատասխանի՛ ետուն կրկին անգամ, և ասեն. Ասասցէ արքայ  զերազն ծառայից իւրոց, և զմեկնութիւն նորա պատմեսցուք։

8. Պատասխանի ետ արքայ և ասէ. Ճշմարտի՛ւ գիտեմ եթէ ժամավաճառ լինիք, զի տեսէք թէ բանն վերացաւ  յինէն։

9. Արդ՝ եթէ զերազն ո՛չ պատմիցէք ինձ, գիտեմ զի բան սուտ և զեղծուցանելի՝  միաբանեալ էք ասել առաջի իմ մինչև ժամանակն անցցէ. ասացէ՛ք ինձ զերազն իմ, և գիտացից եթէ և զմեկնութիւն նորա պատմելո՛ց էք ինձ։

10. Պատասխանի ետուն միւսանգամ քաղդեացիք առաջի թագաւորին՝ և ասեն. Ո՛չ գոյ մարդ’ի վերայ երկրի՝ որ զբա՛ն թագաւորի կարօղ է ցուցանել. զի ամենայն թագաւոր մեծ և իշխան, բան՝ զայդպիսի ո՛չ հարցանէ ցգէտ՝ և ցմոգ՝ և ցքաղդեայ.

11. զի բան զոր արքայ հարցանէ՝  ծա՛նր է. և ա՛յլ ոք չի՛ք որ պատմիցէ զայդ առաջի արքայի, բայց եթէ դիքն որոց ո՛չ է  բնակութիւն’ի մէջ ամենայն մսեղեաց։

12. Յայնժամ թագաւորն բարկութեամբ և սրտմտութեամբ բազմաւ ասաց կոտորել զամենայն իմաստունս Բաբելացւոց։

13. Եւ հրամանն ել, և իմաստունքն կոտորէին. և խնդրէին զԴանիէլ՝ և զբարեկամս նորա սպանանել։

14. Յայնժամ Դանիէլ խօսեցաւ խորհուրդ և խրատ ընդ Արիովքայ  դահճապետին արքային որ ելեալ կոտորէ՛ր զիմաստունս Բաբելացւոց՝ իշխա՛ն թագաւորին.

15. եհա՛րց զնա և ասէ. Վասն է՞ր ել հրամանդ այդ խիստ յերեսաց արքայի։  Եւ յայտնեաց զբանն Արիովք Դանիելի։

16. Եւ ասէ Դանիէլ. Մուտ և աղաչեա՛ զարքայն,  զի տացէ նմա ժամ. և զմեկնութիւն նորա պատմեսցէ թագաւորին։

17. Եւ եմուտ Դանիէլ’ի  տուն իւր. և Անանիայ և Ազարիայ և Միսայելի բարեկամաց իւրոց՝ եցո՛յց զբանն։

18. Եւ  խնդրէին գթութիւն յԱստուծոյ երկնից, զի մի՛ կորիցէ Դանիէլ՝ և բարեկամք իւր ընդ այլ իմաստունս Բաբելացւոց։

19. Յայնժամ Դանիելի’ի տեսլեան գիշերոյ յայտնեցաւ  խորհուրդն. և օրհնեաց զԱստուած երկնից Դանիէլ,

20. և ասէ. Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտենից մինչև յաւիտեանս. զի իմաստութիւն և հանճար և զօրութիւն՝ նորա՛ է.

21. և նա փոփոխէ զժամանակս՝ և զժամս. կացուցանէ զթագաւորս և փոփոխէ. տա՛յ իմաստութիւն իմաստնոց՝ և խորհուրդ խորհրդականաց.

22. ինքն յայտնէ զխորինս՝ և զգաղտնիս. գիտէ՛ որ կայ’ի խաւարի և լոյս ընդ նմա։

23. Զքէ՛ն Աստուած հարցն մերոց  գոհանամ և օրհնեմ. զի իմաստութիւն և զօրութիւն ետուր ինձ. և ծանուցեր ինձ որ ինչ  աղօթիւք խնդրեցաք մեք’ի քէն. և զտեսիլ թագաւորին ցուցեր ինձ։

24. Եւ եմո՛ւտ Դանիէլ առ Արիովք՝ զոր կացուցեալ էր թագաւորին կորուսանել  զիմաստունս Բաբելացւոց. և ասաց ցնա զիմաստունս Բաբելացւոց մի՛ կոտորեր. բայց  զիս տա՛ր առաջի թագաւորին, և ես պատմեցից զմեկնութիւնն թագաւորին։

25 Յայնժամ Արիովք փութապէ՛ս տարաւ զԴանիէլ առաջի թագաւորին, և ասէ ցնա. Գտի՛ այր մի յորդւոց գերութեանն Հրէաստանի, որ զմեկնութիւնն պատմեսցէ արքայի։

26. Պատասխանի ետ թագաւորն և ասէ ցԴանիէլ՝ որում անուն էր Բաղտասար. եթէ  կարօ՞ղ իցես պատմել ինձ զերազն զոր տեսի՝ և զմեկնութիւն նորա։

27. Պատասխանի՛ ետ Դանիէլ առաջի թագաւորին՝ և ասէ. Զխորհուրդդ զայդ զոր արքայ հարցանէ, ո՛չ է  իմաստնոց՝ և մոգուց՝ և գիտաց՝ և ըղձից՝ պատմել առաջի արքայի.

28. այլ գոյ Աստուած  յերկինս՝ որ յայտնէ զխորհուրդս. և եցո՛յց Նաբուքոդոնոսորայ արքայի՝ որ ինչ լինելոց է յաւուրս յետինս։ Երազն և տեսիլ գլխոյ քոյ յանկողնի քում, ա՛յս է արքայ։

29. Խորհուրդք քո մտայո՛յզ առնէին զքեզ յանկողնի քում, թէ զի՛նչ լինելոց է՛ յետ այսորիկ. և յայտնիչն խորհրդոց եցո՛յց քեզ զինչ լինելոց է։

30. Եւ ինձ՝ ո՛չ առ իմաստութեան ինչ՝ որ իցէ յիս քան յամենայն կենդանիս՝ յայտնեցաւ խորհուրդն. այլ վասն ցուցանելոյ արքայի զմեկնութիւնն, զի ծանիցես զխորհուրդս սրտի քոյ։

31. Դու ա՛րքայ տեսանէիր. և ահա պատկեր մի մե՛ծ պատկեր. և երեսք նորա և տեսիլ նորա ահագի՛ն յոյժ. և կա՛յր առաջի քո. ահաւո՛ր էր յոյժ պատկերն։

32. Որոյ գլուխն յոսկւոյ սրբոյ. ձեռքն և լանջքն և բազուկք իւր՝ արծաթիք. մէջք նորա և բարձք՝ պղնձիք .

33. և սրունքն՝ երկաթիք. և ոտքն՝ կէսն յերկաթոյ՝ և կէսն’ի խեցւոյ։

34. Հայէիր մինչև հատաւ վէմ առանց ձեռին՝ և եհար զպատկերն’ի վերայ երկաթեղէն և խեցեղէն ոտիցն՝ և մանրեա՛ց զնոսա’ի սպառ։

35  Յայնժամ առ հասարակ մանրեցան՝ խեցին և երկաթ, պղինձն և արծաթ՝ և ոսկին, և  եղեն իբրև զփոշի՛ կալոյ ամարայնոյ. և ա՛ռ զնոսա սաստկութիւն հողմոյ. և տեղի ո՛չ  գտանէր նոցա։ Եւ վէմն որ եհար զպատկերն՝ եղև լեառն մեծ, և ելից զամենայն երկիր։

36. Ա՛յս է երազն. և զմեկնութիւն նորա՝ ասասցո՛ւք առաջի արքայի։

37. Դու ես արքայ՝  արքայից արքայ. որում Աստուած երկնից թագաւորութիւն հզօր և պատուակա՛ն ետ,

38 և ընդ ամենայն տեղիս ուր բնակեալ են որդիք մարդկան. զգազանս վայրի՝ և զթռչունս երկնից՝ և զձկունս ծովու ետ’ի ձեռս քո. և կացոյց զքեզ տէ՛ր ամենայնի։ Դո՛ւ ես գլուխն ոսկի.

39. և զկնի քո յարիցէ ա՛յլ թագաւորութիւն խոնարհագոյն քան զքեզ. և թագաւորութիւնն երրորդ՝ որ է պղինձն՝ տիրեսցէ ամենայն երկրի։

40. Եւ թագաւորութիւնն չորրորդ՝ հզօր իբրև զերկաթ. զոր օրինակ երկաթ մանրէ և մալէ զամենայն, նոյնպէս մանրեսցէ՛ և մալեսցէ զամենայն։

41. Եւ զի տեսանէիր զոտսն և զմատունսն, կէս կողմն յերկաթոյ, և կէս կողմն’ի խեցւոյ. թագաւորութիւնն բաժանեալ լիցի. և յարմատոյ երկաթոյն եղիցի’ի նմա, զոր օրինակ տեսանէիր զերկաթն ընդ խեցին խառնեալ։

42. Եւ մատունք ոտիցն՝ կողմն մի յերկաթոյ, և կողմն մի’ի խեցւոյ. մի կողմն թագաւորութեանն հզօ՛ր կայցէ. և’ի նմանէ եղիցի ջախջախն.

43. զի տեսանէիր զերկաթն ընդ խեցին խառնեալ. եղիցին խառն’ի զաւակէ մարդկան, և’ի միմեանս ո՛չյարիցեն. զոր օրինակ ո՛չ խառնի երկաթ ընդ խեցի։

44. Եւ յաւուրս թագաւորացն այնոցիկ յարուսցէ Աստուած երկնից թագաւորութիւն՝ որ յաւիտեանս ո՛չ եղծանիցի. և թագաւորութիւն նորա ազգի այլում ո՛չ մնասցէ. մանրեսցէ և հոսեսցէ՛ զամենայն թագաւորութիւնս, և ինքն կացցէ՛ յաւիտեանս։

45. Որպէս տեսանէիր՝ զի’ի լեռնէն հատաւ  վէմն առանց ձեռին, և մանրեաց զխեցին և զերկաթ՝ զպղինձն և զարծաթ և զոսկի։  Աստուած մեծ եցո՛յց արքայի որ ինչ լինելոց է առ յապա. և ճշմարիտ է երազն՝ և հաւատարիմ մեկնութիւն նորա։

46. Յայնժամ արքայն Նաբուքոդոնոսոր անկա՛ւ’ի վերայ երեսաց իւրոց, և երկի՛ր եպագ Դանիելի. և զոհս և խունկս անուշութեան հրամայեաց մատուցանել նմա։

47. Պատասխանի ետ թագաւորն և ասէ ցԴանիէլ. Արդարև՝ Աստուածն ձեր՝ նա՛ է Աստուած աստուծոց՝ և Տէր տերանց՝ և Թագաւոր թագաւորաց, որ յայտնէ՛  զխորհուրդս. զի յայտնել կարացեր զխորհուրդդ զայդ։

48. Եւ մեծացո՛յց թագաւորն  զԴանիէլ, և պարգևս մեծամեծս և բազումս ետ նմա. և կացոյց զնա’ի վերայ աշխարհին  Բաբելացւոց, և իշխան նախարարացն. և’ի վերայ ամենայն իմաստնոցն Բաբելացւոց։

49. Եւ Դանիէլ խնդրեաց յարքայէ, և կացոյց’ի վերայ գործոց աշխարհին Բաբելացւոց՝  զՍեդրաք, Միսաք, և զԱբեդնագով. և Դանիէլ է՛ր’ի դրան արքային։