1․ Լուարո՛ւք զպատգամս զայս զոր խօսեցաւ Տէր ի վերայ ձեր տունդ Իսրայէլի. և ի վերայ ամենայն ազգաց զորս հանի յերկրէն Եգիպտացւոց։
2․ Բայց զձեզ ընտրեցի յամենայն ազգաց երկրի. վասն այնորիկ ի ձէնջ խնդրեցից զվրէժ ամենայն չարեա՛ց ձերոց։
3․ Թէ գնասցե՞ն ամենևին երկու ի միասին, թէ ոչ ճանաչիցեն զմիմեանս։
4․ Եթէ գոչիցէ՞ առեւծ յանտառէ՝ և ո՛չ իցէ որս արարեալ նորա. եթէ տայցէ՞ կորիւն առիւծու զձայն իւր ի մայրւոյ իւրմէ, և ո՛չ ինչ իցէ յափշտակեալ նորա։
5. Եթէ անկանիցի՞ թռչուն ի յերկիր առանց որսորդի. եթէ ճայթիցէ՞ որոգայթ ի վերայ երկրի՝ և ո՛չ ինչ իցէ ըմբռնեալ։
6. Եթէ հարկանիցի՞ փող ի քաղաքի, և ազգն ո՛չ խռովեսցի. եթէ իցե՞ն չարիք ի քաղաքի՝ և Տեառն չիցէ արարեալ։
7․ Վասն այնորիկ ո՛չ արասցէ Տէր Աստուած ի՛րս ինչ, եթէ ո՛չ յայտնեսցէ զխրատն ծառայից իւրոց մարգարէից։
8. Առե՛ւծ գոչիցէ՝ և ո՞վ իցէ որ ո՛չ սարսիցէ։ Տէր Աստուած խօսեցաւ՝ և ո՞վ իցէ որ ո՛չ մարգարէասցի։
9. Պատմեցէ՛ք ի գաւառս Ասորեստանեայց. և ի գաւառս երկրին Եգիպտացւոց, և ասացէ՛ք. Ժողովեցարո՛ւք ի լեառն Շամրնի, և տեսէ՛ք սքանչելիս բազումս ի մէջ նորա. և զբռնութիւն ի մէջ նորա։
10. Եւ ո՛չ ծանեաւ զլինելոց եղե՛ռն իւր՝ ասէ Տէր. որ գանձէին անօրէնութիւն և թշուառութիւն ի գաւառս իւրեանց։
11. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած ցՏիւրոս. Երկի՛րդ որ շուրջ զքև՛ է՝ աւերեսցի. և խորտակեսցի ի քէն ամենայն զօրութիւն քո, և յափշտակեսցի՛ն գաւառք քո։
12. Զի ա՛յսպէս ասէ Տէր. Զոր օրինակ թէ կարասցէ թափել հովիւ ի բերանո՛յ առիւծու՝ աքեա՛ցս երկուս, կամ բլթա՛կ մի ունկան. ա՛յնպէս զերծցին որդիքն Իսրայէլի որ բնակեալ են ի Սամարիա, դէմ յանդիման ազգին, և ի մէջ Դամասկացւոց։
13. Քահանայք լուարո՛ւք և վկայութիւն դի՛ք տանդ Յակովբայ՝ ասէ Տէր ամենակալ։
14. Զի յաւուր յայնմիկ յորժամ խնդրեցից զվրէժ ամպարշտութեանցն Իսրայէլի ի նմանէ, առից վրէժ և զսեղանոյն Բեթելայ. և փշրեսցին եղջեւրք սեղանոյն՝ և անկցին յերկիր։
15. Եւ խորտակեցից զապարանս թևաւորս, ի վերայ ամարաստուն ապարանիցն. և ապականեսցին ապարանքն փղոսկրեայք. և բազում և այլ ապարանք անկցին՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: