1․ Եւ ասասցէ. Լուարո՛ւք իշխանք տանն Յակոբայ, և մնացորդք տանն Իսրայէլի։ Ո՞չ ձե՛ր է գիտել զիրաւունս.
2․ որ ատեա՛յքդ զբարիս, և խնդրէք զչարիս. զերծանէք զմորթ նոցա ի նոցանէ, և զմարմին նոցա յոսկերաց իւրեանց։
3. Զոր օրինակ կերա՛ն զմարմինս ժողովրդեան իմոյ, և զմորթ նոցա մորթեցին ի նոցանէն. և զոսկերս նոցա փշրեցին. և յօշեցին զմարմինս նոցա իբրև ի կաթսայս, և զմիս նոցա իբրև ի պուտանս։
4․ Նո՛յնպէս աղաղակեսցեն առ Տէր՝ և ո՛չ լուիցէ նոցա. և դարձուսցէ զերեսս իւր ի նոցանէն ի ժամանակին յայնմիկ. փոխանակ զի չարչարեցին զնոսա ի գործս իւրեանց։
5. Ա՛յսպէս ասէ Տէր ի վերայ մարգարէիցն՝ որ մոլորեցուցանեն զժողովուրդ իմ. որ խածանեն ատամամբք իւրեանց, և քարոզեն նմա զխաղաղութիւն. և ո՛չ տուաւ ի բերան նոցա. և յարուցին ի վերայ նոցա պատերազմ։
6. Վասն այնորիկ գիշե՛ր լիցի ձեզ ի տեսլենէ, և նսեմասցի ձեզ յղձութենէ. մտցէ արեգակն ի վերայ մարգարէիցն, և խաւարեսցի ի վերայ նոցա տիւ։
7․ Եւ ամաչեսցեն երազատեսքն, և ծա՛ղր կայցեն իղձքն. և բամբասեսցեն զնոսա ամենեքեան. զի ո՛չ ոք իցէ որ լսիցէ նոցա։
8. Բայց ես լցա՛յ Հոգւով զօրութեամբ Տեառն, դատաստանաւ և զօրութեամբ. պատմել Յակոբու զամպարշտութիւնս նորա, և Իսրայէլի զմեղս նորա։
9․ Լուարո՛ւք զայս առաջնորդք տանդ Յակոբայ, և մնացորդք տանդ Իսրայէլի. որ անարգէք զիրաւունս, և թիւրէք զամենայն ուղորդս.
10. որ շինէք զՍիոն արեամբ, և զԵրուսաղէմ անիրաւութեամբ։
11. Առաջնորդք նորա կաշառօք դատէին, և քահանայք նորա վարձուք տային պատասխանի. և մարգարէք նորա արծաթո՛վ պատմէին զըղձութիւնս. և ի Տէր ապաստան լինէին և ասէին. Ո՞չ ապաքէն Տէր ընդ մե՛զ է՝ և ո՛չ եկեսցէ ի վերայ մեր չարիք։
12. Վասն այդորիկ ի ձե՛ր սակս, Սիոն արօրադի՛ր լիցի, և Երուսաղէմ իμրև զտաղաւար մրգապահաց, և լեառն տաճարին յանտա՛ռ մայրւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: