Գիրք` 38. Նաւում

Գլուխ 3

   
1. Ո քաղաք արեանց, ամենեւին սուտ՝ լի անիրաւութեամբ, որոյ զննեսցի որսդ։

2. Ձայն հարուածոյ, ձայն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց.

3. փայլիւն զինու, շողալ սուսերի, թաւալգլոր խաղալ վիրաւորաց, եւ ոչ գոյր չափ ազգաց նոցա. եւ տկարասցին ի մարմինս իւրեանց ի բազում պոռնկութենէ։

4. Պոռնիկ գեղապանձ՝ գլուխ կախարդաց, որ վաճառէր զազգս ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս՝ կախարդանաւք իւրովք։

5. Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր Աստուած ամենակալ. Եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսաւք քովք, եւ ցուցից ազգաց զամաւթ քո, եւ թագաւորութեանց՝ զանարգանս քո։

6. Եւ ընկեցից ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո. եւ արարից զքեզ խայտառակ։

7. Եւ եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ, զիջանիցէ եւ ասիցէ. Եղուկ դու Նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վասն քո, ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւն։

8. Պատրաստեա բաժին՝ կազմեա ջնար վիճակդ Ովնայ, որ բնակեալ է ի մէջ գետոց. եւ ջուրք շուրջ զնովաւ, որոյ սկիզբն ծով, եւ ջուրք՝ պարիսպ նորա։

9. Եթւովպացիք եւ Եգիպտոս զաւրութիւն նորա, եւ չիք չափ փախստեան նորա. եւ Լիբէացիք եղեն աւգնականք նորա։

10. Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ. եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա. եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն. Եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։

11. Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ի թշնամեաց քոց։

12. Եւ ամենայն ամուրք քո իբրեւ զդիտակ թզոյ, որ թէ շարժեսցի՝ անկցի ի բերան ուտելեաց։

13. Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քոյ. եւ կերիցէ հուր զնիգս քո։

14. Լից քեզ ջուր պաշարման եւ պնդեա զամուրս քո. մուտ ի կաւ՝ եւ կոխեա ընդ յարդի, եւ պնդեա քան զաղիւս։

15. Անդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. Եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծարաւեսցի իբրեւ զջորեակ։

16. Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից. դիմեաց ջորեակ՝ եւ թռեաւ.

17. խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ։ Ծագեաց արեւ՝ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր։

18. Վայ նոցա։  Նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզաւրս քո. չուեաց ազգ քո ի լերինս, եւ ոչ ոք էր որ մնայր։

19. Թարախեցան վէրք քո, եւ չիք բժշկութիւն բեկման քում. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծափս հարցեն ի վերայ բեկման քոյ, քանզի յո՞յր վերայ ոչչոգաւ չարութիւն քո հանապազ։