Տեսիլ չորրորդ։
1. Յամին ութուտասներորդի Նաբուքոդոնոսորայ արքայի, արա՛ր պատկեր ոսկի. բարձրութիւն նորա վաթսո՛ւն կանգուն, և լայնութիւն նորա կանգուն վեց. և կանգնեաց զնա’ի դաշտին Դէերայ յաշխարհին Բաբելացւոց։
2. Եւ արձակեաց ժողովել զզօրավարս, և զզօրագլուխս, և զկուսակալս, զպետս և զբռնաւորս և զգործակալս՝ և զամենայն իշխանս աշխարհաց գա՛լ’ի նաւակատիս պատկերին՝ զոր կանգնեաց արքայն Նաբուքոդոնոսոր։
3. Եւ ժողովեցան կուսակալք, զօրավարք և զօրագլուխք՝ պե՛տք և բռնաւորք. մեծամեծք՝ գործակալք, և ամենայն իշխանք աշխարհաց, գա՛լ’ի նաւակատիս պատկերին՝ զոր կանգնեա՛ց արքայն Նաբուքոդոնոսոր. և կային առաջի պատկերին զոր կանգնեաց արքայն Նաբուքոդոնոսոր։
4. Եւ քարո՛զ կարդայր զօրութեամբ և ասէր. Ձե՛զ ասի ազգք և ազինք և լեզուք.
5. յորժամ լսիցէք զձայն փողոյ, սրընկի, թմբկի, և քնարի, և տաւղի և զերգոց միաբանութեան, և զամենայն ազգաց արուեստականաց, անկանիջիք և երկիրպագանիջիք պատկերին զոր կանգնեաց Նաբուքոդոնոսո՛ր արքայ։
6. Եւ որ ո՛չ անկեալ երկի՛ր պագանիցէ՝ ’ի նմին ժամու ընկեսցի ի հնոցն հրո՛յն բորբոքելոյ։
7. Եւ եղև իբրև լուան ազգքն զձայն փողոյն՝ զսրընկին զտաւղի, և զնուագարանաց, և զամենայն ազգաց արուեստականաց, անկանէին ամենայն ազգքն և ազինք և լեզուք՝ և երկի՛ր պագանէին պատկերին ոսկւոյ զոր կանգնեաց արքայն Նաբուքոդոնոսոր։
8. Յայնժամ մատեան արք Քաղդեացիք՝ և եղեն չարախօս զՀրէից առ Նաբուքոդոնոսորայ,
9. և ասեն. Ա՛րքայ՝ յաւիտեա՛ն կեաց.
10. դու հրաման ետուր ամենայն մարդոյ՝ որ լսիցէ զձայն փողոյ՝ զսրընկի՝ և զքնարի՝ և զտաւղի՝ և զնուագարանաց. և զամենայն ազգաց արուեստականաց.
11. և որ ո՛չն անկեալ երկիրպագանիցէ պատկերին ոսկւոյ՝ անկցի’ի հնոց հրո՛յն բորբոքելոյ։
12. Արդ՝ ե՛ն աստ ա՛րք Հրէայք՝ զորս կացուցեր’ի վերայ գործոց աշխարհիս Բաբելացւոց, Սեդրաք, Միսաք, և Աբեդնագով. որ ո՛չ հնազանդեցան հրամանի քում ա՛րքայ. և զդիս քո ո՛չ պաշտեն, և պատկերիդ ոսկւոյ զոր կանգնեցեր՝ երկիր ո՛չ պագանեն։
13. Յայնժամ Նաբուքոդոնոսոր սրտմտութեամբ և բարկութեամբ հրամայեաց ածե՛լ զՍեդրաք, Միսաք, և զԱբեդնագով. և ածին առաջի թագաւորին։
14. Պատասխանի ետ Նաբուքոդոնոսոր՝ և ասէ ցնոսա. Թէ արդարև՞ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, զդի՛ս իմ ո՞չ պաշտիցէք՝ և պատկերին ոսկւոյ զոր կանգնեցի երկիր ո՞չ պագանիցէք։
15. Բայց արդ՝ եթէ պատրաստք լինիցիք, զի յորժամ լսիցէք զձայն փողոյ սրընկի և թմբկի և քնարի, և զմիաբանութիւն ամենայն ազգաց արուեստականաց, անկանիցիք և երկի՛ր պագանիցէք պատկերին զոր արարի. ապա թէ ո՛չ պագանիցէք երկիր՝’ի նմին ժամու անկանիցիք’ի հնո՛ց հրոյն բորբոքելոյ. և ո՞վ է Աստուած՝ որ փրկէ զձեզ’ի ձեռաց իմոց։
16. Պատասխանի ետուն՝ Սեդրաք, Միսաք, և Աբեդնագով. և ասեն ցարքայ Նաբուքոդոնոսոր. Ո՛չինչ է պիտոյ վասն բանիդ այդորիկ տալ քեզ պատասխանի.
17. զի է՛ մեր Աստուած յերկինս՝ զոր մե՛քն պաշտեմք. կարօղ է փրկել զմեզ’ի հնոցէ հրոյդ բորբոքելոյ, և’ի ձեռաց քոց արքայ՝ ապրեցուցանել զմեզ։
18. Ապա թէ ոչ՝ այս ինչ յայտնի՛ լիցի քեզ արքայ՝ զի զդիս քո մեք ո՛չ պաշտեմք, և պատկերիդ ոսկւոյ զոր կանգնեցեր՝ երկիր ո՛չ պագանեմք։
19. Յայնժամ Նաբուքոդոնոսոր լի՛ եղև սրտմտութեամբ. և գոյն երեսաց նորա շրջեցա՛ւ’ի վերայ Սեդրաքայ, Միսաքայ և Աբեդնագովի. և ասէ. Ջեռուցէ՛ք զհնոցն եւթնպատիկ, զի մինչև’ի վախճա՛ն այրեսցին։
20. Եւ արք հինգ՝ զօրաւո՛րք զօրութեամբ՝ կապեսցեն զՍեդրաք Միսաք և զԱբեդնագով՝ արկանե՛լ’ի հնոց հրոյն բորբոքելոյ ։
21. Յայնժամ արքն այնոքիկ կապեցան պատմուճանօք և վարտեօք, արտախուրակօք և զանկապանօք իւրեանց, և ընկեցան’ի մէջ հնոցի հրոյն բորբոքելոյ։
22. Զի հրաման թագաւորին սաստկանայր, և հնոցն բորբոքէր եւթնպատի՛կ առաւել յոյժ։
23. Եւ երեքեան նոքա՝ Սեդրաք, Միսաք, և Աբեդնագով, անկա՛ն’ի մէջ հնոցին կապեալք։
24. Գնային’ի մէջ հրոյն. օրհնէին և գովէին զՏէր Աստուած։
25. Յարեա՛ւ Ազարիա, և կաց յաղօթս ա՛յսպէս. եբա՛ց զբերան իւր’ի մէջ հրոյն՝ և ասէ.
26. Օրհնեա՛լ ես Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ է անուն քո յաւիտեանս.
27. զի արդա՛ր ես յամենայնի զոր ածեր’ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են. և ուղի՛ղ են ճանապարհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն։
28. Եւ իրաւունս ճշմարտութեան արարեր ըստ ամենայնի զոր արարեր մեզ, և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի։ Զի ճշմարտութեամբ և յիրաւի՛ ածեր զայս ամենայն վասն մեղաց մերոց.
29. զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինելն’ի քէն, և առաւել մեղաք յամենայնի.
30. և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք։ Ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք որպէս պատուիրեցեր մեզ՝ զի բարի լինիցի մեզ։
31. Եւ զամենայն զոր ածեր’ի վերայ մեր, ևզամենայն զոր արարեր մեզ՝ արդա՛ր դատաստանաւ արարեր։
32. Եւ մատնեցեր զմեզ’ի ձեռս թշնամեաց մերոց, անօրինաց խստաց և ապստամբողաց. և թագաւորի՝ անիրաւի և չարի՛ քան զամենայն երկիր։
33. Եւ արդ ո՛չ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնէից։
34. Այլ մի՛ մատներ զմեզ’ի սպառ վասն անուան քոյ, և մի՛ ցրեր զուխտ քո,
35. և մի՛’ի բացէ՛ առներ զողորմութիւնս քո’ի մէնջ։ Վասն Աբրահամու սիրելւոյ քոյ և վասն Իսահակայ ծառայի քոյ՝ և վասն Իսրայէլի սրբոյ քոյ.
36. որոց խոստացար բազմացուցանել զզաւակ նոցա իբրև զաստեղս երկնից, և իբրև զաւազ առ ափն ծովու։
37. Եւ արդ Տէր՝ նուաղեցա՛ք քան զամենայն ազգս. և եմք տառապեալք յամենայն երկրի այսօր վասն մեղաց մերոց։
38. Եւ ո՛չ գոյ’ի ժամանակի յայսմիկ իշխան՝ մարգարէ՝ և առաջնորդ. ո՛չ ողջակէզք և ո՛չ զոհք, և ո՛չ պատարագք և ո՛չ խունկք. և ո՛չ տեղի տալոյ երախայրիս առաջի քո,
39. և գտանել զողորմութիւն։ Այլ անձամբք բեկելովք՝ և հոգւովք տառապանաց ընդունելի լիցուք
40. իբրև զողջակէզս խոյոց և զուարակաց. և իբրև զբիւրաւորս գառանց պարարտաց. ա՛յնպէս եղիցի պատարագս մեր այսօր առաջի քո լինել կատարեալ զկնի քո, զի չի՛ք ամօթ յուսացելոցս’ի քեզ։
41. Եւ արդ գամք զհետ քո ամենայն սրտիւք մերովք, և երկնչիմք մեք’ի քէն, և խնդրեմք զերեսս քո.
42. մի՛ յամօթ առներ զմեզ. այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում, և ըստ բազում ողորմութեան քում։
43. Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչելեաց քոց. և տո՛ւր փառս անուան քում Տէր։
44. Եւ յամօ՛թ լիցին ամենեքեան ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեան իւրեանց. և զօրութիւն նոցա խորտակեսցի՛։
45. Եւ ծանիցեն զի դո՛ւ ես Տէր Աստուած միայն, և փառաւորեալ’ի վերայ ամենայն տիեզերաց։
46. Եւ ո՛չ դադարէին որք արկին զնոսա սպասաւուրք թագաւորին՝ զհնոցն բորբոքելոյ, նաւթի՛ւ և ձիթով և վշով և որթով ։
47. Եւ ելանէր դիզանայր բոցն’ի վերոյ քան զհնոցն’ի քառասուն և յինն կանգուն.
48. և շրջէր պատէր շուրջ զհնոցաւն. և այրէր զորս գտանէր’ի Քաղդէացւոց անտի։
49. Եւ հրեշտակ Աստուծոյ էջ եկաց ընդ Ազարիանս’ի հնոցի անդ, և թօթափեաց զբոց հրոյն’ի հնոցէ անտի։
50. Եւ արար’ի մէջ հնոցին իբրև զհողմ որ ցօղագին շնչիցէ, և ո՛չ մերձենայր ամենևին հուրն’ի նոսա, ո՛չ տրտմեցուցանէր և ո՛չ նեղէր զնոսա։
51. Յայնժամ երեքեան իբրև’ի միոջէ բերանոյ, օրհնէին և գովէին և փառաւո՛ր առնէին զԱստուած’ի մէջ հնոցին՝ և ասէին .
52. Օրհնեալ ես դու Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ և առաւել բարձրացեալ յաւիտեանս. և օրհնեալ է անուն սուրբ փառաց քոց. գովեալ և ա՛։
53. Օրհնեալ ես’ի տաճարի փառաց սրբութեան քոյ, գովեալ և։
54. Օրհնեալ ես’ի վերայ աթոռոց արքայութեան քոյ. գովեալ և ա՛։
55. Օրհնեալ ես որ հայիս յանդունդս, և նստիս ի քրովբէս, գովե՛։
56. Օրհնեալ ես՝ որ նստիս’ի հաստատութեան երկնից, գովեալ և։
57. Օրհնեցէ՛ք ամենայն գործք Տեառն զՏէր. օրհնեցէ՛ք և բա՛րձր արարէք զնա յաւիտեան։
58. Օրհնեցէ՛ք երկինք զՏէր, օրհ՛։
59. Օրհնեցէ՛ք հրեշտակք Տեառն զՏէր օրհնե՛։
60. Օրհնեցէ՛ք ջուրք ամենայն որ’ի վերոյ քան զերկինս օրհ՛։
61. Օրհնեցէ՛ք ամենայն զօրութիւնք Տեառն։
62. Օրհնեցէ՛ք արև և լուսին զՏէր. օրհ՛։
63. Օրհնեցէ՛ք ամենայն աստեղք երկնից զՏէր. օրհ՛։
64. Օրհնեցէ՛ք ամենայն անձրևք և ցօղք զՏէր. օրհ՛։
65. Օրհնեցէ՛ք ամենայն հողմք զՏէր. օրհնե՛։
66. Օրհնեցէ՛ք հուր և տապ զՏէր. օրհնեցէք, և։
67. Օրհնեցէ՛ք ցուրտ և սառն զՏէր. օրհնե՛։
68. Օրհնեցէ՛ք եղեամն և ձիւն զՏէր. օրհնե՛։
71. Օրհնեցէ՛ք տիւք և գիշերք զՏէր. օրհ՛։
72. Օրհնեցէ՛ք լոյս և խաւար զՏէր. օրհնեցէ՛։
73. Օրհնեցէ՛ք ամպք և փայլատակունք զՏէր. օրհ՛։
74. Օրհնեցէ՛ք երկիր զՏէր. օրհնեցէք և բարձ՛։
75. Օրհնեցէ՛ք լերինք և բարձունք զՏէր. օրհն՛։
76. Օրհնեցէ՛ք ամենայն բոյսք երկրի զՏէր. օրհ՛։
77. Օրհնեցէ՛ք աղբեւրք զՏէր. օրհնե՛։
78. Օրհնեցէ՛ք ծով և գետք զՏէր. օրհնեցէք և։
79. Օրհնեցէ՛ք կէտք և ամենայն կայտառք որ’ի ջուրս զՏէր. օրհ՛։
80. Օրհնեցէ՛ք թռչունք երկնից զՏէր. օրհ՛։
81. Օրհնեցէ՛ք ամենայն գազանք՝ և անասուն զՏէր. օրհ՛։
82. Օրհնեցէ՛ք որդիք մարդկան զՏէր. օրհնե՛։
83. Օրհնեսցէ՛ Իսրայէլ զՏէր. օրհնես՛։
84. Օրհնեցէ՛ք քահանայք զՏէր. օրհնեցէք և։
85. Օրհնեցէ՛ք ծառայք Տեառն զՏէր. օրհնեց։
86. Օրհնեցէ՛ք հոգիք և շունչք արդարոց զՏէր. օրհ՛։
87. Օրհնեցէ՛ք սուրբք և խոնարհք սրտիւք զՏէր. օրհ՛։
88. Օրհնեցէ՛ք Անանիա՝ Ազարիա՝ և Միսայէլ զՏէր. օրհնեցէ՛ք և բա՛րձր արարէք զնա յաւիտեան։ Զի փրկեա՛ց զմեզ’ի դժոխոց, և’ի ձեռաց մահու ապրեցոյց զմեզ. և փրկեաց զմեզ’ի հնոցէս, և’ի միջոյ բորբոքեալ բոցոյս, և’ի միջոյ հրոյս փրկեաց զմեզ։
89. Գոհացարո՛ւք զՏեառնէ, զի քաղցր է զի յաւիտեան է ողորմ նորա։
90. Օրհնեցէ՛ք ամենայն պաշտօնեայք Տեառն զԱստուածն աստուծոց, օրհնեցէ՛ք և գոհացարո՛ւք, զի յաւիտեա՛ն է ողորմ նորա։
91. Եւ Նաբուքոդոնոսոր իբրև լուաւ զօրհնութիւնս նոցա՝ զարմացաւ. յարեաւ տագնապաւ՝ և ասէ ցմեծամեծս իւր. Ո՞չ արս երիս կապեալս արկաք’ի մէջ հրոյն։ Եւ ասեն ցթագաւորն. Այո՛ արդա՛ր ասես արքայ։
92. Եւ ասէ թագաւորն. Այլ ես տեսանեմ արս չո՛րս արձակս, և գնան’ի մէջ հրոյն. և ապականութիւն ինչ՝ ո՛չ գոյ’ի նոսա. և տեսիլ չորրորդին նմա՛ն է որդւոյ Աստուծոյ։
93. Յայնժամ մատեաւ Նաբուքոդոնոսոր’ի դուռն հնոցին հրո՛յն բորբոքելոյ. և ասէ. Սեդրաք՝ Միսաք՝ և Աբեդնագով՝ ծառայք Աստուծոյ բարձրելոյ, ելէ՛ք և եկա՛յք։ Եւ ելին Սեդրաք՝ Միսաք՝ և Աբեդնագով’ի միջոյ հրոյն։
94. Եւ ժողովեցան նախարարքն և կուսակալք՝ և զօրավարքն և զօրաւորք թագաւորին. և տեսանէին զարսն զի ո՛չ տիրեաց հուրն’ի մարմինս նոցա, և հեր գլխոյ նոցա ո՛չ խանձատեցաւ, և վարտիք նոցա ո՛չ այլագունեցան, և հոտ հրոյ ո՛չ գոյր’ի նոսա։
95. Եւ երկի՛ր եպագ թագաւորն առաջի նոցա Տեառն։ Եւ պատասխանի ետ Նաբուքոդոնոսոր՝ և ասէ. Օրհնեա՛լ է Աստուած Սեդրաքայ, Միսաքայ, և Աբեդնագովի. որ առաքեաց զհրեշտակ իւր և փրկեա՛ց զծառայս իւր զի յուսացան’ի նա, և զբան թագաւորի անարգեցին. և մատնեցին զմարմինս իւրեանց’ի հուր. զի մի՛ պաշտեսցեն և մի՛ երկի՛ր պագանիցեն ամենայն աստուածոց, բայց միայն Աստուծոյ իւրեանց։
96. Եւ արդ ե՛ս տամ հրաման. ամենայն ազգք և ազինք և լեզուք, որ խօսիցին հայհոյութիւն զԱստուծոյ Սեդրաքայ Միսաքայ և զԱբեդնագովի՝’ի կորո՛ւստ մատնեսցին, և տունք նոցա’ի յափշտակութիւն. զի ո՛չ գոյ ա՛յլ աստուած՝ որ կարօղ իցէ ա՛յնպէս փրկել։
97. Յայնժամ թագաւորն առաւե՛լ շքեղացոյց զՍեդրաք Միսաք և զԱբեդնագով յերկրին Բաբելացւոց, և բարձրացոյց զնոսա. և աղաչեաց լինել նոցա իշխան ամենայն Հրէիցն որ էին’ի թագաւորութեան նորա։
Տեսիլ հինգերորդ։
98. Նաբուքոդոնոսոր արքայ, առ ամենայն ազգս և լեզուս որ բնակեալ են յամենայն երկրի, խաղաղութիւն բազմասցի ձեզ ։
99. Զնշանս և զարուեստս զոր արա՛ր ընդ իս Բարձրեալն՝ հաճո՛յ թուեցաւ առաջի իմ պատմել ձեզ,
100. թէ ո՞րպէս մեծամեծք՝ և զօրաւո՛րք են. արքայութիւն նորա արքայութիւն յաւիտենից, և իշխանութիւն նորա ազգաց յազգս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: