Գիրք` 33. Ամովս

Գլուխ 4

   
1․ Լուարո՛ւք զբան Տեառն երինջք Բասանու՝ որ էք ի լերինս Շամրնի. որ զրկէք զաղքատս, և առ ոտն հարկանէք զտնանկն. որ ասէիք ցտեարս ձեր. Մատուցէ՛ք մեզ գինի զի արբցուք։

2. Երդնո՛ւ Տէր ի սրբութիւնս իւր. եթէ ահա աւուրք եկեսցեն ի վերայ ձեր, և առցեն զձեզ զինուք, և զդոսա որ ընդ ձեզդ են արկցեն ի սա՛նս ջեռուցեալս։

3. Եւ ելանիցէք մերկք միմեա՛նց դէմ ընդդէմ, և անկանիցիք ի լերինն Ռեմանայ՝ ասէ Տէր։

4. Մտէ՛ք ի Բեթէլ՝ և ամպարշտեցայք, և ի Գաղգաղա յաճախեցէ՛ք ամպարշտել. և մատուցէ՛ք զզոհս ձեր ընդ առաւօտս, և յերիր աւուր զտասանորդս ձեր։

5. Ընթեռնոյին օրէնս արտաքոյ, և կոչէին խոստովանութիւնս. պատմեցէ՛ք թէ՛ զայս սիրեցին որդիքն Իսրայէլի՝ ասէ Տէր։

6․ Եւ ես արկի՛ զձեւք ցաւ ատամանց յամենայն քաղաքս ձեր, և կարօտութիւն հացի յամենայն տեղիս ձեր. և ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։

7. Եւ արգելի՛ ի ձէնջ զանձրև՝ երիւք ամսօք յառաջ քան զկութս. ի մի քաղաք տեղացից, և ի միւս քաղաք ո՛չ տեղացից. մի վիճակ թացից՝ և ի միւսն յորում ո՛չ տեղացից՝ ցամաքեսցի՛։

8. Եւ ժողովեսցին երկու և երեք քաղաք ի մի քաղաք ըմպել ջուր, և մի՛ յագեսցին. և ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։

9 .Հարի՛ զձեզ տապով, և արկի՛ զձեւք դալուկն. և յաճախեցէք ի պարտէզս ձեր, և յայգիս և ի թզենիս ձեր՝ և ի ձիթենիս. և եկեր թրթուր. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։

10. Առաքեցի ի վերայ ձեր մա՛հ ի ճանապարհին Եգիպտացւոց, և կոտորեցի սրով զերիտասարդս ձեր հանդերձ գերութեամբ երիվարաց ձերոց. և ծախեցի զբանակս ձեր հրով բարկութեան իմոյ. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։

11. Կործանեցի՛ զձեզ՝ որպէս կործանեաց Աստուած զՍոդոմ և զԳոմոր. և եղերուք իբրև զխանձող զերծեալ ի հրոյ. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։

12. Վասն այնորիկ ա՛յսպէս արարից զքեզ Իսրայէլ. բայց զի ա՛յսպէս առնելոց եմ զքեզ՝ պատրաստեա՛ կարդա՛լ զանուն Տեառն Աստուծոյ քոյ Իսրայէլի։

13. Զի ահաւասիկ ե՛ս եմ որ հաստատեմ զերկինս, և հաստատեմ զհողմս. և պատմէ ի մէջ մարդկան զօծեալ իւր. առնէ առաւօտ և մէգ, և ելանէ ի վերայ բարձանց երկրի. Տէր Աստուած ամենակալ անուն է նորա։