1 ալիփ Զիա՞րդ շլացաւ ոսկին. այլագունեաց արծաթն սպիտակ. հալեցան սփռեցան ականք նոցա ‘ի գլուխ անցից ճանապարհաց նոցա ։
2 բեթ Որդիք Սիոնի պատուականք, որ առաւել քան զականս պատուականս. զիա՞րդ համարեցան ի բրև ամանք խեցեղէնք ձեռագործք որդւոց բրտից ։
3 գամիլ Մերկացուցին ի բրև վիշապք զստինս իւրեանց, և դիեցուցին զկորիւնս իւրեանց. Եղեն ուստերք ժողովրդեան իմոյ ‘ի տանջանս հարուածոց, զի չի՛ք նոցա բժշկութիւն. և տառապեցան ի բրև ջայլամունք յանապատի։
4 դալէթ Կցեցան լեզուք դիեցիկ մանկանց ‘ի քիմս իւրեանց ‘ի ծարաւս իւրեանց. տղայք հա՛ց խնդրեցին, և ո՛չ ոք էր որ բրդէր նոցա։
5 հէ Որ ուտէին զկերակուր՝ եղծա՛ն ‘ի վերայ անցից ճանապարհաց. որ ‘ի գիրկս գրգեալք և գգուեալք էին, գիրկս արկեալ աղ բևաց թաթաւեալ թաւալէին։
6 վաւ Բազմացա՛ւ անիրաւութիւն դստեր ժողովրդեան իմոյ, քան զանօրէնութիւնս Սոդոմայ կործանելոյ. ‘ի ճեպս ‘ի փոյթս յառնէին. և ո՛չ ուրեք էր վաստակ ձեռաց իւրեանց։
7 զէ Սր բեցա՛ն ուխտաւորք նոցա, ի բրև զձիւն սպիտակացան. ի բրև զկա՛թն զտեցան, ի բրև զականս շափիղայ ‘ի հատուցման իւրեանց։
8 խէթ Թխացա՛ն քան զածուխ տեսիլք իւրեանց՝ և ո՛չ ոք ճանաչէր զնոսա, զի դնէին յանցս ճանապարհաց. մածեալ էր մորթ նոցա յոսկերս նոցա. բրտացա՛ն նոքա, և եղեն ի բրև զփայտ չորացեալ։
9 տեթ Գեղեցի՛կ էին վիրաւորքն դիականց անկելոց ‘ի սրոյ, քան զանկեալսն ‘ի սովոյ. երթային վիրաւորք ազգք ազգք յարանց ։
10 յոդ Ձեռք կանանց ողորմածաց եփեցին զմանկունս իւրեանց, և եղև նոցա ‘ի կերակուր, առ ‘ի բեկումն դստեր ժողովրդեան իմոյ։
11 քափ Ա՛ծ և կատարեաց Տէր զսրտմտութիւն բարկութեան իւրոյ. եհե՛ղ զսրտմտութիւն բարկութեան իւրոյ, և բոր բոքեցոյց հուր ‘ի Սիոն, և եկե՛ր զհիմունս նորա։
12 լամէթ Ո՛չ հաւատացին թագաւորք ամենայն երկրի որ բնակեալ էին ընդ տիեզերս, եթէ մտցէ թշնամի ընդ դրունս Երուսաղեմի։
13 մէմ ‘Ի մեղս մարգարէիցն իւրեանց, և ‘ի մեղս քահանայիցն իւրեանց, որ հեղոյին զարի՛ւն արդարոցն ‘ի միջի իւրեանց։
14 նուն Շարժեցա՛ն սասանեցան զօրութիւնք նոցա յելս ճանապարհաց. պղծեցան թաթաւեցան յարեան մեռելոտւոց. զի ո՛չ կարէին զհանդերձս նոցա անարատ հանել ‘ի նոցանէ։
15 սամքաթ ‘Ի բա՛ց կացէք՝ պի՛ղծս կարդացէք զնոսա. ‘ի բա՛ց կացէք, ‘ի բա՛ց կացէք, մի՛ մերձենայք՝ զի շարժեցա՛ն բոր բոքեցան. ասացէ՛ք ‘ի հեթանոսս՝ զի մի՛ ևս յաւելցին բնակիլ ‘ի նոսա։
16 էյ Կենդանութեամ բ մերով նուաղեցին աչք մեր յօգնականութենէ մերմէ. զի տարապարտո՛ւց կացուցեալ էր մեր զնոսա դէտս ‘ի սնոտիս։
17 փէ Երեսք Տեառն բաժանեալ են ‘ի նոցանէ, և ո՛չ ևս յաւելցի հայել ‘ի նոսա. երեսք քահանայից ակն ո՛չ առին ծերոց. ո՛չ ողորմեցան ‘ի վերայ տղայոց նոցա. դէ՛տ ակն կալեալ հայէաք յազգս որ ո՛չ փրկէին զմեզ.
18 ծադէ որսացան զմեզ, փոքր մեւս ևս սատակել ջնջեալ էր զմեզ ‘ի քաղաքաց մերոց։ Հաս ժամ, հասեալ է ժամանակ, կատարեցան աւուրք մեր, լցան ժամանակք։
19 կոփ Թեթևացան հալածիչք մեր ‘ի վերայ լերանց. ի բրև զարծուիս երկնի՛ց ‘ի վերայ լերանց բարձանց ճախրեցին, և յանապատի ‘ի դարան մտեալ պաշարեցին զմեզ։
20 ռէշ Հոգի երեսաց մերոց Տէր Քրիստոս, պատեցան զնովաւ յապականութեան իւրեանց. մինչդեռ մեք խորհէաք թէ ընդ հովանեա՛ւ նորա նստցուք և կեցցուք ‘ի մէջ հեթանոսաց։
21 շին Ցնծա՛ դու և ուրա՛խ լեր դուստր Եդոմայեցւոց. որ բնակեալդ ես յերկրիդ Աւստացւոց. եկեսցէ բաժակս այս ‘ի վերայ քո. յարիցես և ար բցես, ար բեսցիս և անդրէ՛ն դարձուսցես։
22 թաւ Պակասեցին անօրէնութիւնք քո Սիոն, և ո՛չ ևս յաւելցէ խրատել զքեզ. ա՛յց արար անօրէնութեանդ քոյ դուստր Եդոմայ. յայտնեաց զամենայն ամպարշտութիւնս քո
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: