1․ Ե՛ս Նաբուքոդոնոսոր՝ ուրա՛խ էի’ի տան իմում և զուարճացեալ։
2․ Երա՛զ տեսի՝ և զարհուրեցոյց զիս, և խռովեցայ յանկողնի իմում. և տեսիլ գլխոյ իմոյ տագնապեա՛ց զիս։
3․ Եւ տուաւ հրաման յինէն ածել առաջի իմ զամենայն իմաստունս Բաբելացւոց, զի զմեկնութիւն երազոյն ցուցցեն ինձ։
4․ Եւ մտին առաջի իմ գէ՛տք՝ և մոգք՝ և իղձք՝ և քաղդեայք. և զերազն իմ ասացի առաջի նոցա. և զմեկնութիւն նորա ո՛չ ցուցին ինձ.
5․ մինչև եկն Դանիէլ՝ որում անուն էր Բաղտասար՝ ըստ անուան աստուծոյ իմոյ. զի Հոգի Սուրբ Աստուծոյ գոյ’ի նմա։ Ցոր և ասացի,
6․ թէ Բաղտասար իշխան՝ գիտեա՛ զոր ես տեսի. գիտեմ եթէ Հոգի Սուրբ Աստուծոյ գոյ’ի քեզ, և ամենայն խորհուրդք ո՛չ ծածկին ի քէն. արդ լո՛ւր դու զտեսիլ երազոյն իմոյ զոր տեսի, և զմեկնութիւն նորա ասասցե՛ս ինձ։
7․ Տեսանէի յանկողնի իմում, և ահա ծա՛ռ մի’ի մէջ երկրի. և բարձրութիւն նորա բազում յոյժ։
8․ Մեծացաւ ծառն և զօրացաւ, և բարձրութիւն նորա եհա՛ս մինչև յերկինս, և լայնութիւն նորա’ի ծագս ամենայն երկրի։
9․ Տերև նորա գեղեցիկ, և պտուղ նորա բազում. և կերակուր ամենայնի’ի նմա.’ի ներքոյ նորա բնակեալ էին գազանք վայրի. և յոստս նորա հանգուցեալ էին թռչունք երկնից. և’ի նմանէ կերակրէր ամենայն մարմին։
10․ Տեսանէի’ի տեսլեան գիշերոյ յանկողնի իմում, և ահա զուարթուն և սուրբ իջանէր յերկնից.
11․ և բարբառէր զօրութեամբ՝ և ասէր ա՛յսպէս. Հատէ՛ք զծառդ՝ և քշտեցէ՛ք զոստս դորա. թօթափեցէ՛ք զտերև դորա, և զպտուղ դորա ցրուեցէք. շարժեսցին գազանքդ’ի ներքոյ դորա, և թռչունքդ յոստս դորա։
12․ Բայց զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի, երկաթապատ և պղնձապատ’ի դալար վայրի՝ և’ի ցօղոյ երկնից հանգիցէ. և ընդ գազանս անապատի բաժին դորա, և’ի խոտ երկրի.
13․ սիրտ նորա’ի մարդկանէ փոխեսցի, և սիրտ գազանաց տացի նմա. և եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ նորա։
14․ Մեկնութեամբ զուարթնո՛յ է բանս. և պատգամ սրբո՛ց է հարցուածս. զի ծանիցեն կենդանիք՝ եթէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան, և ում կամի տացէ զնա. և զարհամարհն’ի մարդկանէ յարուցանէ’ի վերայ նորա։
15․ Ա՛յս է երազնզոր տեսի ե՛ս Նաբուքոդոնոսոր արքայ։ Եւ դու Բաղտասար՝ ասա՛ ինձ զմեկնութիւն նորա. զի ամենայն իմաստունք թագաւորութեան իմոյ ո՛չ կարացին ցուցանել ինձ զմեկնութիւն նորա. այլ դու Դանիէլ կարօղ ես՝ զի Հոգի Սուրբ Աստուծոյ գո՛յ’ի քեզ։
16․ Յայնժամ Դանիէլ՝ որում անուն էր Բաղտասար՝ հիացաւ իբրև ժամ մի և խորհուրդք նորա խռովեցուցանէին զնա։ Պատասխանի ետ թագաւորն՝ և ասէ ցնա. Բա՛ղտասար, երազն և մեկնութիւն նորա մի՛ տագնապեցուցանեն զքեզ։ Ետ պատասխանի Բաղտասար՝ և ասէ. Տէ՛ր՝ երազն ատելեաց քոց, և մեկնութիւն նորա թշնամեաց քոց։
17․ Ծառն զոր տեսանէիր մեծացեալ և զօրացեալ, որոյ բարձրութիւնն հասանէր յերկինս, և լայնութիւն նորա յամենայն երկիր.
18․ տերև նորա գեղեցիկ, և պտուղ նորա բազում, և կերակուր ամենայնի՛’ի նմա.’ի ներքոյ նորա բնակեալ էին գազանք անապատի, և յոստս նորա հանգուցեալ թռչունք երկնից.
19․ դո՛ւ ես արքայ։ Զի մեծացար և զօրացար, և մեծութիւն քո բարձրացաւ եհա՛ս մինչև յերկինս. և տէրութիւն քո’ի ծագս ամենայն երկրի։
20․ Եւ զի տեսանէիր արքայ՝ զի զուարթունն և սուրբ՝ իջանէ՛ր յերկնից՝ և ասէր. Կտրեցէ՛ք զծառդ և ապականեցէ՛ք զդա. բայց զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի. երկաթապատ և պղնձապատ, և’ի դալա՛ր վայրի՝ և’ի ցօղոյ երկնից հանգիցէ. և ընդ գազանս անապատի բաժին նորա, մինչև եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ նորա։
21․ Ա՛յս է մեկնութիւն նորա արքայ։ Եւ դատաստանք Բարձրելոյն հասեալ’ի վերայ տեառն իմոյ արքայի .
22․ և զքեզ հալածեսցեն’ի մարդկանէ. և ընդ գազանս անապատի՛ եղիցի բնակութիւն քո. և խոտ իբրև արջառոյ ջամբեսցեն քեզ, և’ի ցօղոյ երկնից հանգիցես. և եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ քո, մինչև ծանիցես թէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան. և ում կամի, տացէ զնա։
23․ Եւ զի ասաց՝ թէ թողէ՛ք զշառաւիղ արմատոյ ծառոյն. թագաւորութիւն քո քե՛զ մնայ, մինչև ծանիցես զիշխանութիւն երկնաւորին։
24․ Վասն այդորիկ ա՛րքայ, խրա՛տ իմ հաճոյ թուեսցի քեզ. և զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր, և զանօրէնութիւնս քո գթովք տնանկաց. թերևս երկայնամիտ լիցի’ի վերայ յանցանաց քոց Աստուած։
25․ Այս ամենայն եկն եհա՛ս’ի վերայ Նաբուքոդոնոսորայ արքայի
26․ յետ երկոտասան ամսոյն, մինչդեռ’ի վերայ տաճարի թագաւորութեան իւրոյ ճեմէր’ի Բաբելոն։
27․ Խօսել սկսաւ թագաւորն՝ և ասէ. Ո՞չ այս՝ ա՛յն մեծ Բաբելոն է զոր ե՛սն շինեցի’ի տուն թագաւորութեան հաստատութեամբ զօրութեան իմոյ՝’ի պատիւ փառաց իմոց։
28․ Եւ մինչդեռ բանքն’ի բերա՛ն էին թագաւորին, ձայն եղև յերկնից և ասէ. Քե՛զ ասեմ Նաբուքոդոնոսո՛ր արքայ. թագաւորութիւն քո անցեալ է’ի քէն.
29․ և’ի մարդկանէ հալածեսցեն զքեզ, և ընդ գազանս անապատի բնակութիւն քո, և խո՛տ իբրև արջառոյ ջամբեսցեն քեզ. և եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ քո, մինչև ծանիցես՝ թէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան, և ում կամի տացէ զնա։
30․ Ի նմին ժամու բանն կատարեցա՛ւ’ի վերայ Նաբուքոդոնոսորայ. և’ի մարդկանէ հալածեցաւ, և խոտ՝ իբրև արջա՛ռ ուտէր. և’ի ցօղոյ երկնից մարմին նորա ներկա՛ւ, մինչև վարսք նորա իբրև զառիւծուց մեծացան, և եղնգունք նորա իբրև զթռչնոց։
31․ Եւ յետ կատարածի աւուրցն, ե՛ս Նաբուքոդոնոսոր՝ զաչս իմ յերկինս համբարձի, և միտք իմ առ ի՛ս դարձան. և զԲարձրեալն օրհնեցի, և զկենդանին յաւիտենից գովեցի և փառաւորեցի. զի իշխանութիւն նորա իշխանութիւն յաւիտենական. և տէրութիւն նորա ազգաց յազգս։
32․ Եւ ամենայն բնակիչք երկրի իբրև զոչինչ համարեցան։ Ըստ կամաց իւրոց առնէ’ի զօրութեան երկնից, և’ի բնակութեան երկրի. և չի՛ք որ ընդդէմ դառնայցէ ձեռին նորա և ասիցէ թէ զինչ գործեցեր։
33․ Ի նմին ժամանակի միտք իմ առ ի՛ս դարձան, և’ի պատիւ թագաւորութեան իմոյ եկի. և կերպարանք իմ առ ի՛ս դարձան. և իշխանք իմ և մեծամեծք իմ խնդրեցին զիս. և անդրէն’ի թագաւորութիւն իմ հաստատեցայ. և մեծութիւն առաւե՛լ յաւելաւ ինձ։
34․ Արդ ես Նաբուքոդոնոսոր օրհնե՛մ և առաւե՛լ բարձրացուցանեմ, և փառաւո՛ր առնեմ զԱրքայն երկնից. զի ամենայն գործք նորա
ճշմարի՛տ են, և շաւիղք նորա իրաւունք. և զամենեսին ոյք գնան ամբարտաւանութեամբ՝ կարօ՛ղ է խոնարհեցուցանել
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: