ԱՂՕԹՔ ԵՐԵՄԻԱՅ ՄԱՐԳԱՐԷԻ։
1․ Յիշեա՛ Տէր որ ինչ անցք անցին ընդ մեզ. նայեա՛ց և տե՛ս զնախատինս մեր։
2․ Ժառանգութիւն մեր դարձաւ յօտարութիւն, և բնակութիւն մեր ‘ի նշդեհութիւն ։
3․ Ո՛ր բ մնացաք մեք՝ և ո՛չ գոյր մեր հայր. մարք մեր ի բրև այրիք ‘ի ժամանակաց մերոց։
4․ Զջուր մեր գնո՛յ ար բաք. և փայտն մեր առանց փոխանակի
5․ եկն ‘ի վերայ պարանոցի մերոյ։ Հալածակա՛ն եղեաք, և ո՛չ գտաք հանգիստ։
6․ Ձեռնաձի՛գ եղեն Եգիպտացիքն՝ և ոչ Ասորեստանեայքն յագեցուցանել հացիւ։
7․ Հարքն մեր մեղան, և չի՛ք ուրեք ‘ի միջի. և մեղք հարցն այն ընդ մեզ ելին։
8․ Ծառայք տիրեցին մեզ. և այն որ փրկէրն զմեզ ‘ի ձեռաց նոցա՝ չի՛ք ‘ի միջի։
9․ Եկա՛յք համ բարս ‘ի ներքս արասցուք յերեսաց սրոյն անապատի։
10․ Մորթք մեր կարկամեցա՛ն ի բրև զթոնիր հնացեալ յերեսաց բարկութեան սովոյն։
11․ Զկանայս խայտառակեցին ‘ի Սիոն, և զկուսանս ‘ի քաղաքս Յուդայ։
12․ Զծերս կախեցին զ բութաց, և ‘ի պառաւունս ո՛չ խնայեցին։
13․ Ընտիր ընտիրքն զձայն բարձեալ կականէին, և երիտասարդքն զփայտի հարեալ տկարացան։
14․ Ծերք ‘ի գրոց մեկնեցան, և ընտիրքն յօրհնութեանցն լռեցին։
15․ Լքան յուրախութենէ սիրտք մեր, և դարձան ‘ի սուգ օրհնութիւնք պարուց մերոց։
16․ Անկաւ պսակն ‘ի գլխոց մերոց. վա՛յ մեզ վա՛յ մեզ՝ զի աղքատացաք։
17․ Վասն այսորիկ տուաւ մեզ սիրտ ցաւագին. վասն այսորիկ և խաւարեցան աչք մեր
18․ ‘ի վերայ լերին Սիովնի, զի դարձաւ յապականութիւն. և աղուէսք մուտ և ել առնէին ‘ի սրահս նորա։
19․Եւ դու Տէր յաւիտեան կաս, և աթոռ քո ազգէ մինչև յազգ։
20․ Ընդէ՞ր մինչև ‘ի սպառ մոռացար զմեզ. հարեր թողեր և լքցե՛ս զմեզ մինչև յերկար ժամանակս։
21․ Դարձո՛ զմեզ Տէր՝ և դարձցուք. նորոգեա՛ զմեզ Տէր ի բրև զաւուրսն զառաջինս։
22․ Զի մերժելո՛վ մերժեցեր զմեզ. բարկացաւ սրտմտութիւն բարկութեան քոյ ‘ի վերայ մեր մինչև ‘ի սպառ։
Կատարումն ‘ի Տէր Մարգարէութեանն Երեմիայ։
ՄԱՀ ԵՐԵՄԻԱՅ ՄԱՐԳԱՐԷԻ
Սա մարգարէ էր յԱնաթովթայ Բենիամինի, յաւուրս քահանայիցն։ Ի Տափնաս քաղաքի յեգիպտացւոցն քարկոծեալ մեռաւ եւ եդաւ մերձ յապարանսն փարաւոնի, քանզի եգիպտացիքն փառաւորեցին զնա՝ բարի գտեալ ի նմանէ ի ձեռն աղաւթից նորա, վասն զի աղաւթս արար. եւ քարբքն որ սպանանէին զնոսա՝ սատակեցան. նոյնպէս եւ գազանք ջրոցն զորս եգիպտացիքն կոչեն նեփոտ, եւ ելիսացիքն կրոկաւդիլոս. եւ որք միանգամ հաւատացեալ են յԱստուած, մինչեւ ցայսաւր յաղաւթս կան առ Աստուած ի տեղւոջն յայնմիկ. եւ առնուն հող տեղւոյն եւ զհարուածս քարբիցն բժշկեն եւ զջրային գազանսն փախուցանէին։ Եւ լուաք մեք ի ծերոց արանց եթէ Աղէքսանդրոս Մակեդովնացի հասեալ ի տեղին, ուր էր գերեզման նորա եւ գիտացեալ զսքանչելիսն զայն եւ զխորհուրդսն, զնշխարս նորա բարձեալ տարաւ յԱղեքսանդրիա, եւ անդ եդեալ փառաւորապէս. եւ սատակեցան որ անդ քարբքն նոյնպէս եւ կրաւկոդիլոսքն։ Այս Երեմիա ետ նշան քրմացն Եգիպտոսի, թէ պարտ է կռոց նորա անկանել եւ փշրել ի ձեռն փրկչի մանկան ծնելոյ ի կուսէ ի մսուր աստուածացուցեալ։ Այս մարգարէ յառաջ քան զաւերել տաճարին յափշտակեաց զտապանակ աւրինացն եւ որ ինչ ի նմա եւ արար զնոսա կլանել վիմի. եւ ասէ գնաց Տէր ի Սիոնէ յերկինս. եւ դարձեալ աւրինադիրն եկեսցէ աւրէնսդիրն Սիոնի նշանաւոր լիցի ձեզ ի նորա գալստեանն. յայնժամ փայտի ամենայն ազինք երկիր պագանիցեն։ Եւ ասէ թէ զտապանակս զայս ոչ ոք հանցէ եթէ ոչ Ահարոն եւ զտախտակս որ ի սմա ոչ ոք բացցէ եթէ ոչ Մովսէս ընտրեալն Աստուծոյ։ եւ ի յարութեանն նախ տապանակն յարիցէ ի վիմէն. եւ դիցի ի լերինն Սինեայ. եւ ամենայն սուրբք առ նա ժողովիցին սպասելով Տեառն. եւ փախիցեն ի թշնամւոյն որ կամիցի զնոսա սպանանել. եւ ի վիմին կնքեաց մատանեաւ զանունն Աստուծոյ. եւ եղեւ աւրինակ իբրեւ զդրոշմած երկաթոյ. եւ ամպ լուսաւոր ծածկեաց զանունն, եւ ոչ ոք իմանայ զտեղին եւ կամ կարդալ զնա եւ է մինչեւ ցայսաւր ցյաւիտեան. եւ է վէմն յանապատին ուր զառաջինն եղեւ տապանակն. ի մէջ երկուց լերանցն՝ յորս կան Մովսէս եւ Ահարոն. եւ ի գիշերի ամպ լինի լուսոյ ի տեղւոջն յայնմիկ ըստ առաջնում աւրինակին, քանզի ոչ դադարեն շնորք Աստուծոյ յաւրինացն իւրոց. եւ վասն այնորիկ ետ Աստուած շնորհս Երեմիա մարգարէի, զի վախճան խորհրդոյն արասցէ, զի եղիցի հաղորդ Մովսիսի եւ Ահարոնի. եւ ի միասին են մինչեւ ցայսաւր, քանզի Երեմիա ի զաւակէ քահանայիցն էր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: