1․ Վա՛յ որ անգոսնեն զՍիոն, և յուսացեալ իցեն ի լեա՛ռն Շամրնի. կթեցին զիշխանութիւնս ազգաց, և մտին ի նոսա տունդ Իսրայէլի։
2. Անցէ՛ք ամենեքին ի Քանան՝ և տեսէ՛ք. և անցէ՛ք անտի ի մեծն Եմա՛թ Հռաբայ, և իջէ՛ք ի Գէթ այլազգեաց, զօրաւորս քան զամենայն քաղաքսն այնոսիկ, եթէ իցեն մեծ սահմանք նոցա քան զսահմանս ձեր։
3. Որ գայքդ յօր չարեաց. որ մերձենայքդ հասանել ի շաբաթս ստութեանց։
4. Որ ննջէ՛քդ ի գահոյս փղոսկրեայս, և փափկանայք յանկողինս ձեր. և ուտէք ուլս ի հօտից, և որթս դիեցիկս յանդւոց։
5․ Որ կայթս հարկանէիք ընդդէմ սրընգաց. զորս իբրև հաստատունս համարեցայք՝ և ո՛չ անցաւորս.
6․ և ըմպէք պարզեալ գինի. և անոյշ իւղով օծանիք. և ո՛չ ցաւէր ձեզ վասն բեկմանն Յովսեփու։
7. Վասն այնորիկ արդ ի գերութիւն վարեսցին յիշխանութենէ բռնաւորաց, և հատցի խըխընջիւն երիվարացն Եփրեմայ։
8. Զի երդուա՛ւ Տէր յանձն իւր. և ասէ Տէր Աստուած զօրութեանց՝ թէ գարշեցուցից զամենայն հպարտութիւնս Յակոբայ, և զաշխարհս նորա ատեցից. և բարձից զքաղաքս նորա ամենայն բնակչօք։
9. Եւ եղիցի եթէ մնասցեն տա՛սն այր՝ ի տան միում, և մեռանիցին.
10. և մնացորդքն առնուցուն զընտանիս իւրեանց, և իջանեն հանել զոսկե՛րս նոցա ի տանէ անտի. և ասասցեն ցա՛յնոսիկ որք կայցեն առաջի տանն. եթէ ա՞յլ ինչ մնաց ա՛յդր առ քեզ։
11. Եւ նա ասասցէ՝ թէ ո՛չ. և մի՛ ասասցէ թէ լո՛ւռ լեր. վասն ա՛յնորիկ է՝ զի ո՛չ անուանէին զանուն Տեառն։
12. Զի ահաւասիկ Տէր հրամա՛ն տացէ, և հարցէ զմե՛ծ ապարանսն կործանմամբ, և զփոքր ապարանս պատառմամբ։
13. Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս, կամ հանդարտիցեն ի մէջ մատակաց. զի խոտորեցէք զիրաւունս ի ցասումն, և զպտուղ արդարութեան ի դառնութիւն.
14. և ուրա՛խ լինէիք յոչինչ բանս։ Ոյք ասէին՝ եթէ՝ Ո՛չ զօրութեամբ մերով եղեն մեզ եղջեւրք։
15. Վասն այդորիկ ահաւադիկ ես յարուցից ի վերայ ձեր տունդ Իսրայէլի՝ ասէ Տէր զօրութեանց, ազգ մի՝ որ նեղիցեն զձեզ՝ զի մի՛ ևս մտանիցէք յԵմաթ, և մինչև ի հեղեղատն արևմտից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: