Գիրք` 34. Միքիէ

Գլուխ 6

   
1. Լուարո՛ւք զայս զոր ասաց Տէր. Արի՛ և դատեա՛ց ընդ լերինս, և բլուրք լուիցեն ձայնի քում։

2․ Լուարո՛ւք բլուրք զդատաստան Տեառն, և ձորք և հո՛ւնք երկրի. զի դատաստա՛ն է Տեառն ընդ ժողովրդեան իւրում, և ընդ Իսրայէլի յանդիմանեսցի։

3. Ժողովուրդ իմ զի՞ արարի քեզ, կամ ի՞ւ տրտմեցուցի զքեզ, կամ ի՞ւ նեղեցի զքեզ. տո՛ւր ինձ պատասխանի։

4. Փոխանակ զի հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց, և ի տանէ ծառայութեան փրկեցի՛ զքեզ. և առաքեցի առաջի քո զՄովսէ՛ս և զԱհարոն և զՄարիամ։

5. Ժողովուրդ իմ յիշեա՛ զինչ խորհեցաւ վասն քո Բաղա՛կ թագաւոր Մովաբացւոց. և զի՞նչ ետ նմա պատասխանի Բաղաամ որդի Բէովրայ, ի վիճակացն մինչև ցԳաղգաղ. Զի ծանիցի արդարութիւն Տեառն։

6. Ի՞ւ կանխեցից առ Տէր. ապաւինեցա՛յց յԱստուած իմ բարձրեալ, եթէ կանխեցից առ նա ողջակիզօք, և որթովք տարևորօք.

7. եթէ իցէ՝ ընկալցի՞ Տէր ընդ հազարաւորս խոյոց, կամ ընդ բիւրաւորս նոխազաց պարարտաց. եթէ տա՛ց զանդրանիկս իմ վասն ամպարշտութեանց, և զպտուղ միջոյ իմոյ վասն մեղաց անձին իմոյ։

8. Պատմեցա՛ւ քեզ ո՛վ մարդ՝ զի՞նչ է բարի, կամ զի՞նչ խնդրէ ի քէն Տէր. բայց առնե՛լ զիրաւունս, և սիրել զողորմութիւն. և պատրա՛ստ լինել երթալոյ զկնի Տեառն Աստուծոյ քոյ։

9. Ձայն Տեառն ի վերայ քաղաքի կոչեսցի, և ապրեցուսցէ զերկիւղածս անուան նորա։ Լո՛ւր ազգ, ո՛ հանդերձեսցէ զքաղաք,

10. եթէ ո՛չ հուր, և տուն անօրինի որ գանձէ զգանձս անօրէնս, և հպարտութեամբ անիրաւութեան։

11. Եւ իցէ՞ թէ արդարասցի կաշառովք անօրէնն, և պայուսակա՛ւ կշռոց նենգութեան.

12. ուստի զտունս իւրեանց լցին ամպարշտութեամբք. և բնակիչք նորա խօսեցան անիրաւութիւն. և լեզուք նոցա մեծաբանեցին ի բերանս իւրեանց։

13. Եւ ես հարի զքեզ ապականութեամբ վասն մեղաց քոց։

14. Դու կերիցես և մի՛ յագեսջիր. և մերժեցի՛ զքեզ. և ըմբռնեսցիս՝ և մի՛ ապրեսցիս. և որ միանգամ ապրեսցին ի սո՛ւր մատնեսցին։

15. Դու սերմանեսցես՝ և ո՛չ հնձեսցես. դու կթեսցես ձէթ՝ և մի՛ օծցիս իւղով. և գինի՝ և մի՛ արբցես գինի։

16. Եւ ապականեսցին անօրէնք ժողովրդեան իմոյ, և ամենայն գործք տանն Աքաաբու. և գնացէք ըստ խորհրդոց նորա. զի մատնեցից զձեզ յապականութիւն, և զբնակիչս քո ի շչիւն, և զնախատինս ժողովրդոց ընկալջիք։