1. Վա՛յ ինձ, զի եղէ իբրև զհասկաքա՛ղ ի հունձս, և իբրև զճռաքա՛ղ ի կութս. և ո՛չ գոյր ողկոյզ յառաջին բերոյն ուստի ուտէի։
2. Վա՛յ անձին իմում. զի կորեա՛ւ երկիւղած յերկրէ. և ո՛չ գոյ ուղիղ ի մէջ մարդկան. ամենեքին արեամբ դատին. իւրաքանչիւր զընկեր իւր նեղելով նեղեն։ Զձեռս իւրեանց պատրաստեն ի չար։
3. Իշխանն խնդրէ, և դատաւորն խօսի μանս խաղաղութեան ըստ ցանկութեան անձին իւրոյ.
4․ և հանից զբարութիւն նոցա իբրև զցեց որ ուտէ և շրջի ի վերայ կանոնի յաւուր այցելութեան։ Վա՛յ վա՛յ, վրէժխնդրութիւնք քո եկին հասին. արդ եղիցին լալիք նոցա։
5. Մի՛ հաւատայք սիրելեաց, և մի՛ յուսայք յիշխանս. և յանկողնակցէ քումմէ զգո՛յշ լեր պատմել ինչ նմա։
6. Զի որդի՝ անարգէ զհայր, և դուստր՝ յարիցէ ի վերայ մօր իւրոյ. նու՝ ի վերայ սկեսրի իւրոյ, և թշնամիք առն՝ ընտանիք իւր։
7․ Այլ ես Տեառն ակն կալայց. Սպասեցից Աստուծոյ փրկչի իմոյ, և լուիցէ՛ ինձ Տէր Աստուած իմ։
8․ Մի՛ ոտնհար լինիր ինձ թշնամի իմ. զի գլորեցայ՝ միւսանգա՛մ կանգնեցայց. զի թէ նստայց ի խաւարի՝ Տէր է իմ լոյս։
9. Բարկութեան Տեառն համբերեցից՝ զի մեղա՛յ նմա, մինչև արդարացուսցէ զդատաստան իմ, և արասցէ ինձ իրաւունս, և հանցէ զիս ի լոյս. և տեսից զարդարութիւն նորա։
10. Եւ տեսցէ զիս թշնամին իմ, և ծածկեսցէ զնա ամօթ. որ ասէր ցիս ո՞ւր է Տէր Աստուած քո. աչք իմ տեսցեն ի նա. արդ եղիցի կոխա՛ն իբրև զկաւ ի ճանաարհի։
11. Օր ծեփո՛յ աղիւսոյ, և ջնջո՛ւմն քո եղիցի օրն այն. մերժեսցէ զիրաւունս քո օրն այն։
12. Եւ քաղաքք քո եկեսցեն ի պաշարումն՝ և յաւար Ասորեստանեայց. և քաղաքք քո ամուրք՝ ի բաժինս, ի Ծուրայ մինչև ցԳետն, և ի ծովէ մինչև ցծով, և ի լեռնէ մինչև ցլեառն։
13. Եւ եղիցի երկիրն յապականութիւն հանդերձ բնակչօքն իւրովք ի պտղոյ գործոց նոցա։
14. Արածեա՛ զժողովուրդ քո գաւազանաւ ցեղի՛ցդ քոց, և զխաշինս ժառանգութեան քոյ որ բնակեալ են առանձինն յանտառի՝ ի մէջ Կարմելայ. արածեսցին ի Բասան, և ի Գաղաադ ըստ աւո՛ւրցն յաւիտենից։
15. Եւ ըստ աւուրց ելիցն քոց յերկրէն Եգիպտացւոց, ցուցից նոցա սքանչելիս։
16. Տեսցեն հեթանոսք՝ և ամաչեսցեն յամենայն զօրութենէ իւրեանց. դիցեն զձեռս ի վերայ բերանոց իւրեանց, և ականջք նոցա խլասցեն։
17. Լիզեսցեն զհող իբրև օ՛ձք որ սողին ընդ երկիր. խռովեսցին ի պաշարման իւրեանց, և ի Տեառնէ Աստուծոյ մերմէ զարհուրեսցին, և երկիցեն ի քէն։
18. Ո՞վ է Աստուած իբրև զքեզ որ բառնայ զանօրէնութիւնս, և զա՛նց առնէ զանիրաւութեամբք մնացորդաց երկրի ժառանգութեան իւրոյ. և ո՛չ ունի ի վկայութիւն զբարկութիւն իւր, զի կամեցօղ ողորմութեան է։
19. Դարձցի և գթասցի ի մեզ. և ընկղմեսցէ՛ զմեղս մեր, և ընկեսցէ ի խորս ծովու զամենայն զանօրէնութիւնս մեր։
20. Տացէ ճշմարտութիւն Յակովբայ, ողորմութիւն Աբրահամու. որպէս երդուաւ հարցն մերոց՝ ըստ աւուրցն առաջնոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: