1․ Յամին առաջներորդի Բաղտասարայ արքայի Քաղդեացւոց, երա՛զ ետես Դանիէլ. և տեսիլ գլխոյ նորա յանկողնի իւրում. և զերազն գրեա՛ց:
2․ Ես Դանիէլ տեսանէի՛’ի տեսլեան գիշերոյ. և ահա չո՛րք հողմք երկնից բախէին զծով մեծ։
3․ Եւ չորք գազանք մեծամեծք ելանէին’ի ծովէ անտի՝ այլակերպք միմեանց ։
4․ Առաջինն՝ իբրև զմատակ առեւծ թևաւո՛ր. և թևք նորա իբրև արծուոյ. հայէի մինչ թափեցան թևք նորա և ջնջեցա՛ւ յերկրէ. և եկա՛ց իբրև’ի վերայ ոտի՛ց մարդոյ, և սիրտ մարդոյ տուաւ նմա։
5․ Եւ ահա երկրորդ գազանն նմա՛ն արջոյ, և եկաց’ի կողմն մի. և կողք երեք’ի բերա՛ն նորա՝’ի մէջ ժանեաց նորա. և ա՛յսպէս ասէին ցնա. Արի՛ կե՛ր զմարմինս բազմաց։
6․ Եւ զկնի նորա հայէի, և ահա ա՛յլ գազան իբրև զինծ. և չորք թևք թռչնոյ’ի վերայ նորա. և չո՛րք գլուխք գազանին. և իշխանութիւն տուաւ նմա։
7․ Եւ զկնի նորա հայէի. և ահա գազանն չորրորդ՝ ահե՛ղ և զարմանալի՝ և հզօր առաւել, և ժանիք նորա երկաթիք. ուտէր և մանրէր, և զմնացորդսն առ ո՛տն կոտորէր. և ինքն առաւել այլակե՛րպ քան զամենայն գազանսն որ յառաջ քան զնա. և եղջեւրք տասն’ի նմա ։
8․ Պշուցեալ հայէի ընդ եղջեւրս նորա. և ահա ա՛յլ եղջեւր փոքրիկ ելանէ՛ր’ի մէջ նոցա, և երեք եղջեւրք յառաջնոցն’ի բա՛ց խլէին յերեսաց նորա. և ահա ա՛չք իբրև զաչս մարդոյ յեղջեւրն յայնմիկ, և բերան որ խօսէր զմեծամեծս։
9․ Տեսանէի մինչև աթոռք անկանէին, և Հինաւուրցն նստէր. հանդերձ նորա սպիտակ իբրև զձիւն, և հեր գլխոյ նորա իբրև զասր սուրբ. աթո՛ռ նորա իբրև զբո՛ց հրոյ, անի՛ւք նորա իբրև զհուր բորբոքեալ.
10․ գետ հրոյ յորդեալ ելանէր առաջի նորա. հազարք հազարաց պաշտէին զնա, և բեւրք բիւրուց կային առաջի նորա. ատեա՛ն նստաւ՝ և դպրութիւնք բացան։
11․ Տեսանէի յայնժամ’ի բարբառոյ մեծամեծ բանիցն զոր եղջեւրն այն խօսէր, մինչև բարձաւ գազանն և կորեաւ. և մարմին նորա տուաւ յայրումն հրոյ։
12․ Եւ այլոց գազանացն իշխանութիւն փոփոխեցաւ. և երկայնութիւն կենաց տուաւ նոցա մինչև’ի ժամանակ։
13․ Տեսանէի’ի տեսլեան գիշերոյ՝ և ահա ընդ ամպս երկնից իբրև Որդի մարդոյ գայր՝ և հասանէր մինչև’ի Հինաւուրցն, և մատուցա՛ւ առաջի նորա։
14․ Եւ նմա տուաւ իշխանութիւն և պատիւ և արքայութիւն. և ամենայն ազգք և ազինք և լեզուք նմա՛ ծառայեսցեն. և իշխանութիւն նորա իշխանութիւն յաւիտենական որ ո՛չ անցանէ, և թագաւորութիւն նորա ո՛չ եղծանիցի ։
15․ Սոսկացա՛ւ մարմին իմ յանձին իմում. Ես Դանիէլ՝ և տեսիլ գլխոյ իմոյ խռովեցո՛յց զիս։
16․ Եւ մատեայ առ մի ոմն որ կային անդ, և զճշմարտութիւն խնդրէի ուսանել՝ վասն ամենայնի այնորիկ. և ասաց ինձ զճշմարտութիւնն, և զմեկնութիւն բանիցն եցո՛յց ինձ ։
17․ Այդ գազանք մեծամեծք՝ չորք թագաւորութիւնք յարիցեն’ի վերայ երկրի .
18․ բարձցին. և առցեն զթագաւորութիւնն սուրբք Բարձրելոյն, և կալցին զնա մինչև յաւիտեանս յաւիտենից։
19․ Եւ քննէի ճշմարտիւ վասն գազանին չորրորդի. զի առաւե՛լ այլակերպ էր քան զամենայն գազանսն՝ որ յառաջ քան զնա, և ահագի՛ն յոյժ. և ժանիք նորա երկաթիք, և մագիլքնորա պղնձիք. ուտէր և մանրէր՝ և զմնացորդսն առ ո՛տն կոտորէր.
20․ և վասն եղջերացն տասանց որ էր’ի գլուխ նորա. և վասն միւսոյն որ ելանէր՝ և զերիսն’ի բաց թափէր. որոյ ա՛չք էին՝ և բերան որ խօսէր զմեծամեծս. և տեսիլ նորա առաւե՛լ էր քան զայլոցն։
21․ Տեսանէի՝ և եղջեւրն այն տայր պատերազմ ընդ սուրբս. և զօրանայր’ի վերայ նոցա.
22․ մինչև եկն Հինաւուրցն՝ և ետ իրաւունս սրբոց Բարձրելոյն. ժամանա՛կ եհաս, և զարքայութիւնն սուրբք ըմբռնեցին։
23․ Եւ ասէ. Գազանն չորրորդ՝ թագաւորութիւն չորրո՛րդ կացցէ յերկրի, որ առաւե՛լ իցէ քան զամենայն թագաւորութիւնս. և կերիցէ զամենայն երկիր, և կոխիցէ և հարցէ զնա։
24․ Եւ տասն եղջեւրք նորա՝ տա՛սն թագաւորք յարիցեն. և զկնի նոցա յարիցէ այլ, որ առաւել իցէ չարեօք քան զամենայն առաջինսն. և երիս թագաւորս խոնարհեցուսցէ.
25․ և բանս առ Բարձրեալն խօսիցի. և զսուրբս Բարձրելոյն մոլորեցուսցէ. և կարծեսցէ զժամանակս և զօրէնս փոփոխել. և տացի’ի ձեռս նորա մինչև’ի ժամանակ, և’ի ժամանակս, և’ի կէս ժամանակաց։
26․ Ատեա՛ն նստցի. զիշխանութիւն նորա փոխեսցեն, յապականել և’ի կորուսանել մինչև’ի սպառ։
27․ Եւ թագաւորութիւն և մեծութիւն թագաւորաց որ’ի ներքոյ երկնից՝ տուաւ սրբոց Բարձրելոյն. և արքայութիւն նորա արքայութիւն յաւիտենական, և ամենայն իշխանութիւնք նմա՛ ծառայեսցեն, և հնազանդեսցին։
28․ Մինչև ցա՛յս վա՛յր է վախճան բանիս։ Ե՛ս Դանիէլ՝ և խորհուրդք իմ յո՛յժ խռովեցուցանէին զիս. և գոյն երեսաց իմոց շրջեցաւ. և զբանն’ի սրտի՛ իմում պահէի
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: