1. Այսպէս եցոյց ինձ Տէր Տէր, և ահա գործի հաւորսաց։
2. Եւ ասէ. Զի՛նչ տեսանես Ամովս։ Եւ ասեմ. Գործի՛ հաւորսաց։ Եւ ասէ ցիս Տէր. Հասեա՛լ է վախճան ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և ո՛չ ևս յաւելցին անցուցանել զնովաւ։
3. Եւ ողբասցեն յարկք տաճարին յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Բազումք անկանիցին, և յամենայն տեղիս արկից լռութիւն։
4. Լուարո՛ւք զայս, որք նեղէիք զտնանկն ընդ առաւօտս, և զրկէիք զաղքատ յերեկորեայ.
5. և ասէիք. Ե՞րբ անցցէ ամիսս և շահեսցուք, և շաբաթս՝ և բացցուք զգանձս, և առնել զչափ փոքր, և մեծացուցանել զկշիռս, և առնել կշիռս ստութեան.
6. ստանալ արծաթով զաղքատս, և զտնանկս ի գնոց կօշկաց. և յամենայն ի վաճառս մեր շահեսցուք։
7․ Երդնո՛ւ Տէր ի վերայ հպարտութեանն Յակովբու. թէ ո՛չ մոռասցին ի սպառ ամենայն գործք ձեր։
8․ Եւ ի վերայ այդորիկ խռովեսցի՛ երկիր. սո՛ւգ առցեն ամենայն բնակիչք նորա. և ելցէ իբրև զգետ վախճան նորա, և իջցէ իբրև զգետն Եգիպտացւոց։
9. Եւ եղիցի յաւուր յայնմիկ ասէ Տէր Տէր՝ մտցէ՛ արեգակն ի միջօրէի, և խաւարեսցի յերկրի լոյս ի տուէ։
10. Եւ դարձուցից ի սուգ զտօնս ձեր, և զամենայն երգս ձեր յողբս. և ածից ի վերայ ամենայն հասակաց քո՛ւրձ. և ի վերայ ամենայն գլխոց կնդութիւն. և արարից նմա իբրև սուգ սիրելւոյ, և որոց ընդ նմա՛յն իցեն իբրև օր ցաւոց։
11. Ահա աւուրք գա՛ն ասէ Տէր Տէր. և առաքեցից սո՛վ յերկիր. ո՛չ սով հացի, և ո՛չ ծարաւ ջրոյ. այլ սով լսելո՛յ զբանն Տեառն։
12. Եւ խովեսցին ջուրք ի ծովէ՛ մինչև ի ծով, և ի հիւսւսոյ մինչև յարևելս. ընթասցին խնդրել զբանն Տեառն, և մի՛ գտցեն։
13. Յ աւուր յայնմիկ նեղեսցին կոյսք գեղեցիկ և երիտասարդք ի ծարաւոյ.
14. ոյք երդնոյին ի քաւութիւնս Շամրնի, և ասէին. Կենդանի՛ է աստուած քո Դա՛ն, և կենդանի՛ է աստուած քո Բերսաբեէ. և կործանեսցին, և մի՛ ևս կանգնեսցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: