Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 9 (8)

   
1․ Յամին երրորդի թագաւորութեանն Բաղտասարայ արքայի, տեսի՛լ երևեցաւ ինձ։ Ես Դանիէլ յետ տեսլեանն առաջնոյ,

2․ էի’ի Շաւշ յապարանսն՝ որ է յերկրին Էլամայ, և կայի’ի վերայ Ուբաղայ։

3․ Ամբարձի զաչս իմ և տեսի, և ահա խո՛յ մի կայր հանդէպ Ուբաղայ. և եղջեւրք նորա բարձունք, և մին՝ բարձրագո՛յն էր քան զմեւսն. և որ բարձրն էր՝ յետո՛յ ելանէր։

4․ Տեսանէի զխոյն՝ զի ոգորէր ընդ ծով և ընդ հիւսւսի և ընդ հարաւ. և ամենայն գազանք ո՛չ կային առաջի նորա, և չէ՛ր որ ապրէր’ի ձեռաց նորա. և առնէ՛ր ըստ կամաց իւրոց՝ և մեծանա՛յր.

5․ և ես միտ դնէի։ Եւ ահա քօշ մի այծեաց գայր յարևմտից ընդ երեսս երկրի, և յերկիր ո՛չ մերձենայր. և քօշին եղջեւր մի էր’ի մէջ աչաց նորա.

6․ և եհաս մինչև’ի խոյն եղջեւրաւոր, զոր տեսանէի զի կայր հանդէպ Ուբաղայ. և յարձակեցաւ’ի վերայ նորա զօրութեամբ ուժոյ իւրոյ.

7․ և տեսանէի զնա հասեալ մինչև ցխոյն։ Զայրացա՛ւ և եհար զխոյն՝ և խորտակեաց զերկոսին եղջեւր նորա. և ո՛չ գոյր զօրութիւն խոյին ունել զդէմ նորա, ա՛րկ զնա յերկիր՝ և ոտից իւրոց կոխա՛ն արար զնա. և ո՛չոք էր որ թափէր զխոյն’ի ձեռաց քօշին։

8․ Եւ քօշն այծեաց մեծացաւ մեծութիւն յոյժ. և’ի զօրանալ նորա խորտակեցաւ եղջեւր նորա մեծ. և ելին ա՛յլ չորք եղջեւրք’ի ներքոյ նորա ընդ չորս հողմս երկնից։

9․ Եւ’ի միոջէ’ի նոցանէ ել եղջեւր մի հզօր. և մեծացաւ առաւել ընդ հիւսւսի.

10․ և ա՛ռ զօրութիւն և բարձրացաւ մինչև’ի զօրութիւնս երկնից. և ընկէց յերկիր’ի զօրութենէ երկնից՝ և յաստեղաց, և կոխեաց զնոսա.

11․ մինչև զօրավարն փրկեսցէ զգերութիւնն. և նովաւ պատարագք խռովեցան. և եղև՝ և յաջողեցա՛ւ նմա. և սրբութիւնն աւերեսցի։

12․ Եւ տուան’ի վերայ պատարագացն մեղք. և անկաւ յերկի՛ր արդարութիւն. և արա՛ր՝ և յաջողեցաւ։

13․ Եւ լուա՛յ’ի միոջէ սրբոյ որ խօսէր. և ասէր սուրբ մի ցՓէլմոնին որ խօսէր. Մինչև ցե՞րբ տեսիլդ այդ կացցէ. պատարագք բարձեալք, և մեղքդ աւերածի տուեալք, և սրբութիւնդ և զօրութիւն կոխեսցի։

14․ Եւ ասէ ցնա. Մինչև յերեկոյ և’ի վաղորդայն, աւուրս հազար երկերիւր և վաթսուն և ութ. և սրբեսցի սրբութիւնն։

15․ Եւ եղև իբրև տեսի ե՛ս Դանիէլ զտեսիլն, և խնդրէի խելամո՛ւտ լինել, և ահա առաջի իմ եկաց իբրև զտեսիլ մարդոյ։

16․ Եւ լուայ բարբառ մարդոյ’ի միջոյ Ուբաղայ, և կոչեաց՝ և ասէ. Գա՛բրիէլ՝ իմացո՛ դմա զտեսիլդ։

17․ Եւ եկն եկաց ուր ե՛սն կայի. և’ի գալն նորա՝ յիմարեցայ և անկայ’ի վերայ երեսաց իմոց. և ասէ ցիս.’Ի մի՛տ առ որդի մարդոյ՝ զի տակաւին’ի ժամանակս վախճանի է տեսիլդ։

18․ Եւ մինչդեռ խօսէր նա ընդ իս, յիմարեցա՛յ և անկա՛յ’ի վերայ երեսաց իմոց յերկիր. և բուռն եհար զինէն՝ և կացոյց’ի վերայ ոտից իմոց.

19․ և ասէ ցիս. Ահաւասիկ ե՛ս ցուցից քեզ որ ինչ լինելոց է’ի վախճանի’ի վերայ երկրի. քանզի տակաւին’ի ժամանա՛կս է վախճանն։

20․ Խոյն զոր տեսանէիր եղջեւրաւոր՝ թագաւորն Պարսից և Մարաց է։

21․ Եւ քօշն այծեաց՝ թագաւորն Յունա՛ց է. և եղջեւրն մեծ որ էր’ի մէջ աչաց նորա, նո՛յն ինքն է թագաւորն առաջին։

22․ Եւ’ի խորտակելն նորա ընդ որով էին այլ եղջեւրքն, չո՛րք թագաւորք յազգէ նորա յարիցեն, և ո՛չ իւրեանց զօրութեամբ։

23․ Եւ յետ թագաւորութեան նոցա և’ի կատարել մեղաց նոցա. յարիցէ՛ թագաւոր՝ ժպի՛րհ երեսօք. յառակս՝ խորհրդական.

24․ և հզօր զօրութիւն նորա, և զսքանչելիսն ապականեսցէ. և յաջողեսցի՛ և արասցէ. և ապականեսցէ զհզօրս, և զժողովուրդն սուրբ.

25․ և լուծ՝ անրոյ նորա յաջողեսցի. և նենգութիւն’ի ձեռս նորա. և’ի սրտի իւրում մեծամտեսցի՛. և նենգութեամբ ապականեսցէ զբազումս, և’ի կորստեան բազմաց կացցէ. և իբրև զձուս ի ձեռին մանրեսցէ ։

26․ Եւ տեսիլն երեկորին և առաւօտին որ ասացաւ՝ ճշմարի՛տ է. և դու կնքեա՛ զտեսիլդ՝ զի յաւուրս բազո՛ւմս է։

27․ Եւ ես Դանիէլ ննջեցի և խօթացա՛յ, և յարեայ և գործեցի զգո՛րծ արքունի, և զարմացեալ էի ընդ տեսիլն. և ո՛չ ոք էր որ իմացուցանէր։