1. Տեսի՛ զՏէր զի կայր ի վերայ սեղանոյ՝ և ասէ. Բախեա՛ զսեղանդ՝ և շարժեսցին դրանդիք, և կտրեա՛ արկ ի գլուխս ամենեցուն. և զմնացորդս նոցա սրո՛վ կոտորեցից. և մի՛ ապրեսցէ ի նոցանէն փախուցեալն. և մի՛ զերծցի ի նոցանէ զերծեալն։
2. Զի եթէ ծածկեսցին ի դժոխս, անտի՛ ձեռն իմ կորզեսցէ զնոսա. և եթէ ելանիցեն յերկինս, և անտի՛ իջուցից զնոսա. և եթէ թաքիցեն ի բարձունս Կարմելայ, և անտի՛ յուզեցից և առից զնոսա։
3. Եւ եթէ ընկեսցին յաչաց իմոց ի խորս ծովու, և անդ հրամայեցից վիշապին խայթել զնոսա.
4․ և եթէ գնայցեն ի գերութիւն առաջի թշնամեաց իւրեանց, և անդ հրամա՛ն տաց սրոյ՝ և սատակեսցէ զնոսա։ Եւ հաստատեցից ի վերայ նոցա զաչս իմ ի չարութիւն և ո՛չ ի բարութիւն։
5․ Եւ Տէր Աստուած ամենակալ որ մերձենայ յերկիր և շարժէ զնա, և սո՛ւգ առցեն ամենայն բնակիչք նորա. և ելցէ իբրև զգե՛տ վախճան նորա, և իջցէ իբրև զգետն Եգիպտացւոց։
6. Որ շինէ յերկինս զհամբառնալ իւր, և զաւետիս իւր յերկիր հաստատէ. որ կոչէ զջուրս ծովու՝ և հեղու զնա ի վերայ երեսաց երկրի. Տէր ամենակալ անուն է նորա։
7․ Ոչ ապաքէն իբրև զորդիս Եթւովպացւոց էք դուք ինձ որդիք Իսրայէլի՝ ասէ Տէր. ո՞չ զԻսրայէլ հանի յերկրէն Եգիպտացւոց, և զայլազգիս՝ ի Գամրաց, և զԱսորիս ի Բոթորայ։
8. Ահաւասիկ աչք Տեառն ի վերայ թագաւորութեանդ մեղաւորաց. և բարձի՛ց զդա յերեսաց երկրէ. սակայն ի սպառ ո՛չ ջնջեցից զտունն Յակոբու՝ ասէ Տէր։
9. Զի ահաւասիկ ես հրաման տամ, և ցրուեցի՛ց զձեզ ընդ ամենայն ազգս տո՛ւնդ Իսրայէլի. Զոր օրինակ հոսի հոսչաւ, և մի՛ անկցի մանրուած նորա յերկիր։
10. Սրո՛վ վախճանեսցին ամենայն մեղաւորք ժողովրդեան իմոյ. որք ասէին. Ո՛չ մերձեսցին՝ և ո՛չ հասցեն ի վերայ մեր չարիք։
11. Յաւուր յայնմիկ կանգնեցի՛ց զխորանն Դաւթի զանկեալն, և կանգնեցից զկործանեալս նորա. և զյատակեալս նորա վերստին կանգնեցից. և շինեցից զնա ըստ աւուրցն յաւիտենից։
12. Որպէս զի խնդրեսցեն զիս մնացորդք մարդկան. և ամենայն ազգք յորոց վերայ կոչեցեալ է անուն իմ. ասէ Տէր՝ որ առնէ զայս։
13. Ահա աւուրք գա՛ն ասէ Տէր, և հասցեն կալք կթոց, և խայծեսցի՛ խաղող ի հարաւունս. և բղխեսցե՛ն լերինք զքաղցրութիւն, և ամենայն բլուրք անտառախի՛տք եղիցին։
14. Եւ դարձուցի՛ց զգերութիւն ժողովրդեան իմոյ Իսրայէլի, և շինեսցեն զքաղաքս ապականեալս և բնակեսցեն. և տնկեսցեն այգիս, և արբցեն զգինի նոցա. արասցեն պարտէզս՝ և կերիցեն զպտուղ նոցա։
15. Եւ տնկեցի՛ց զնոսա յերկրի իւրեանց. և մի՛ ևս մերժեսցին յերկրէ իւրեանց, զոր ետու ես նոցա՝ ասէ Տէր Աստուած ամենակալ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: