1. Եւ առ հրեշտակ Սարդիացւոց եկեղեցւոյն գրեա՛: Ա՛յսպէս ասէ՝ որ ունի զեւթն Հոգին Աստուծոյ՝ եւ զեւթն աստեղս. Տեսի՛ զգործս քո, զի անուն կենդանւո՛յ ունիս՝ եւ մեռեալ ես:
2. Լե՛ր արթո՛ւն, եւ հաստատեա՛ այսուհետեւ՝ զի հանդերձեա՛լ ես մեռանել. քանզի ո՛չ գտի զգործս քո կատարեալ առաջի Աստուծոյ:
3. Արդեւք յիշեա՛ թէ ո՛րպէս լուարն, եւ պահեա՛, եւ ապաշխարեա՛. ապա թէ ո՛չ զուարթանաս՝ գա՛մ որպէս գող. եւ ոչ ոք իմանայ զգալուստ իմ առ քեզ:
4. Ունի՛ս սակաւ մի զանուն Սարդիացւոցն, որք ո՛չ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց, եւ շրջին ի սպիտակս՝ որում արժանի՛ եղեն:
5. Որ յաղթէ՝ ա՛յսպէս զգեցցի սպիտակս. եւ ո՛չ ջնջեսցի անուն նորա ի դպրութենէն կենաց. եւ խոստովանեցայց զանուն նորա առաջի Հաւր իմոյ՝ եւ առաջի հրեշտակաց.
6. Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ՛ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս:
7. Եւ առ հրեշտակն Փիլադելփեաց եկեղեցւոյն գրեա՛: Ա՛յսպէս ասէ սուրբն, ճշմարիտն, որ ունի զփականս Դաւթի. բանալ՝ եւ ո՛չ ոք է որ փակէ, եւ փակէ՝ եւ ո՛չ ոք է որ բանայ:
8. Տեսի՛ զգործս քո. ահա ետու առաջի քո դուռն բացեալ, զոր ո՛չ ոք կարէ փակել. զի սակաւի՛կ ունիս զաւրութիւն, եւ պահեցեր զբանս իմ, եւ ո՛չ ուրացար զանուն իմ:
9. Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն սատանայի, որք ասեն զինքեանս հրեայս գոլ, եւ ո՛չ են, այլ ստեն: Արարից զնոսա՝ զի եկեսցեն եւ երկի՛ր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ե՛ս սիրեցի զքեզ:
10. Զի պահեցեր զբան համբերութեան իմոյ, եւ ես պահեցից զքեզ ի ժամ փորձութեան քոյ. որ հանդերձեալ է գալ յամենայն տիեզերս փորձե՛լ զամենայն բնակեալս յերեսս երկրի:
11. Ահա գա՛մ վաղվաղակի, կա՛լ զոր ունիսդ՝ զի մի՛ ոք առցէ զպսակ քո:
12. Որ յաղթէ՝ արարից զնա սիւն տաճարի Աստուծոյ իմոյ, եւ արտաքս՝ այլ մի՛ եւս ելցէ. եւ գրեցից ի վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, եւ զանուն քաղաքի Աստուծոյ իմոյ՝ զնո՛րն Երուսաղէմի, որ իջանելոց է յերկնից Աստուծոյ իմոյ. եւ անուն նորա նո՛ր:
13. Որ ունի ականջս՝ լուիցէ՛ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս:
14. Եւ առ հրեշտակն Լաւոդիկեայ եկեղեցւոյն գրեա՛: Ա՛յսպէս ասէ ամէնն՝ վկա՛յն հաւատարիմ եւ ճշմարիտ. Սկզիբն սկզբան արարածոց Աստուծոյ:
15. Գիտեմ զգործս քո՝ զի ո՛չ ցուրտ ես՝ եւ ո՛չ ջերմ. պարտ էր քեզ ցուրտ լինել՝ եւ կամ ջերմ:
16. Այլ դու գաղջ ես՝ եւ ո՛չ ջերմ եւ ո՛չ ցուրտ, հանդերձեալ ես փսխի՛լ ի բերանոյ իմմէ:
17. Զի ասես. Մեծատուն էի՝ եւ մեծացայ, եւ ո՛չ իւիք կարա՛ւտ եմ. եւ ո՛չ գիտես՝ եթէ դո՛ւ ես ողորմելի՛ եւ հեղգ, եւ աղքատ, մե՛րկ եւ կոյր:
18. Արդ՝ ես խորհրդակի՛ց եղէց քեզ, ա՛ռ գնեա յինէն ոսկի՛ փորձեալ ի հրոյ՝ զի մեծասցի՛ս, եւ հանդերձս սպիտակս՝ զի զգեցցիս, զի մի՛ երեւեսցի անվայելչութիւն մերկութեան քոյ. եւ դի՛ր դե՛ղ յաչս քո՝ զի տեսցե՛ս:
19. Ես զոր սիրեմ, յանդիմանեմ եւ խրատեմ. նախանձեա՛ այժմ, եւ ապաշխարեա՛:
20. Ահաւասիկ կա՛մ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում՝ եւ բանայցէ զդրունսն, մտի՛ց առ նա՝ եւ ընթրի՛ս արարից առ նա, եւ նա ընդ իս:
21. Որ յաղթէ՝ տա՛ց նմա նստե՛լ ընդ իս յաթոռ իմ, որպէս եւ ես յաղթեցի՝ եւ նստայ յաթոռ հաւր իմոյ:
22. Որ ունիցի ականջս՝ լուիցէ՛ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: