1. Եւ տեսի զի եբա՛ց զմին ի կնքոցն, եւ լուա՛յ ի միոյ ի չորից կենդանեացն իբրեւ զձա՛յն որոտման՝ զի ասէր՝ թէ գամ:
2. Եւ տեսի՝ եւ ահա ձի՛ սպիտակ, եւ որ հեծեալն էր ի նմա՝ ունէր աղե՛ղն. եւ տուաւ նմա պսա՛կ, եւ եկն յաղթաւղն զի յաղթեսցէ՛:
3. Եւ յորժամ եբաց զկնիքն երկրորդ, լուայ յերկրորդ կենդանւոյն՝ զի ասէր,գա՛մ:
4. Եւ ել ա՛յլ ձի կարմիր. եւ որ հեծեալն էր ի վերայ նորա, տուաւ նմա առնուլ զխաղաղութիւն յերկրէ, զի զմիմեանս զենցեն. եւ տուաւ նմա սո՛ւր մի մեծ:
5. Եւ յորժամ եբա՛ց զկնիքն երրորդ, լուայ յերրորդ կենդանւոյն՝ զի ասէր՝ թէ գա՛մ: Եւ տեսի՝ եւ ահա ձի՛ սեաւ, եւ որ նստեալն էր ի վերայ նորա՝ ունէր կշիռք ի ձեռին իւրում:
6. Եւ լուայ ձայն ի միջոյ չորից կենդանեացն. Կապիճ մի ցորեան դենարի միոջ, եւ երեք կապիճ գարի դենարի միոջ. եւ ձէթ եւ գինի մի՛ վնասեսցես:
7. Եւ յորժամ եբաց զկնիքն չորրորդ. լուա՛յ ձայն ի չորրորդ կենդանւոյն՝ զի ասէր՝ թէ գա՛մ:
8. Եւ տեսի՝ եւ ահա ձի շլոռոս՝ որ է պաւղլախ: Եւ որ նստէրն ի վերայ նորա՝ ունէր զմահ, եւ դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի՝ սատակել սրո՛վ եւ սովո՛վ եւ մահուա՛մբ՝ եւ գազանաւք երկրի:
9. Եւ յորժամ եբա՛ց զկնիքն հինգերորդ՝ տեսի՛ ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան կնքեալ, վասն բանին Աստուծոյ՝ եւ վասն վկայութեան նորա զոր ունէին:
10. Որք ասէին ձայնիւ մեծաւ. Մինչեւ յե՞րբ Տէր սուրբ եւ ճշմարիտ՝ ո՛չ դատիս եւ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրի.
11. Եւ տուաւ նոցա արկանելիս սպիտա՛կս, եւ ասացա՛ւ նոցա զի հանգիցեն փոքր մի ժամանակ, մինչեւ լցցին ծառայակիցք նոցա եւ եղբա՛րք նոցա՝ որք հանդերձեա՛լ են կատարիլ իբրեւ զնոսա:
12. Եւ տեսի յորժամ եբաց զկնիքն վեցերորդ՝ եղեւ շարժումն մեծ, եւ արեգակն եղեւ սեաւ իբրեւ զկապերտ այծեայ, եւ լուսինն բոլորովին եղեւ արիւն:
13. Եւ աստեղք երկնից թաւթափեցան ի յերկիր, որպէս տերեւ թզենւոյ զի ուժգին շարժիցի ի հողմոյ:
14. Եւ երկին իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարէր. եւ ամենայն լերինք եւ կղզիք ի տեղւոյ իւրեանց շարժեցան:
15. Եւ թագաւորք երկրի եւ իշխանք՝ հազարապետք եւ մեծամեծք եւ զաւրաւորք՝ եւ ամենայն ծառայք, եւ ամենայն ազատք՝ թաքուցանին զինքեանս յայրս եւ ի ծերպս վիմաց:
16. Եւ ասէին լերանց՝ թէ անկերուք ի վերայ մեր, եւ ցբլուրս՝ թէ ծածկեցէ՛ք զմեզ,
17. զի եկն աւր մեծ բարկութեան նորա, եւ ո՞վ կարէ կալ առաջի նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: